Հասարակություն 20:26 03/12/2019 Հայաստան

Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)

20:26
Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունի  բաժանմունքներից հետզհետե բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին, ովքեր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Բերման ենթարկվածներից մեկը Էրեբունի բաժանմունքից դուրս գալուց հետո պատմեց, թե ինչպես են բերման ենթարկել իրեն:

«Մուտքի մոտից ուզում էին տանեին, չտարան,  շորերս ճղեցին: Հետո Վազգեն Սարգսյան փողոցից տեսաք, թե ինչ ձևով տարան: Իմ արձանագրության մեջ նշված էր, որ չեմ ենթարկվել ոստիկանության պահանջին: Նման բան չկար, բոլորդ տեսել եք»,- ասաց երիտասարդը:

Խոսելով հետագա ծրագրերից, նշեց. «Մենք մեր հետագա  գործողությունների մասին հանդես կգանք հայտարարությամբ: Մենք ասել ենք Արայիկ Հարությունյանն  այլևս մեզ համար նախարար չի, նա մեզ թող սպասի բոլոր այն տեղերում որտեղ ինքը կա՝ մամուլի ասուլիսների ընթացքում, 23 պետություններում՝ իր այցելությունների ժամանակ: Արայիկ Հարությունյանն  ուղղակի կապ չունի ժողովրդավարության հետ: Մենք ժողովրդավար ձևով  փորձեցինք հանդիպում կազմակերպել, նա չփորձեց հանդիպել մեզ հետ: Հետո մենք փորձեցինք օրենքի սահմաններում մտնել նախարարություն և հատուկ բաժնում, հեռախոսի միջոցով հարց ուղղել, էլի չթողեցին: Այդ մարդն ուղղակի պոպուլիստ է: Եթե հանդիպման առաջարկ լինի, ապա միայն իր հրաժարակի հարցը  քննարկելու համար»:

19:12
«Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դուրս գալով Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտնեց տետևյալը. « Բերման ենթարկվածները հանգիստ նստած են, որևէ բողոք չունեն: Կան բողոքողներ, որ իրենց բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ՝ թե ինչպես են բռնել ոստիկանները, կամ կարմիր բերետավորների կողմից հայհոյանքներ են հնչել: Որևէ մեկը վնասվածք չուներ: Այս պահին կազմվում է արձանագրություններ, և բերման ենթարկվածներին բաց կթողնեն ավելի շուտ, քան երեք ժամը լրանալը»: 

18:03
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներով, որոնք բերման չեն ենթարկվել, երթով կշարժվեն Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ուր տեղափոխվել են իրենց ընկերները:

«Մեր պահանջը մնում է նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականը: Բայց հիմա գնանք, տեսնենք մեր ընկերներից քանիսն են բերման ենթարկվել, ինչ հիմքով են հիմա այնտեղ, որտեղ են,  դուրս գան այդ բաժանմունքներից, հետո կհայտարարենք մեր հետագա գործողությունների մասին»,- ասաց նա:

Ք.Վարդանյանը նշեց, որ մոտավոր գիտի 10 բերման ենթարկվածի մասին:

Ոստիկանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով մինչև 3 ժամը նրանք բաց կթողնվեն, եթե արարքներում այլ հատկանիշներ չկան: Նա նաև հերքեց, որ ոստիկանները գործողությունների ժամանակ հարվածել են երիտասարդներին:

«Ես չեմ տեսել, ապացուցեք»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե լացող աղջիկներ կային, գնդապետ Պետրոսյանը պատասխանեց. «Է հա, սառը գետնին, որ նստեին, կլացեին, բա ինչ կանեն, ցուրտ է»:

17:55
Տրված ժամանակը լրանալուց հետո ոստիկանությունը սկսեց գործողություն իրականացնել և նստած երիտասարդներին հեռացնել տարածքից: Ֆիզիկական ուժ գործադրելով՝ ոստիկանները մի քանի քաղաքացու մտցրեցին ոստիկանական մեքենա, մյուսներին փորձում են հեռացնել փողոցի երթևեկելի մասից:

Ոստիկանության գնդապետ Պետրոսյանն ասաց, որ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրականացվի վարչական վարույթ 182-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողի  օրինական պահանջը չկատարելը. «Բերման են ենթարկվել այն անձիք, ովքեր հեռացվեցին, կրկին վերադարձան: Ինչպես տեսաք՝ ոստիկանությունը տվեց բավարար ժամանակ, մի քանի անգամ երկարացվեց: Իհարկե, այստեղ այլ անձանց  իրավունքների անհամաչափ սահմանափակում է  դիտվում:»:

