ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության կազմավորման օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիսությանը ելույթ են ունեցել ԶՈւ ԳՇ զինվորական նվագախումբը և երգի ու պարի համույթը: Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ կոմպոզիտորների ու երգահանների ստեղծագործություններ:
Համերգին ներկա են եղել հանրապետության հայտնի կոմպոզիտորներ, մշակույթի վաստակավոր գործիչներ, դպրոցականներ, զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների, մշակութային հաստատությունների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