Իրավունք 20:36 02/12/2019

Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում:

Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը:

Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմա-նագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանվորված 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին:

Փաստի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ապա նախաքննություն կատարելու համար ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մաս 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308 հոդված 1-ին մասով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքների լիարժեք պարզման նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:25
ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:37
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի   14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում ընդգրկվել են 22 մասնագետներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվիրակությունը 2026 թվականին Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային...
Աղբյուր` Panorama.am
20:25
208 մլն դրամ՝ ոստիկանությում հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրող սարքերով կահավորելուն
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ահմեթ Դավութօղլուն նոր կուսակցության է հիմնում
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը լքելուց հետո նոր կուսակցություն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տոները նրա երգերով են մոտենում. Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է
Այսօր Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է. 104 տարի առաջ հենց դեկտեմբերի 12-ին է ծնվել նա։ Մեծագույն երգիչն ապրել է 82 տարի, ձայնագրել ավելի քան 100...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:01
Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի. Մնացականյանի շնորհավորանքը՝ Պոլսո Հայոց Պատրիարքին
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ  է հղել  Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք...
Աղբյուր` Panorama.am
19:54
Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական...
Աղբյուր` Panorama.am
19:46
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում
Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել Լիբիայի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել նոյեմբերի 27-ին Լիբիայի հետ ծովային սահմանների որոշման շուրջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:28
Հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից.Վարդազարյան
Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն...
Աղբյուր` Panorama.am
19:19
Lizzo-ն «Տարվա արտիստն» է ըստ Time-ի
Կին ռեփեր Lizzo-ն Time ամսագրի վարկածով տարվա արտիստն է: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Խմբագրությանը գրավել է երգչուհու բնականությունը:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»
ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը.Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:52
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀՀ տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տ. Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Իրավիճակ է փոխվել, տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում. Ցոլակյան
«Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, քանի որ փաստացի տղամարդ է...
Աղբյուր` Panorama.am
18:31
Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
«Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր»
Աղբյուր` Panorama.am
18:18
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում ինքնահրկիզման սպառնալիքով կառավարության դիմաց եկած կնոջ որդու գործից
Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով
Աղբյուր` Panorama.am
18:14
«Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք
Երևանի Բուսաբանական այգում երեկ անսովոր եռուզեռ էր։ Վանաձորցի Հակոբ Մկոյանի ծննդյան տարեդարձի հյուրերը հոբելյարին նվեր էին պատրաստում։ Բանն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հայտարարվում է մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ
Կառավարությունն այսօր նիստում ընդունեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին
Կառավարությունը հավանություն է տրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան
«Եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք ՝ ռազմավարություններ մշակելու պոտենցիալ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:15
Օտար երկրում հարկ վճարողի մասին ինֆորմացիա ստանալն արդեն հասանելի է
«Կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության 3 հիմնական ուղղություններ է պարունակում»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
16:46
Այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը...
Աղբյուր` Panorama.am
16:37
Միգուցե անհրաժեշտություն առաջանա տարկետման որոշումն ընդհանրապես վերացնել. փոխնախարար
«Սպորտսմեններին, ովքեր ներգրավված են որևէ հավաքականում, տրվում է տարկետում»,- այս մասին այսօր ԱԺ արտհերթ նիստի ընթացքում նշեց ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Գևորգ Դանիելյան. Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}