Նրա խոսքով, ոստիկանության տրվեց ժամանակը լրանալուց հետո արդեն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառվեց  օրենքի սահմաննեում՝ հիմնական նպատակը  փողոցի բացումն էր:

17:40
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է անելու ոստիկանությունը, ո՞ւժ է կիրառելու, տեղում գտնվող ոստիկաններից մեկն ասաց. «Ոստիկանությունը դեռ օգտվում է  իր հայեցողական լիազորությունից: Ոստիկանության գործողությունները լինելու են օրենքի սահմաններում, կախված է իրավիճակից, համաչափության սկզբունքից ելնելով... առաջին անգամ չէ: Ընդամենը 15-20 երեխա են: Ոչինչ, լավ, մի քիչ թող նստեն»:

Պատասխանելով  հարցին, թե ոստիկանների  գործողությունները  համաչա՞փ էին, նա նշեց՝ այո, համաչափ էին, մոտավորապես մեկ ժամ իրենց հորդորել էին հեռանալ:

«Ֆիզիկական ուժն ու   բռնությունը մի շփոթեք»,- ընդգծեց ոստիկանը: 

Լրագրողի հարցին՝ ֆիզկական ուժն այս պարագայում համաչա՞փ եք համարում, ոստիկանը դրական արձագանքեց:

Նա նշեց, որ երիտասարդները խախտել էին «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածը, որը սահմանում է  հավաքի մասնակիցների պարտականությունները, պարտավոր են չփակել հավաքի անցկացման վայրի կամ հարող  տարածքի մուտք ու ելքը, իսկ երիտասարդները փակել էին, իրենց պարտականությունները չէին կատարել,  և ոստիկանությունը պարտավոր էր  միջոցներ ձեռնարկել մուտքն ազատելու համար:

Ոստիկանությունը ժամանակ է տվել երիտասարդներին ազատել փողոցը,  սակայն երիտասարդները շարունակում են նստած մնալ Վազգեն Սարգսյան փողոցում ու երգել ազգագրական երգեր: 

17:23
Երիտասարդները հեռացան նախարարության մուտքի մոտից, այնուհետև նստեցին ու փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը:

«Մենք այստեղ էինք եկել հաստ թղթածրարով, որպեսզի նախարարի հետ քննարկեինք օրենքի խնդրահարույց կետերը: Չեկավ, որոշեցինք համպատրաստից պերֆորմանս անենք: Այդ ընթացքում ոստիկանները բռնի ուժով մեզ հեռացրեցին: Հիմա այստեղ ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որովհետև նախարարը մեզ այլընտրանք չի թողնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նշեց, որ իր տեղեկատվությամբ իրենց ընկերներից 2-3 հոգի այժմ ոստիկանության Կենտրոնական բաժնում են: Երիտասարդներից մեկը թվարկեց, թե ում են տարել ոստիկանության բաժին՝ Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Գերասիմ և ևս մի քանի հոգի:

«Նոր Հայաստանում,  իհարկե, մեզ համար նոր ու հին Հայաստան չկա,  իրենց լեքսիկոնով ասած, ոստիկանը ցուցարարին ասում է՝ կթքեմ վրեդ: Կներեք, որ այս արտահայտությունն արեցի: Մի բան հասկացանք, որ ոստիկանությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է, այլ օրվա իշխանության ոստիկանությունն է: Լինի նախկին իշխանության ժամանակ, թե այս իշխանության, այս  մասով ոչինչ չի փոխվել»,- ասաց երիտասարդներից մեկը:

Ք. Վարդանյանն ասաց, որ կմնան այստեղ այնքան, մինչև Արայիկ Հարությունյանն իր դիմումը հրապարակի կամ իրենց տանեն իրենց ընկերների մոտ: 

16:53
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները նստել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ՝ սպասելով նախարար Արայիկ Հարությունյանին: Ոստիկաններից մեկը հայտնեց, որ նրանք իրենց ակցիան պետք է շարունակեն այլ վայրում, որպեսզի չխանգարեն հարակից շենքերի ազատ մուտքն ու ելքը:

