Եվրոպական հանձնաժողովը նոր կազմով ստանձնեց աշխատանքները
Դեկտեմբերի 1-ին Եվրամիության ինստիտուտների նոր ղեկավարությունը սկսեց իր աշխատանքը: Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնապես ստանձնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը սկսեց աշխատել որպես ԵՄ խորհրդի նախագահ՝ փոխարինելով Դոնալդ Տուսկին։ Բրյուսելում քաղաքական գործիչները մասնակցեցին Լիսաբոնի պայմանագրի 10-ամյակը նշելու արարողությանը: Այս մասին գրում է euronews-ը։
«Եվրոպական մայրցամաքն աշխարհի մի մասն է, որտեղ կան իրավունքներ և ազատություններ, միասնական շուկա, որն ունի աննախադեպ տնտեսական հնարավորություններ: Մեր պարտքն է պահպանել այդ արժեքները: Բայց Եվրոպան միայն արժեքները չէ, որ մենք ժառանգում ենք: Եվրոպան է՝ ապագայի խոստումն է»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Եվրոպական հանձնաժողովի առաջնային խնդիրը համարվում է այսպես կոչված «Նոր կանաչ գործարքի» մշակումը, որը ենթադրում է մեծ գումարների հատկացում կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Շառլ Միշելը ևս հայտարարել է, որ ընդհանուր պայքարը կլիմայի փոփոխության դեմ շատ կարևոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