Իրավունք 15:11 03/12/2019 Հայաստան

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Գևորգ Կոստանյանի գործով քրեական հետապնդման մարմիններից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։

Տարածած հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին։

«Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ և որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետև, քննչական մարմինը հայտարարել է, որ Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն:

Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է նաև Հատուկ քննչական ծառայության 2019 սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված Մարտի 1-ի քրեական գործին Գևորգ Կոստանյանի առնչության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է նաև Գևորգ Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումները իր նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Խոսքը, հատկապես վերաբերում է Գ. Կոստանյանի հրապարակային պնդումներին այն մասին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները և իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գևորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հարցերը, դրանց առնչվող քրեական գործը մշտապես գտնվել և շարունակելու են գտնվել իր անմիջական ուշադրության ներքո։ Նշված քրեական գործին, իրականացվող քննության արդյունավետության ու բացահայտմանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարված Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում։

Այս գործը, դրան առնչվող հարցերը հասկանալի պատճառներով ունեն հանրային մեծ նշանակություն և զգայուն ընկալում հասարակությունում։ Դրանք սկզբունքային նշանակություն ունեն նաև մեր երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կայացման համար։

Նշված բոլոր գործոններն առավել մեծ պատասխանատվություն են դնում իրավապահ մարմինների ու դատարանի վրա՝ քրեական գործի քննության բարձր իրավական նշաձող ամրագրելով։ Քննությանը ներկայացվող իրավական չափանիշներն այս պարագայում առավել բարձր են՝ բացառելու համար որևէ տարընկալում և երաշխավորելու համար վստահություն քննության ընթացքի ու արդյունքների նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը հենց այս չափանիշներով էլ շարունակելու է ղեկավարվել՝ իր իրավասության սահմաններում Մարտի 1-ի քրեական գործի քննության նկատմամբ վերահսկողության հարցում»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:27
Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
Բնապահպան-ակտիվիստ  Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է՝ այսօր ընտանիքի հետ էլ մեկնելու է Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման ակցիային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութի պայթյունից տուժած հայերին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ...
Աղբյուր` Panorama.am
12:17
Կիև-Երևան չեղարկված չվերթների տոմսերը կարող են փոխանակվել առանց հավելավճարի․ ՀՀ դեսպանություն
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկություն է տրամադրել Կիև-Երևան չարտերային թռիչքների վերաբերյալ, որում ասվում է, որ ի լրումն օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Լուկաշենկոյի մրցակիցը կոչ է անում վերանայել Ռուսաստանի հետ միության պայմանագիրը
Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևն ասել է, որ Մինսկը և Մոսկվան պետք է շրջեն պատմության էջը միության պայմանագրով՝ այն փոխարինելով...
Աղբյուր` Panorama.am
12:01
Վարչապետի աթոռին «ժողովրդի մարդ»-ը կամ «ժողովրդի մարդու» հորքուրն է նստած. Վահան Իշխանյան
Փաշինյանը իշխանության գալով շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագորման դեմ էին բոլոր նրանք, ովքեր հեղափոխության առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արմեն Պետրոսյան. Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, որն ավելի շատ անփութության հետևանք էր, խոսում է այդ երկրի գրեթե բոլոր ոլորտներում առկա կառավարման,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Աշխարհն իր աջակցությունն է հայտնում Լիբանանին
Նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո աշխարհի բազում երկրների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել Լիբանանին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
11:41
Նիկոլի բացած միակ արտադրամասը՝ թավշյա իրականության պես փնթի ու վիճահարույց. քաղաքագետ
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարվա ընթացքում Նիկոլի բացած միակ արտադրամասը՝ թավշյա իրականության...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում
Ճարտարապետ Կարեն Բալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայ ճարտարապետներ Աշոտ Սնխչյանի ու Արմինե Սնխչյանի ամառային կինոթատրոնի լուսանկարները։...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բեյրութի քաղաքապետը լաց լինելով ասում է․Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի քաղաքապետ Մարուան Աբբուդը չի կարողացել զսպել արցունքները լրագրողների ու տեսախցիկների առաջ՝ օգոստոսի 4-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
11:22
Դելիա Փափազյան. Բեյրութում պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայի անունը ևս հայտնի է՝ Դելիա Փափազյան, փոխանցում է «Արևելք»-ը։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտնել է հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հրազդանում մեքենան հարվածել է սյանն ու ծառին, երեք մարդ մահացել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 4-ին, ժամը 23։36-ին  ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
11:03
05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 դեպք։ Կատարվել է 1 848 թեստավորում։ Առողջացած է համարվում 478...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ռուսական պատվաստանյութն ու միջազգային մտահոգությունները
Ռուսական կողմի հայտարարությունը մտահոգություն է առաջացրել, որ Ռուսաստանը կսկսի կիրառել կորոնավիրուսային պատվաստանյութն առանց վերջնական...
Աղբյուր` Panorama.am
10:50
ՀՔԾ. Արթուր Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում
ԱԺ փոխխոսնակ Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով...
Աղբյուր` Panorama.am
10:43
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԱԳՆ. Երեք հայ է մահացել, բայց այս թիվը կարող է աճել
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լիբանանը` անորոշության ու դժվար ապագայի առաջ
Լիբանանը Մերձավոր Արևելքում տարիներ շարունակ համարվել է տնտեսական առաջընթացի կենտրոն: Սակայն վատ կառավարման ու տարածվող կոռուպցիայի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
10:23
«Կասպերսկի». Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը բախվել է սոցիալական վարկանիշների հետևանքներին
Ամբողջ աշխարհի օգտատերերի 18%-ը գոնե մեկ անգամ ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիր է ունեցել սոցիալական ցանցերում իրենց տեղադրած...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բեյրութում պայթյունի հետևանքով հայ բուժքույր է մահացել
Բեյրութի Ռում հիվանդանոցի իր աշխատասենյակում պայթյունի հետևանքով մահացել է հայ բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Երևանում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:03
Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը
Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը գերազանցել է 700 հազարը, գրում է  «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կորոնավիրուսը չի ուզում հեռանալ Եվրոպայից, եվրոպացին` սոցիալական ակտիվ կյանքից
Եվրոպական որոշ երկրներ են վերադարձել սահմանափակումներն ու արգելափակումները, երբ կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսել է տարածվել այստեղ: Իսպանիայի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Արա Գալոյան. Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հերթական հոդվածում վերլուծել է առաջին կիսամյակի ցուցանիշները, համեմատել տարբեր երկրների տվյալները։ Նա...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժառանգություն». Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու
Ամուլսարի հանքի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների ծավալած վերջին գործողություններն արդեն դառնում են անկառավարելի, Ջերմուկի խաղաղ բնակիչների հանդեպ...
Աղբյուր` Panorama.am
09:27
Հարութ Սասունյան. Ադրբեջանի նկատմամբ քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է, որքան ռազմական հաղթանակը
Մինչ աշխարհասփյուռ հայությունն արդարացիորեն կենտրոնացել է անցյալ ամսվա եռօրյա հարձակման ընթացքում Ադրբեջանի նկատմամբ Հայոց բանակի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». ՀՀ նախագահը ընդհանուր առմամբ առաջադրել է ՍԴ դատավորի 5 թեկնածություն, որից մերժվել է 4-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները հավակնում են դառնալ դատարանի նախագահ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Իշխող խմբակցությունը որոշել է «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին Ազգային ժողովի «Իմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}