Թրամփն ու Նեթանյահուն խոսել են «իրանական սպառնալիքի» մասին
ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի համար Իրանի վտանգները։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները քննարկել են Իրանից սպառնացող վտանգը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ կարևոր հարցեր», - ասված է ԱՄՆ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, Գերմանիայի արտգործնախարար Ռայներ Բրոյլը հայտարարել էր, որ Գերմանիան չի պաշտպանում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման գաղափարը: