Իրավունք 16:59 02/12/2019 Հայաստան

ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

ՀՔԾ-ից մանրամասնում են, ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի 23-ից զբաղեցնելով ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալից պահանջել և ընկերոջ օժանդակությամբ ստացել է խոշոր չափերով` 725.740 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև շահադիտական դրդումներով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես` Ա. Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՔԿՀ ծառայողները կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները չեն փակել, միջոցներ չեն ձեռնարկվել նրանց մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսներն ու արգելված այլ իրերն առգրավելու ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում խցերում կատարված խուզարկությունները կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Ասրյանը, նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալից ստացած  կաշառքի դիմաց նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին: Ընդ որում, կաշառքի գումարի մի մասը ՔԿՀ աշխատակցին է փոխանցվել էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:

Պարզվել է նաև, որ Արտյոմ Ասրյանը, ընդունելով նույն դատապարտյալի կողմից 100 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու  համար, ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոս է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի և հանձնել դատապարտյալին:

Բացի այդ, Արտյոմ Ասրյանը տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես` տեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը ներքին կանոնակարգի խախտմամբ ձեռք է բերել և իր մոտ պահել արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս և հեռախոսաքարտ, որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալի մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու, վերցնելու և վերադասին զեկուցելու ուղղությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:06
Մակինյան. Քննիչներն առգրավել են համակարգիչները և փաստացի կազմալուծել «Հարսնաքար» հյուրանոցի բնականոն աշխատանքը
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մոսկվայի լողափերը կորոնավիրուսի պատճառով չեն բացվի
Մոսկվայում հանգստի գոտիները և լողափերը մնում են փակ ՝ կորոնավիրուսի տարածման շարունակական սպառնալիքի պատճառով: «Գազետա.ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Դիմակ չկրելու համար առաջացած վիճաբանութան ժամանակ ոստիկաններին հարվածած քաղաքացին ձերբակալվել է
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
15:54
Ֆարմանյան. Փաշինյանը պարտվելու է։ Խայտառակ է պարտվելու
«Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լիտվայից ժամանած պատվիրակությունն ավարտել է առաքելությունը
Լիտվիայից ժամանած պատվիրակությունը պատրաստվում է  վերադառնալ հայրենիք, քանի որ Հայաստանում ավարտել են իրենց առաքելությունը։ 11 հոգուց...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հնդկաստանում երկրորդ ընկերությունն է սկսում COVID-19-ի պատվաստանյութերի փորձարկումը
Հնդկականում երկրորդ ընկերությունն է սկսում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները՝ Հնդկաստանի դեղերի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բեռլինի տրանսպորտային ընկերությունը կոչը․ կորոնավիրուսից պաշտպանվելու համար մի օգտագործեք դեզոդորանտներ
Դիմակները Գերմանիայի հասարակական տրանսպորտում պարտադիր են, բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչպես պետք է դրանք դնել: Այժմ Բեռլինի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակում է Ֆրանսիայի նոր վարչապետ՝ Էդուարդ Ֆիլիպի հրաժարականից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակում է երկրի նոր վարչապետ՝ այսօր առավոտյան Էդուարդ Ֆիլիպի պաշտոնաթողությունից հետո: Այս...
Աղբյուր` Panorama.am
15:06
Չինաստանում ավելի քան 80 տոննա կեղծ ոսկի է գրավադրվել
Չինական ոսկու վերամշակող «Wuhan Kingold Jewelry»-ի կողմից 83 տոննա ոսկու ձուլակտոր է կեղծվել, փոխանցում է regnum.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արամ Անտինյան. Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով
«Քառյակ մեդիայի» գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը գրում է. «Հունիսի երեքին պարետը հայտարարեց, որ այսուհետ հանրային վայրերում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի ԱԳՆ-ում
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին հատուկ գործողություն են իրականացնում երկրի արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
14:55
Զգուշացում. Սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման՝ նորմայից բարձր ինտենսիվություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:51
Վարչապետն իր հանցավոր ինքնավստահությամբ նոր կորոնավիրուս է տարածել. Արթուր Ղազինյան
«Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով, իր հանցավոր ինքնավստահությամբ, խմբային շահերից ելնելով, Հայաստանի Հանրապետությունում տարածել է...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փարաջանովի թանգարանը շատ արդյունավետ է աշխատել անցած ամիսներին
Համավարակով պայմանավորված հայաստանյան մշակութային օջախները փակ են։ Սերգեյ Փարաջանովի թանգարանը թեև այցելուներ չի ընդունել, բայց այդ չորս...
Աղբյուր` Panorama.am
14:42
Արամ Վարդևանյան. Ուրեմն ոստիկանությունը կարող է մեկնաբանել Սահմանադրության նորմերը
Սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը անդրադառնալով ոստիկանության քիչ առաջ տարածած պարզաբանմանը, գրում է. «Հաշվի առնելով...
Աղբյուր` Panorama.am
14:39
Այո, ես ունեմ ժամանակ քաղաքական գործիչներին հետևելու և գնահատականներ տալու համար. Թորոսյան
«Վկայի կարգավիճակով էի հրավիրվել, պատասխանեցի կողմերի հարցերին»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
14:36
Մարուքյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ հնարավորություն տալ HALO Trust-ին աշխատել Արցախում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության...
Աղբյուր` Panorama.am
14:33
Twitter-ը հայտարարել է, որ կավելացնի խմբագրման կոճակը՝ պայմանով
Twitter սոցիալական հարթակը հայտարարել է, որ կավելացնի օգտատերերի կողմից այդքան ցանկալի ու պահանջված «խմբագրման» կոճակը, բայց միայն...
Աղբյուր` Panorama.am
14:28
Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
Ժողովուրդը ոնց կասի, թող այդպես էլ լինի
Աղբյուր` Panorama.am
14:22
Մակրոնը Էդուար Ֆիլիպին չի վերանշանակի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում
Ժամեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը չի վերանշանակվի նույն պաշտոնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝...
Աղբյուր` Panorama.am
14:16
Խավին կվերադառնա «Բարսելոնա» գլխավոր մարզչի կարգավիճակով
«Բարսելոնան» պայմանավորվածություն է ձեռք բերել իր նախկին ավագ Խավիի հետ, որն այժմ մարզում է քաթարական «Ալ-Սադդ» ակումբը:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ
«ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանն ահազանգում է. «Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ոստիկանություն. ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ-ի վարչական շենք
«Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք»,- նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ներքին Չարբախում 4000 քմ խաղողի այգի է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ներքին Չարբախ 1-ին փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հնդկաստանը 10 տոննա բժշկական օգնություն է փոխանցել Սիրիային
Հնդկաստանը 10 տոննա բժշկական օգնություն է փոխանցել Սիրիա: Բեռը սիրիական պետական ավիաընկերության ինքնաթիռներով է ժամանել Դամասկոսի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Սպանության փորձ՝ Վանաձորում
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով Արսեն Թորոսյանը հարցաքննվում է
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Անգլիայում պարտադիր կարանտինը կհանվի 50 երկրներից ժամանողների համար
Պարտադիր երկշաբաթյա կարանտինը, որը հունիսի սկզբից սահմանվել է Մեծ Բրիտանիա ժամանող բոլոր անձանց  համար, չեղյալ կհայտարարվի ավելի քան 50...
Աղբյուր` Panorama.am
13:39
ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» գիրքը
Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}