Իրավունք 12:18 02/12/2019 Հայաստան

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխաների առքի փորձ կատարելու համար:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու հիշեցնում, որ նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի և պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018 թվականների ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, շուրջ մեկ տասնյակից ավելի ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն և իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է որդեգրման և երեխաների առքի փորձ իրականացրած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝  ծնված 1976 թվականին:

Փաստական տվյալների համաձայն՝ 43-ամյա կինը, օգտվելով երեխայի խնամքն ստանձնելու ցանկություն հայտնած անձանց՝ որդեգրման գործընթացից անտեղյակ լինելու հանգամանքից, 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել մի դեպքում օտարերկրյա, մյուս դեպքում՝ ՀՀ քաղաքացիների հետ՝ համապատասխանաբար՝ 20.000 եվրո և 5.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց նախաձեռնել վերջիններիս կողմից խնամքը ստանձնելու նպատակով, Հայաստանի մանկատներում գտնվող առողջ երեխաների որդեգրումը:

Իր անձնական կապերն օգտագործելով՝ 43-ամյա կինը փորձել է որպես որդեգրող հաշվառված մյուս անձանցից առաջնահերթության կարգով կազմակերպել երեխաների որդեգրումը, իսկ իր կողմից՝ պայմանավորված գումարների դիմաց երեխաների փաստացի առքը, սակայն չի կարողացել իր նպատակն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:38
Նորագավիթում էլեկտրական հաշվիչներ են այրվել
Դեկտեմբերի 11-ին, ժամը 01:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:30
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետ Սաննա Մարին
Աշխատող մայր, որը մեծացել է նույնասեռական ծնողների ընտանիքում
Աղբյուր` Panorama.am
10:22
Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է ոստիկանության կողմից գաղտնալսելու հնարավորություն ընձեռող նախագծին, այն որակել տոտալ...
Աղբյուր` Panorama.am
10:18
ՄԱԿ-ը չի կարողացել հաստատել, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ օգտագործած զենքերը Իրանից էին
ՄԱԿ-ն «ի վիճակի չէ ինքնուրույն հաստատել», որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման համար օգտագործված...
Աղբյուր` Panorama.am
10:03
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց չարչրկված ասացվածքը
Վարչապետը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք Ամանորյա միջոցառումների մասին
Աղբյուր` Panorama.am
09:47
Ճանապարհների մասին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր  ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին
Ձկնորսությունը Մեծ Բրիտանիայի տնտեսության 0.1 տոկոսն է կազմում, սակայն ունի խորհրդանշական շատ ավելի մեծ արժեք, քան շատ այլ ճյուղեր: Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
09:25
Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կայացել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք կարևորագույն հարցեր։ Այս մասին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչ են քննարկել ռեկտորները և նախարարը 6 ժամ տևած հանդիպման ժամանակ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». ԺՊ-ների երկիր Հայաստանս
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Բացառիկ մանրամասներ օրենքի կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրգործից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արման Սարգսյանը հաջող է հանձնել «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի Կառլեն Մկրտչյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնում, որ կուսակցություն հիմնի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Իշխանությունները ջանք չեն խնայում Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ կարգելու համար
«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». «Ինչ, որտեղ, երբ»-ի փոխարեն գումարներն ուղղում են պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ...
Աղբյուր` Panorama.am
09:00
2019-ի ամենաքննարկվող թեմաներն աշխարհում
Ողջ տարվա ընթացքում Թվիթերի օգտատերերը սոցիալական կայքերում ման են եկել տեղեկատվություն և կիսվել իրենց կարծիքներով արդիական թեմաների վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Բաքու-Թբիլիսի-Կարսը անհարմարություն է պատճառում Ջավախքի Դադեշ գյուղի բնակիչներին
«Մենք այս հարցով մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, բայց ապարդյուն»:
Աղբյուր` Panorama.am
20:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:05-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:19
Փոքր երկրների ԵԱ. Հայաստանի հավաքականի մրցակիցները
2020թ. փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Անդորրայի...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գևորգ Լոռեցյանի լիազորությունները դադարեցված չեն
Ազգային անվտանգության ծառայությունը օրեր առաջ աղմկահարույց հայտարարություն տարածեց, ըստ որի՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին
Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում Լիտվայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել էր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օրվա դատական անցուդարձից
Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան  «Ադեկվադ» միաբանությունը...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ոսկյա և արծաթյա զարդերի գողություն է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու...
Աղբյուր` Panorama.am
19:27
Թուրքիան մարտահրավեր կնետի ԵՄ-ին՝ 3-րդ հորատող նավը ուղարկելով Միջերկրական ծով
Թուրքիան «Fatih» և «Yavuz» անունով հորատող նավերը Կիպրոսի ափամերձ ջրեր ուղարկելուց հետո, այժմ 3-րդ հորատող նավը այնտեղ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հարկային պարտավորություններն էլեկտրոնային կատարելու համար կընտրվի առևտրային բանկ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային...
Աղբյուր` Panorama.am
18:58
2020թ. Երևանում կներդրվեն կանաչապատման համակարգային լուծումներ
Բնապահպանության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվել այս տարի և ի՞նչ է նախատեսվում 2020թ.-ին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ամանորյա անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդների համար
Մինչև 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ` «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}