Հասարակություն 17:07 03/12/2019 Հայաստան

Ժամկետանց ձվեր, արգելված սնունդ՝ դպրոցների բուֆետներում

Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում:

Ամփոփելով արձանագրված արդյունքները՝  տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում.

Երևան՝ 4 - Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 և Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է, պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Գեղարքունիք՝ 5 - Սևանի տարածաշրջանի Գագարին գյուղի, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի, Վարդենիսի տարածաշրջանի Կախակն համայնքի, Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղի թիվ 1 և Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:

Արարատ՝ 7 - Նոյակերտ, Բարձրաշեն, Այգեստան գյուղերի,  Արարատ գյուղի թիվ 3 և Արարատ գյուղի Վ․Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցների, Ոսկետափ համայնքի և Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում պայմանագրով նախատեսված փափուկ մսի փոխարեն մատակարավել է ոսկրոտ միս (Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց), պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն մատակարավել է 18 տոկոսանոց թթվասերային բուսասերուցքային արտադրանք, խտացրած կաթը պարունակել է բուսական յուղ, տեղական արտադրության յոգուրտի փոխարեն մատակարվել է ռուսական արտադրության յոգուրտ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արմավիր՝ 4 - Լուկաշին և Տանձուտ գյուղերի միջնակարգ, Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 և Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:

Տավուշ՝ 2 - Նոյեմբերյանի թիվ 2 և Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի և սննդամթերքի մակնշման խախտումներ:

Վայոց Ձոր՝ 1 – Արենի գյուղի միջնակարգ դպրոցում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, դպրոցի խոհանոցն ունի վերանորոգման կարիք:

Կոտայք՝ 2 – Գեղաշեն և Արգել գյուղերի միջնակարգ դպրոցներում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, խոհանոցներն ունեն վերանորոգման կարիք:

Շիրակ՝ 3 - Գուսանագյուղ, Քարաբերդ գյուղերի և Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եղել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, Մարալիկի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է նաև մակնշման շեղումներով սննդամթերք, ինչպես նաև 90 հատ ժամկետանց ձու:

Արագածոտն՝ 4 – Եղիպատրուշ, Նիգավան գյուղերի միջնակարգ, Դդմասար գյուղի հիմնական դպրոցներում մատակարարվում են միայն բուլկիներ և բնական հյութ, իսկ խոհանոցների սանիտարահիգիենիկ անբավարար պայմանները թույլ չեն տալիս գործարկել դրանք: Օշական գյուղի հիմնական դպրոցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, հայտնաբերվել է նաև անհայտ ծագման պանիր և պիտանիության ժամկետի բացակայությամբ աղ, որոնք տեղում ոչնչացվել են:

Սյունիք՝ 5 – Օխտար, Ծավ, Վաղատին, Դարաբաս գյուղերի միջնակարգ և Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցների խոհանոցների գործունեությունը և հանրային սննդի կազմակերպումը դադարեցված է, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Լոռու մարզում վերահսկողությունն ընթացքի մեջ է:

Բոլոր դպրոցներում տրվել են մակնշման թերություններով արտադրանքի իրացումը, որոշ դեպքերում՝ խոհանոցների և բուֆետների գործունեությունը կասեցնելու, հիմնանորոգման կամ վերանորոգման կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ, իսկ հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Աղբյուրը հիշեցնում է, որ պետական վերահսկողություն է իրականացվել նաև  Արտաշատ քաղաքի բոլոր 6 դպրոցներում, որտեղ նույնպես հայտնաբերվել էին թե սանիտարահիգիենիկ նորմերի, թե մակնաշման խախտումներ, թե չթույլատրված սննդամթերքի իրացում:

Թիվ 2 դպրոցում հայտնաբերվել էր նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական, որի կապակցությամբ հաղորդում էր տրվել ՀՀ դատախազություն:

«Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր դպրոցներում: Հորդորում ենք նաև հանրակրթական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներին ուշադիր լինել դպրոցների ու մանկապարտեզների ճաշարաններում մատուցվող կամ բուֆետներում վաճառվող սննդամթերքի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ և թերություններ նկատելու դեպքում զանգել ՍԱՏՄ թեժ գծին (010) 20-60-40 հեռախոսահամարով»,-նշում են տեսչական մարմնից։










