Հասարակություն 15:17 03/12/2019 Հայաստան

«ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի ժամանակ Արցախի թիմի անդամներին դահլիճից դուրս են հանել

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ ԵՊՀ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝  ձեռք բերելով մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր և դառնալով Հարավային Կովկասի միակ ներկայացուցիչը եզրափակչում: Այս մասին ԵՊՀ մամուլի ծառայությունից: 

ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհի տարբեր համալսարանների ծրագրավորման ամենահեղինակավոր մրցույթին ԵՊՀ-ն մասնակցում է 2000 թ.: Մրցույթում ամենամեծ հաջողությունը գրանցվել է 2017 թ. մայիսին, երբ հաղթահարելով նախընտրական և կիսաեզրափակիչ փուլերը՝ ԵՊՀ թիմը եզրափակիչ փուլում աշխարհի 133 համալսարանների թիմերի միջև ընթացիկ պայքարում գոհացուցիչ արդյունքներ է գրանցել՝ լուծելով առաջադրված խնդիրներից 4-ը:

Այս տարի առաջին անգամ մրցույթն առանձին փուլով անցկացվել է հայաստանյան բուհերի միջև, որտեղ ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են ԵՊՀ թիմերը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու տարածաշրջանային փուլին: Այդ փուլին արդեն ԵՊՀ-ն մրցել է նախկին Խորհրդային միության երկրների  բուհերի թիմերի հետ: Ի դեպ, մրցույթը զուգահեռ ընթացել է 4 քաղաքներում`Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի և Բառնաուլ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և օլիմպիադայի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանն ասաց, որ ԵՊՀ բոլոր թիմերը տպավորիչ արդյունքներ են գրանցել, բայց այդ թիմերից մեկի ներկայացուցիչները՝ ֆակուլտետի ուսանողներ Լևոն Մուրադյանը, Խաժակ Գալստյանը և Համլետ Միքայելյանը, փայլուն կատարելով իրենց առաջադրված խնդիրները, նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր՝ լուծելով 7 խնդիր:

«Եզրափակիչ փուլ անցնելն արդեն իսկ խոշոր հաղթանակ է, որովհետև մրցույթին մասնակցում են հեղինակավոր համալսարանների 301 թիմեր: Մենք ներկայացված ենք հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կազմում, որտեղ ընդգրկված է նաև Ռուսաստանը, որի թիմերը մշտապես բարձր արդյունքներ են գրանցել»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով, այս մրցույթը տվյալ բնագավառում միջազգային ամենաբարձր հարթակն է. «Եթե մեր աշխատանքի արդյունքով մենք հավասարի պես չենք քայլում աշխարհի հայտնի համալսարանների ներկայացուցիչների հետ, ապա ինչքան էլ մենք մեզ գովենք, դա արժեք չի ունենա: Իսկ այժմ մենք, մեր ուսանողները, բոլորս մեր մասնակցությամբ կրկին ցույց տվեցինք, որ մենք համալսարանական միջազգային հանրության լիիրավ անդամ ենք»:

Ի դեպ, եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած թիմի մարզիչն Ալբերտ Սահակյանն է, որը 2017 թ. այս մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած թիմի կազմում է եղել: Նրա խոսքով, այս նվաճումը լավագույն նվերն է համալսարանին՝ 100-ամյակի կապակցությամբ:

Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն հենց սկզբից մինչ այսօր ամեն կերպ աջակցել և աջակցում է հեղինակավոր մրցույթին մասնակցելու գործընթացին՝ թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես:

Հեղինակավոր մրցույթին, սակայն, տեղի է ունեցել նաև տհաճ միջադեպ: Օլիմպիադայի հայաստանյան տնօրենը փոխանցել է, այս տարի «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթին առաջին անգամ մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանի թիմը և լավ արդյունքներ գրանցել: Թիմը պաշտոնապես գրանցվել է և Վրաստանում կիսաեզրափակչին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով կիսաեզրափակիչ փուլին թիմի մասնակցությանը դեմ է եղել Վրաստանի ներկայացուցիչը։ Արցախի թիմը պաշտոնական հրավերը ստացել է հենց Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) պրոֆեսոր, Ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուայի կողմից և մեկնել Վրաստան:

«Սակայն դեկտեմբերի 1-ին՝ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ, Թեմուր Զարքուան Արցախի թիմի անդամներին դահլիճից դուրս է հանել՝ խոչընդոտելով նրանց մասնակցությանը»,- ասել է նա:

