Հասարակություն 18:37 02/12/2019 Հայաստան

Երևանում կկայանա «խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը

Silicon Mountains համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Silicon Mountains համաժողովը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին և լավագույն ուսանողներին  կներկայացնեն և նրանց հետ կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական ինտելեկտ, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Համաժողովի պատվավոր հյուրը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն է։

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է, որ այն վերաբերում է բարձր տեխնոլոգիական ոլորտին, որտեղ կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։

Նախարարի տեղակալը միջոցառման անցկացումը հատկանշական է համարել նաև նրանով, որ այն ունի պատվավոր հյուր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գինական Տակեո Կանադեն։ 

«Համատեղ նախաձեռնության հիմքում Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ու ճանաչում վայելող փորձագետների համար հարթակ ստեղծելն է. հարթակ, ուր հնարավոր է միասնաբար նախանշել ոլորտի զարգացման հեռանկարները: Silicon Mountains հովանու ներքո ակնկալում ենք բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ, ինտեգրելով մեր հմտություններն ու բացառիկ ունակությունները:  Այս ամենի նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը, և որ առավել կարևոր է՝ նպատակների միասնաբար իրագործումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով, առաջին անգամ կազմակերպվող միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին», տեխնոլոգիական կրթության մարտահրավերներին և տնտեսության թվայնացման առավելություններին, հանդիսանում է մեկնարկը՝ ամենամյա խոշոր միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի անցկացման համար:

«Այս տեխնոլոգիական միջոցառումը Հայաստանի և տնտեսության տարբեր ճյուղերում գործող հայկական ընկերությունների համար յուրահատուկ նախապատրաստություն է 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը։ Մեկ հարկի տակ միավորելով տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններին, տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին, պետական և մասնավոր կազմակերպություններին, համալսարաններին՝ հնարավորություն է ստեղծվում առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ակնկալվող հեղափոխական փոփոխությունների հետ համընթաց շարժվել և լավագույնս օգտվել առաջացող հնարավորություններից՝ գրավելով բարենպաստ դիրքեր տնտեսության նոր ուղղություններում»,- ընդգծել է Արմեն Բալդրյանը:

«Պատահական չէ, որ մեր միջոցառման անվանումը ընտրված է «Silicon Mountains»: Այն խոսում է մեր միության տեսլականի և նպատակների մասին: Միջոցառումը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում մեզ տեխնոլոգիական քարտեզի վրա նշել մեր երկիրը: Երկիր, որտեղ ոչ միայն ՏՀՏ լուծումներ են կիրառվում, այն նաև մենք ենք մեր լուծումները առաջարկում արտերկրում:

Միջոցառմանը բանախոսներ են լինելու համաշխարհային առաջատար կազմակերպություններից բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ունենալու ենք թվով յոթ տեխնոլոգիական շնորհանդեսներ։ Կարծում եմ, մեզ սպասում է բավականին հետաքրքիր և հագեցած երկու օր», - նշել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:25
ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:37
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի   14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում ընդգրկվել են 22 մասնագետներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվիրակությունը 2026 թվականին Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային...
Աղբյուր` Panorama.am
20:25
208 մլն դրամ՝ ոստիկանությում հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրող սարքերով կահավորելուն
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ահմեթ Դավութօղլուն նոր կուսակցության է հիմնում
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը լքելուց հետո նոր կուսակցություն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տոները նրա երգերով են մոտենում. Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է
Այսօր Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է. 104 տարի առաջ հենց դեկտեմբերի 12-ին է ծնվել նա։ Մեծագույն երգիչն ապրել է 82 տարի, ձայնագրել ավելի քան 100...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:01
Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի. Մնացականյանի շնորհավորանքը՝ Պոլսո Հայոց Պատրիարքին
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ  է հղել  Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք...
Աղբյուր` Panorama.am
19:54
Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական...
Աղբյուր` Panorama.am
19:46
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում
Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել Լիբիայի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել նոյեմբերի 27-ին Լիբիայի հետ ծովային սահմանների որոշման շուրջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:28
Հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից.Վարդազարյան
Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն...
Աղբյուր` Panorama.am
19:19
Lizzo-ն «Տարվա արտիստն» է ըստ Time-ի
Կին ռեփեր Lizzo-ն Time ամսագրի վարկածով տարվա արտիստն է: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Խմբագրությանը գրավել է երգչուհու բնականությունը:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»
ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը.Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:52
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀՀ տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տ. Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Իրավիճակ է փոխվել, տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում. Ցոլակյան
«Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, քանի որ փաստացի տղամարդ է...
Աղբյուր` Panorama.am
18:31
Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
«Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր»
Աղբյուր` Panorama.am
18:18
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում ինքնահրկիզման սպառնալիքով կառավարության դիմաց եկած կնոջ որդու գործից
Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով
Աղբյուր` Panorama.am
18:14
«Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք
Երևանի Բուսաբանական այգում երեկ անսովոր եռուզեռ էր։ Վանաձորցի Հակոբ Մկոյանի ծննդյան տարեդարձի հյուրերը հոբելյարին նվեր էին պատրաստում։ Բանն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հայտարարվում է մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ
Կառավարությունն այսօր նիստում ընդունեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին
Կառավարությունը հավանություն է տրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան
«Եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք ՝ ռազմավարություններ մշակելու պոտենցիալ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:15
Օտար երկրում հարկ վճարողի մասին ինֆորմացիա ստանալն արդեն հասանելի է
«Կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության 3 հիմնական ուղղություններ է պարունակում»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
16:46
Այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը...
Աղբյուր` Panorama.am
16:37
Միգուցե անհրաժեշտություն առաջանա տարկետման որոշումն ընդհանրապես վերացնել. փոխնախարար
«Սպորտսմեններին, ովքեր ներգրավված են որևէ հավաքականում, տրվում է տարկետում»,- այս մասին այսօր ԱԺ արտհերթ նիստի ընթացքում նշեց ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Գևորգ Դանիելյան. Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}