 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:45
Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր․ նախարար
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն  հայտնել է, որ  կորոնավիրուսային վարակի դեմ խոստումնալից գրեթե երկու...
Աղբյուր` Panorama.am
11:43
Վերահսկողություն կիրականացվի սահմանվածից ավելի ծանրաբեռնված բեռնատարների նկատմամբ
«Լուծարված հինգ տեսչական մարմինների փոխարեն մեկ տեսչական մարմին է գործելու»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կատալոնիայում կորոնավիրուսի դեպքերն աճում են․դիմակը պարտադիր է դառնում ամենուր
Կատալոնիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսի տարածման դեպքերի աճ: Այս կապակցությամբ տեղական իշխանությունները որոշել են խստացնել վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- այսօրվա կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց,...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մահմուդ Աբասը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իսրայելի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել:...
Աղբյուր` Panorama.am
11:09
Հնդկաստանում գրանցվել է COVID-19- ի 24, 8 հազար նոր դեպք
Հնդկաստանում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24,8 հազար նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը
Խորհրդարանը արտահերթ կարգով շարունակում է աշխատանքները։ Գրանցվել է 77 պատգամավոր։ Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած նիստի օրակարգում ներառված 12...
Աղբյուր` Panorama.am
10:58
09.07.2020. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 526 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել, որից 6-ը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ռոսստատից» ազատված դեմոգրաֆն այն մասին, թե Covid-19-ի ինչ վիճակագրություն է ներկայացվում, ինչին հավատալ
ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը խորհրդականի պաշտոնից ազատել է Ալեքսեյ Ռակշային այն բանից հետո, երբ նա կասկածներ էր հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն է ընտրվել Վահան Ավետիսյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում  Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մարուքյան. Ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ, Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
10:45
Մեծ Բրիտանիան` ընդդեմ մարդու իրավունքները խախտողների
Մեծ Բրիտանիայում աճում են կոչերը՝ պատժամիջոցներ կիրառելու մասին ընդդեմ Չինաստանի տարածքում մարդու իրավունքները խախտողների: Դրանք արդեն կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
10:35
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
10:34
ՀԷՑ-ի աշխատակիցները հավելագրումներ են արել բնակիչների վրա
«Պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։ Իրականացնել 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
10:33
Չինաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 15 նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, որից 6-ը՝ ասիմպտոմ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:29
Վանդալները հրկիզել են Մելանիա Թրամփի արձանը Սլովենիայում
Սլովենիայում անհայտ մարդիկ հրկիզել են ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանիա Թրամփի փայտե արձանը։ Ամերիկացի արվեստագետի  ստեղծած  քանդակն, ...
Աղբյուր` Panorama.am
10:24
Կորոնավիրուսի զոհերի թիվը աշխարհում գերազանցել է 548 հազարը
Հինգշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 07:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացությունների թիվը հասել է 548.914...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱՀԿ կարող է վերանայել COVID-19-ի մի շարք դրույթներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Fly Armenia Airways-ը հայտարարում է թռիչքներ սկսելու մասին
Fly Armenia Airways-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո տեղեկացնում է  հայաստանյան շուկա մուտք...
Աղբյուր` Panorama.am
10:09
Երևանի բազմաթիվ հասցեներում ու երեք մարզում այսօր հոսանք չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:08
«Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու». Արմեն Սարգսյանն ու ԱԺ-ն վաղուց են հեղաշրջում այս երկիրը` ի դեմս ՍԴ-ի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երբ լրանա 21-րդ օրը, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Ժողովուրդ». Ինչպես պետք է կազմակերպվեն հանրային քննարկումները. Արմեն Սարգսյանի առաջարկին հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Իշխանական խմբակցությունում վրդովված են. Դիմակ չկրելու տուգանքները կրկնապատկելու նախագիծը հանվեց շրջանառությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դիմակ չկրելու համար տուգանքների չափը կրկնապատկելու մասին աղմկահարույց նախագիծը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Փաստ». Գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել. Հակառուսական տրամադրություններն ակտիվանում են
«Փաստ» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլևս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Իշխանությունը կփորձի առաջին ատյանի դատարանի վրա ազդել, որ կալանք կիրառվի Ծառուկյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ բեկանվեց Գագիկ Ծառուկյանի մասով առաջին ատյանի՝ կալանք չսահմանելու որոշումը, գործն ուղարկվեց...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Փաստ». Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փաստել է, որ Սահմանադրության փոփոխության դեպքում կառավարման համակարգը չի փոխվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Արդեն տևական...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Հայաստանից Արցախ մեկնողները վճարում են 7-հազարական դրամ ռապիդ թեստերի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանից Արցախ մեկնող մեր հայրենակիցները սահմանային անցակետում վճարում են...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Փաստ». Վենետիկի հանձնաժողովը համագործակցո՞ւմ է Գագիկ Հարությունյանի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան իրականության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ամենաինտրիգային հարցը, որը դեռևս վերջնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}