Հասարակություն 18:36 03/12/2019 Հայաստան

Փաշինյան. Ինչպե՞ս պետք է զարգանա տնտեսությունը, եթե ռեսուրսի կեսից ավելին տներում փակված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից:

«Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը  երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը»,-իր խոսքում նշել է նա։

Փաշինյանը կարևորել է, որ Հայասատանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ:

«Այստեղ կա  ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ,  կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:

Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան:

Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը»,-նշել է նա։

Այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման և ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը և ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։

Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այսուհետ բացառել յուրաքանչյուր նման դեպք և ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում և շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Ես չեմ ուզում մերկանտիլ երևալ, բայց հաշմանդամության հարցի ամենակարևոր հարթություններից մեկը երկրի զարգացման ռազմավարությունն է: Երկիրը կարող է զարգացման լուրջ մակարդակի հասնել, եթե զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործվում է: Սա է պատճառը, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանը տարբեր ծրագրերում:

Եթե երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին, կներեք արտահայտությանս համար, «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում, մեր տնտեսությունը չի զարգանում, ապա ինչպե՞ս պետք է զարգանա, եթե մեր տնտեսության ռեսուրսի կեսից ավելին ուղղակի տներում փակված է: Սա մեծագույն խնդիր է: Ի՞նչ պատճառով է փակված՝ ավանդությունների պատճառով է փակված, ինչ-որ այլ ձևակերպումների, արժեքների նենգափոխումների, ոմանց մտածողության սահմանափակ լինելու,  էական չէ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:50
ԼՂ հակամարտության համատեքստում պատերազմի հավանականությունը «եթե»-ից դարձել է «երբ»
Բրատիսլավայում եզրափակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգարվորման հերթական բանակցային տարին։ Որևէ ճեղքում, որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից
Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի...
Աղբյուր` Panorama.am
18:23
«Կամք». Եվրոպացիներից շատ մեծ բան չենք պահանջում
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջև ակցիա իրականացրեց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
Աղբյուր` Panorama.am
18:12
Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
Մոտ 20 տոկոս աղքատություն ունեցող Երևանի իշխանություններն այս տարի  278 մլն դրամ կամ 750 հազար դոլար կտրամադրեն ամանորյա...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բարսեղ Բեգլարյան. Համոզված եմ՝ առաջադրված մեղադրանքը կեղծ է
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը տեղյակ չէ իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի մասին։ «Պաշտոնապես ինձ ոչ մեկ տեղյակ...
Աղբյուր` Panorama.am
17:50
«Գործուղման մեկնած ԱԺ 77 պատվիրակություն և ընդդիմության 0 ներկայացուցիչ»
«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց  2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են. Փոխնախարար
«Եղե՞լ են դեպքեր, որ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ զորակոչվել են բանակ, հետո ինչ-որ խնդիրներ են առաջացել, նոր հայտնաբերվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ
դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով
Աղբյուր` Panorama.am
16:56
«Ա1+»-ը դատարանի միջոցով փորձում է վերականգնել կորցրած իրավունքները
«Ա1+»-ը դատական հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ կորցրած իրավունքները վերականգնելու համար. «Ա1+»-ը զրկվել էր...
Աղբյուր` Panorama.am
16:40
Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի վարչապետի աշխատակազմ
Ներկայում կատարվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Աննա Հակոբյանի խաղաղության աղավնին չի թառել Մեհրիբան Ալիևայի վրա». Կոնստանտին Տեր-Նակալյան
«Էդ ադրբեջանական փաստաթղթի հրապարակումից հետո առհասարակ ճիշտը բանակցություններից հրաժարվելն էր։ Որովհետև դա խայտառակ, նվաստացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նորայր Մուրադյան. Սպիտակում 2200 ընտանիք տնակներում է ապրում
Սպիտակ քաղաքն այսօր ընդամենն ունի 35 հազար բնակչություն, հիմնականում երեխաները, կանայք և ծերերը: Լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակի երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Զինծառայողին ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 12 տարի ժամկետով
«Շատ ցավալի վիճակագրություն ունենք, բայց բանակում ինքնասպանության դեպքերը միայն հայաստանյան իրականությունում չեն։ Աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը
Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար,...
Աղբյուր` Panorama.am
14:54
Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան
Բանաստեղծ Եղիշե Չարենցը շատ ճաշակով է եղել ոչ միայն գրականության, նաև կանանց ընտրության հարցում: Նա մշտապես շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով: Վառ վկայություն նրա երկու կանայք:
Աղբյուր` Panorama.am
14:51
Պարենի համաշխարհային գները նոյեմբերին աճել են
Մսամթերքը և բուսական յուղերը հանգեցրել են ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի բարձրացմանը
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատի մարզի մի քանի տասնյակ համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. փոխնախարար
Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել...
Աղբյուր` Panorama.am
14:30
Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի
«Առաջարկում ենք օդի տուրքի մասին օրենքի փոփոխության առաջարկ։ 1997 թվականից մենք ամեն ուղևորից գանձել ենք 10 հազար դրամ ։ Հիմա առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
14:17
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ Հայաստանի առաջին խմբի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ. Փաշինյանի բանաձևը
2019 թվականին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:56
Դատարանը խորհրդակցական սենյակում է
Դատավոր Մխիթար Պապոյանին դատախազների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Աշոտյան. Եթե Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլները, ապա պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ
ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում լրագրողներին նաև վերնագիր առաջարկեց։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը հաստատել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունում շքերթի հերթականությունը թիմերի...
Աղբյուր` Panorama.am
13:37
Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը
Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում համայնքի բնակիչ Հարություն Դանիելյանը  երեք երեխա ունի: Նա մտահոգված է իր երեխաների առողջությամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Այն, ինչ առաջարկել է Հայկ Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ. Գաբրիել Բալայան
Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ավագանու անդամը նիստի էր եկել նորածին երեխայի հետ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն այսօր ավագանու արտահերթ նիստին ներկայացել էր երեխայի հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}