Փաստաբանների պալատն իրավաբանական օգնություն է առաջարկում բերման ենթարկված երիտասարդներին
ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ելնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավոր անհրաժեշտությունից,
ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ խմբին միանալու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են իրենց տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատ:
Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապը կապահովի ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792)»: