Իրավունք 16:45 03/12/2019 Հայաստան

Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել

Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային  կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի   պաշտոնակատարին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից 54-ով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հատկանիշներով հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից՝ 41-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա մասնաճյուղերի տարածքներում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով՝ բուսական աշխարհին պատճառված ընդհանուր 263.6մլն ՀՀ դրամ վնասով:

Հարուցված 41 քրեական գործերից 29-ի դեպքում անտառխախտման մասին արձանագրություններով ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունը պարզված չէ: Ուշագրավ է, որ նշված 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6մլն ՀՀ դրամ, կամ ընդհանուր վնասի ավելի քան 98 տոկոսը: Մինչդեռ մնացած 12 դեպքերում, երբ արձանագրությունները կազմվել են ապօրինի ծառահատում կատարած անձանց ինքնության պարզմամբ, վնասի չափը կազմել է ընդամենը 5 մլն ՀՀ դրամ:

Թեև 2019թ. հուլիսից արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի նվազում, սակայն դա առավելապես պայմանավորված է իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումներով և մարզի տարածքում ԲԸՏՄ-ի հետ համատեղ ոստիկանության հսկիչ անցագրային հենակետերի տեղակայմամբ: Սակայն այդ միջոցառումները բավարար արդյունավետ չեն կարող լինել առանց ապօրինի ծառահատումները կանխարգելող առաջնային օղակի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  մասնաճյուղերի՝ անտառպահպանության համար պատասխանատու պաշտոններում (մասնաճյուղի տնօրեն, անտապապահ և անտառապետ) նշանակված անձանց կողմից ապօրինի ծառահատումների և բնափայտի ապօրինի մթերմանը նպաստող գործոնները վերացնելու:

Մասնավորապես, եզակի չեն դեպքերը, երբ այդ պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք ոչ միայն անտառահատումների առնչությամբ տարաբնույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ենթարկվել են քրեական հետապնդումների, այլ նաև նրանց վերաբերյալ առկա են մեղադրական դատավճիռներ: Օրինակ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2019թ. օգոստոսի 8-ի հրամանով որպես անտառապահ է նշանակվել անձ, ում դեռևս 2018թ. հունվարին մեղադրանք է առաջադրվել «Իջևանի անտառպետության» պահաբաժնի անտառապահի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու համար և  դատավճռով դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:

Կամ՝ այլ քրեական գործով մեկ այլ պահաբաժնի անտառապահի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած  անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար, որի արդյունքում բնակիչը հնարավորություն է ունեցել տևական ժամանակ այդ պահաբաժնի տարածքում կատարել ապօրինի ծառահատումներ և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պետությանը: Չնայած նշված գործով 2019թ. սեպտեմբերին կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ տեղափոխվելով Խաչարձանի անտառպետության պահաբաժին:

Մեկ այլ դեպքում անտառապահը բնակիչներին անվճար թափուկ վառելափայտ տրամադրելու պատրվակով թույլ է տվել իր հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձին իր պահաբաժնից ապօրինի պատրաստել և դուրս բերել վառելափայտ, ինչի համար 2018թ. ապրիլի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի: Նշված քրեական գործի քննության ընթացքում նա ազատվել է հիշյալ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվել է Այգեհովիտի անտառպետության  պահաբաժնի անտառապահ:

Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել հիշյալ անտառապահների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, այդ պաշտոններում կատարվող նշանակումների ժամանակ ընտրություն կատարելիս դրսևորել  բծախնդրություն:

Ապօրինի անտառահատումների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ շարունակում են կոռուպցիոն սխեմաներ գործել նաև ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման գործընթացում: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապետերը, անտառապահները, հանցավոր համաձայնության գալով փայտանյութի առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ լրացված անվճար տրամադրվող թափուկ փայտանյութի տոմսով անտառից մթերում և իրացում են իրականացնում՝ նպաստելով փայտանյութի ապօրինի շրջանառությանը:

Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով բարձրացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի ղեկավարների կողմից նշված գործընթացն անմիջական  և ամենօրյա հսկողության տակ վերցնելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցերը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}