Հասարակություն 16:14 02/12/2019 Հայաստան

Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը

Շրջակա միջավայրի  նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ  կատարելու մասին նախագիծը։ Այն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղվել է այսօր, մինչև դեկտեմբերի 17-ը քաղաքացիները կարող են «դեմ» կամ «կողմ» քվեարկել առաջարկվող փոփոխություններին։

Նախարարությունից նշում են, որ նախագծի ընդունմամբ կապահովվի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի  պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։

«Ինոֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը պատահաբար է ծանոթացել նախագծին։ Հղումը նրան իր ընկերներից մեկն է ուղարկել։

«Սա տասներորդ փորձն է օրենքը փոխելու, ցավոք նաև միակն է, որի մասին խիստ պատահաբար ենք իմանում։ Նախագծի՝ E-draft-ում  հայտնվելը պետք է լինի ոչ թե գործընթացի սկիզբը, այլ պետք է լինի դրա մասը։ Պետք է նախ գաղափարը քննարկվի մասնագիտացած կազմակերպությունների հետ, խորհուրդ հարցնեն՝ թե ինչպես է ճիշտ ձևակերպել։ Ի վերջո, այդ օրենքի վրա աշխատած ու դրա ընդունմանը նպաստած կազմակերպություն ենք, ունենք 16 տարուց ավելի կուտակած փորձ, իչը հաստատապես շատ պիտանի կլիներ, որպեսզի օրենքն առավել գրագետ լիներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահը։

Անդրադառնալով լրացումների բովանդակությանը՝ Շ. Դոյդոյանն ընդգծեց, առաջարկվող դրանք խաթարում են օրենքի ողջ կառուցվածքը, տրամաբանությունը, քանի որ հատվածային են։
«Այս օրենքում հատվածային փոփոխությունները պետք է բացառվեն։ Չի կարելի ըստ ոլորտների անհրաժեշտության, ըստ իրենց ծրագրերի փոփոխություններ ձեռնարկել։ Ամեն ոլորտ ունի իր առաջնահերթությունները, և բնական է, ամեն մեկը կցանկանա մի բան հանել, փոխել կամ ավելացնել այս օրենքում։  Սակայն դա պետք է բացառվի»,-ընդգծեց նա։

ՀԿ նախագահը ցավ հայտնեց՝ մինչ նախագիծը շրջանառության մեջ դնելու նախօրեին  իրենք հայտարարում են «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի մասին,  մեկ էլ՝ անակնկալ, գործընթացը հարցականի տակ դնող քայլ է կատարվում։

«Իրականում շատ անիմաստ, անօգուտ ու ավելորդ եմ համարում այս  նախաձեռնությունը, քանի որ այն, ինչ ուզում են անել, արդեն առկա է «Տեղեկատվության ազատության մասին օրենքում», Սահմանադրությունը և օրենքը տալիս են Օրհուսի կոնվենցիայի կարգավորումներն ու երաշխիքները։ Մեկ անգամ ևս «չհասկացողների» համար օրենքում ամրագրել ինչ-որ բան, ես համարում եմ ավելորդաբանություն։ Ծանրաբեռնում են այնքան հստակ գրված իրավական ակտը, որը 16 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակութունը ցանկացած իրավիճակում ու ոլորտում։ Ես դեմ եմ և՛ ձևին, թե ինչպես են փորձում իրականացնել, և՛ բովանդակությանը»,-կարծիք  հայտնեց տեղեկատվության ազատության իրավունքի մասնագետը։  

Շուշան Դոյդոյանը լուրջ կասկածներ ունի, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ինչ-որ ծրագրի շրջանակում դրամաշնորհով պարտականություն է ստանձնել օրենքում նման լրացում անել, ինչի համար աղճատում է ու կասկածի տակ դնում քաղաքացիական հասարակության աշխատանքի շնորհիվ մշակված, ապա նաև իրավական ուժ ստացած փաստաթուղթը։

«Չի՛ կարելի այս ձևով։ Ես կողմ եմ այս օրենքի համակարգված, համալիր բարեփոխմանը, երբ հնարավոր փոփոխություններից մեկը կլինի այն, ինչ առաջարկում է  նախարարությունը, բայց ոչ միակը։ Հարյուրավոր առաջարկություններ կան, պետք է քննարկվեն, տասնվեց տարվա ընթացքում տեխնոլոգիաները փոփոխվել են, զարգացել, բայց օրենքը չի բարեփոխվել։ Այո, օրենքը համալիր փոխելու կարիք կա, բայց կտրականապես դեմ եմ հատվածային ու պատեհապաշտական փոփոխություններին, և նախարարության առաջարկածը հենց այդպիսին են համարում»,-դիրքորոշումը հստակեցրեց ՀԿ նախագահը։

Օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու գաղափարը պետք է քննարկվի, իսկ մինչ այդ, ըստ Շ. Դոյդոյանի, պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված կլինեն ոլորտային կառույցներից, ՀԿ-ներից, նաև Ազգային Ժողովից ներկայացուցիչներ, այս բոլորի մասնակցությամբ կետ-առ կետ պետք է քննարկվեն բոլոր դրույթները։

Դոյդոյանն ու իր ղեկավարած ՀԿ-ն կոչ են անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու և համակարգային մոտեցում, իսկ որևէ փոփոխություն առաջարկելուց առաջ խոհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նա պնդում է՝ առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը,
առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը, խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}