Վ.Դումանյանի հավաստմամբ, ճնշումները միանշանակ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից են եղել. «Ես այդ ժամանակ կապ հաստատեցի Սանկտ Պետերբուրգի գլխավոր ղեկավարի հետ, որը ներողություն խնդրեց և նշեց, որ դա անօրինականություն է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու թիմի մասնակցությանը: Սակայն նրանք այդ պահին ոչինչ չէին կարող անել, քանի որ լծակներ չունեն ազդելու: Սանկտ Պետերբուրգի ղեկավարը խոստացել է, որ հաջորդ տարի Արցախի պետական համալսարանի թիմն իրենց կողմից մրցույթին մասնակցելու հրավեր է ստանալու»:

Տեղեկացնենք, որ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու 2020 թ. Մոսկվայում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։ Արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Տաթևիկ Ռևազյան. ԵՄ հետ ավիացիոն համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ տարվա սկզբին
«Մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանը դեռ չի ստորագրել ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը ԵՄ հետ և այն բոլորովին կապված չէ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պենտագոնը հակադարձել է Էրդողանին
ԱՄՆ ռազմական գերատեսչությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ի համար Ինջիրլիք և Քյուրջեքի ռազմաբազաները  փակելու...
Աղբյուր` Panorama.am
11:52
Այս անգամ՝ Հայաստանից Վիեննա և Վիլնյուս կարելի է ուղևորվել 24.99 եվրոյով
Wizz Air բյուջետային ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել Հայաստան։ Այս մասին այսօր հայտարարվեց Wizz Air բյուջետային ավիաընկերության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Մանկական արյունաբան. Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ
Մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանն ահազանգում է. «Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ! Արյան դոնոր դառնալու համար դիմեք...
Աղբյուր` Panorama.am
11:35
Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում
Beeline-ը հայտարարում է ռոումինգում նոր ինտերնետ փաթեթներ ծառայության մեկնարկի մասին: «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» և «Ռոումինգ...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ուրիշի թոշակը յուրացնելու համար «Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Էրդողանը սպառնացել է Վաշինգտոնին ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ռուսների մեծամասնությունը հավանություն է տալիս ընտանեկան բռնության մասին օրենքին
Սոցիոլոգները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ երկրի բնակիչների կեսից ավելին (մոտ 70%) կողմ են Ռուսաստանում ընտանեկան բռնության դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:40
Արթուր Ղամբարյան. Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը
Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
10:29
ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
10:14
Երևանում և 7 մարզում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
10:01
Ավստրալիայում հրշեջները չեն կարողանում վերահսկել հրդեհները
Ավստրալիայում  բնական հրդհներեն արդեն ընդգրկել են շուրջ 400  հազար հեկտար տարածք: Վտանգի տակ է Սիդնեյից հյուսիս-արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:39
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
09:15
The New York Times-ը իմացել է ԱՄՆ-ից երկու չինացի լրտեսի արտաքսման մասին
Ամերիկյան իշխանություններն աշնանը երկրից գաղտնի արտաքսել են չինական դեսպանության երկու աշխատակցի։ Նրանց կասկածում են լրտեսության մեջ։ The New...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ֆրանսիան Ռուսաստանից խնդրել է Նապոլեոնի զինակցի մասունքները
Ֆրանսիան դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով իրեն փոխանցել Նապոելոնի մերձավոր զինակիցներից մեկի՝ գեներալ Գյուդենի մասունքները։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Արսեն Թորոսյանը վնասում է՝ խախտելով երեխաների իրավունքները
Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է.   յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու...
Աղբյուր` Panorama.am
20:00
Այգիս չորացել է՝ պոչանքի հետևանքով, պատրաստվում եմ դիմել դատարան. Ճոճկան գյուղի բնակիչ
Հայաստանում  էկոլոգիական  իրավունքի խախտման դեպքեր  հաճախ են հանդիպում, հատկապես այն  մարզերում, որտեղ ակտիվ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ռուսաստանում խնձորի գները բարձրացել են
Ռուսաստանում խնձորի մեծածախ գինն այս աշուն աճել է համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել են «NEO Center»...
Աղբյուր` Panorama.am
19:41
Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ Մոսկվայում
Մոսկվայում և Մոսկվայի մարզերում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հայտարարվում է եղանակային վտանգի «դեղին»...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
18:50
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին
Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կարող է փոխանակել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին իտալական «Յուվենտուսի»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եվրոպայի «սև օրերը»՝ ըստ Ռուսաստանի
ԱՄՆ-ի կողմից հրթիռի փորձարկումը, որն արգելված է «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով», կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:22
Առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}