Ոստիկանությունը զգուշացրեց, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու դեպքում  իրավունք ունեն օրենքի սահմանված կարգով  հարկադրանքի միջոցներ, այդ թվում ֆիզիկական ուժ կիրառել: ՀՅԴ երիտասարդներին տվեցին 5 րոպե՝ նախարարության մուտքի մոտից հեռանալու համար: Երիտասարդներն էլ  հայտարարեցին՝  «արձանագրում ենք՝ ոստիկանները Արայիկ Հարությունյանին տվեցին 5 րոպե ժամանակ»:

5 րոպեն լրանալուց հետո ոստիկանները սկսեցին բրդելով, ուժ կիրառելով հեռացնել մուտքի մոտ նստած երիտասարդներին: 

Հիշեցնենք՝ նախքան այս նրանք կես ժամ էին տվել նախարարին, որպեսզի վերջինս իջներ ու իրենց հետ քննարկեր իրենց կողմից բարձրաձայնված պահանջները: Նրանց պահանջները  հիմնականում վերաբերում են նախարարության վարած քաղաքականությանը: Նախարարն այդպես էլ չեկավ երիտասարդների հետ հանդիպման:

ՀՅԴ երիտասարդները  օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության մոտ, այնուհետև նրանք հայտարարել էին, որ դադարեցնում են նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:32
«Ռուսաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում»
«Դուք կամ վարչապետը բանակցություններ ունեցե՞լ եք Վրաստանի հետ՝ ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ակցիա. Իշխանությունը թքած ունի մարդկանց վրա
Ռուսաստանում բնակվող, արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով մինչ արտակարգ դրությունը եկել են Հայաստան, ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Սպասվում է քամու ուժգնացում, նաև կարկուտ
Հանրապետության տարածքում օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ
«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ առաջինը՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և...
Աղբյուր` Panorama.am
14:41
«Լուսավոր Հայաստան»-ը «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ կներկայացնի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։...
Աղբյուր` Panorama.am
14:33
258 պացիենտ գտնվում է ծանր, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Ավինյան
Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ, որի օրակարգում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն է։ Նիստի մեկնարկին ՀՀ պարետ,...
Աղբյուր` Panorama.am
14:28
Տիգրան Աբրահամյան. Միջնորդները մեծ անելիք ունեն Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ
Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի...
Աղբյուր` Panorama.am
14:21
Այս գիշեր ականատես կլինենք գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի
Օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141»...
Աղբյուր` Panorama.am
14:07
Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
Երեկ Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ավելի քանի հիսուն մարդ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
13:57
Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել
Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում...
Աղբյուր` Panorama.am
13:48
Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը
Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
«Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
13:21
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Վարչապետի օգնականի պատասախանները բարկացրեցին ակցիայի մասնակիցներին
Հայաստանից Ռուսաստան գնալու հնարավորություն ընձեռնելու պահանջով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի քաղաքացիների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Թրամփը խոսել է աշխարհի ամենամեծ խնդրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ո՞վ է Կարմիր Կատարի խառնարանային լճից ջրառ կատարում
Ոստիկաններ, տեսուչներ են մեկնել
Աղբյուր` Panorama.am
12:50
«Սարտեքս»-ում լարված իրավիճակ է
«Սարտեքս» ձեռնարկությունում, որը գարնանը կորոնավիրուսի ամենամեծ օջախներից մեկն էր դարձել, այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ե՞րբ ՌԴ-ում կթողարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Երկու շաբաթից ՌԴ-ն կթողարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
Օգոստոսի 12-ին ապրիլյան պատերազմում նահատակված հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ-ին։ 2003 թվականին սովորել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
Որոշ սահմանափակումների վերացմամբ՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց
Կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեց Հայաստանում մարտ ամսից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
«Մարտի 12-ի առավոտյան Պյատիգորսկից եկել եմ Հայաստան մեկ շաբաթով, մինչև հիմա վերադառնալու հնարավորություն չունենք»,- Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:45
12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։ Արձանագրվել է մահվան երեք...
Աղբյուր` Panorama.am
11:32
Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան
Մեկնարկել է Կառավարության արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցն է։ Նիստի մեկնարկին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում շարունակվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներն ու անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Արցախում արդեն երկրորդ օրն է՝ կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր,...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վրաստանի Գորի քաղաքում վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քույրն ու եղբայրն արդեն առողջ են
Անցած ամռանը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}