Իրավունք 13:53 02/12/2019 Հայաստան

Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս. Գևորգ Պետրոսյան

ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորներին հնարավորություն է տրվում վաղաժամ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ առաջարկվում է՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Նրա խոսքով՝ սա ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է կառավարության կողմից: Ըստ նախարարի՝ առաջարկած կարգավորումներն ուղարկել են  Վենետիկի հանձնաժողով և ստացել են վերջիններիս իրավական կարծիքը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հարցը տալուց առաջ նախ ասաց, որ որևէ մեկը չփորձի անձնական վիրավորանք փնտրել իր խոսքում, քանի որ ինքն այդպիսի նպատակ չունի։

«Ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու»,- նշեց նա։

Պատգամավորը հարցրեց, թե օրենքի նախագիծը վատթարացնո՞ւմ է ՍԴ անդամների կարգավիճակը, թե բարելավում, Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը բարելավում է, քանի որ այն հնարավորություն է տալիս դատավորներին ավելի վաղ անցնելու կենսաթոշակի, քան սահմանված տարիքն է:

Այնուհետև նախարարը մանրամասն ներկայացրեց դրույթները։ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր որևէ հարց կոնկրետ պատասխան չստացավ:

«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն կիրառում: Կամ ժողովրդական խոսք կա՝ ձուկը գլխից է հոտում, պետք է գլխից բռնես: Եթե ասում եք՝ ՍԴ-ն փոքրամասնություն է, մեծերից չսկսենք, ապա հակառակը՝  եթե դա բարեգործություն է, մեծերից սկսեք: Սկսեք ՏԻՄ մարմիններից, ինչո՞ւ եք տարանջատում դրել: Կամ ասում եք վստահության պակասի մասին: Այդ  ո՞նց եք ստուգել վստահության պակասը: Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, ժողովուրդը ընդհանրապես արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի: Դե բոլոր դատավորներին առաջարկեք դա: Ի՞նչ վստահության պակասի մասին է խոսքը։ Գնացեք տեսեք, թե ինչքան բողոքող կա քաղաքապետարանի, կառավարության դռանը: Գնացեք տեսեք, թե ոստիկանության բաժանմունքների մոտ ինչքան դժգոհություն կա»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիները բոլոր պետական մարմիններից էլ դժգոհում են, իհարկե լինում են չհիմնավորված, սուբյեկտիվ դժգոհություններ։

«Դե եկեք բոլորի նկատմամբ այս կանոնը կիրառենք, ասենք՝ ժողովուրդ ջան, ձեզ չեն վստահում, եկեք փողը տանք, գնացեք տունը ոտերներդ պարզեք, հեռուստացույց նայեք, վայելեք կյանքը: Ինչի՞ ենք ընկել ՍԴ այն դատավորների հետևից, որոնք մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելն են ընտրվել կամ նշանակվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախարարի այն գնահատմանը, թե այս նախագծով բարելավվում են դատավորների կարգավիճակը, Գևորգ Պետրոսյանը հարցրեց՝ ինչի են բարելավում դատավորների կարգավիճակը, եթե նա նորմալ աշխատում է։

«Եթե նորմալ է աշխատում, թողեք թող աշխատեն, եթե վատ է աշխատում, պատժեք, ոչ թե խրախուսեք: Այսինքն՝ այն դատավորները, որոնք ձեզ համար անվստահություն ներշնչում, ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք: Սա ի՞նչ տրամաբանություն է։ Հարգելի պարոն նախարար, ես Ձեզ հարգում եմ որպես իմ նախկին ուսանող և որպես գործող նախարար, անձնական մի ընդունեք իմ ասածները։ Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս: Իմա՞ստը»,- ասաց  պատգամավորը։

Նա նաև անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովին. «Երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր  դիմում Վենետիկի հանձնաժողով, ասում էիք՝ «դրսից տղա է բերում»։ Բա էս ո՞նց է, որ դիմել եք նույն Վենետիկի հանձնաժողով։ Էս ի՞նչ հաշիվ է։ Այսինքն՝ ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողով, ուրիշներին չի՞ կարելի։ Խնդրում եմ հետևել Նիկոլ Փաշինյանի կանոնին և բացառել ստախոսությունը մեր կենսակերպից: Եթե կա ՍԴ-ն անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր, բարի եղեք ճշմարտությունը խոստովանել»։

Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ այս նախագծի հետևում կանգնած է կոնկրետ անձանց Սահմանադրական դատարանից հեռացնելու և սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու նպատակ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}