ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:07 Աշխարհում
Մեսսին ռեկորդային շահույթ է բերել «Պարի Սեն Ժերմենին»

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի ավարտին ռեկորդային շահույթ կգրանցի։ Այն կկազմի 700 միլիոն եվրո, հայտնում է Get French Football News-ը: Ըստ աղբյուրի՝ ֆինանսական ռեկորդային ցուցանիշի վրա ազդել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելը։ Աստղային խաղացողի առկայության շնորհիվ ակումբի նոր կոմերցիոն գործընկերի թիվը ավելացել է 11-ով։ Սպասվում է, որ միայն դա փարիզեցիներին կբերի մոտ 310 մլն եվրո։

Աղբյուր՝ vesti.ru

12:57 Աշխարհում
Մեքսիկայում անհետացածների թիվը հասել է ռեկորդային 100 000-ի

Կառավարության տվյալները, որոնց գրանցումն սկսվել է 1964 թվականից, ցույց են տալիս, որ գրեթե բոլոր անհետացումները տեղի են ունեցել 2007 թվականից ի վեր, երբ այն ժամանակվա նախագահ Ֆելիպե Կալդերոնը սկսեց իր «պատերազմը թմրանյութերի դեմ»։ ՄԱԿ-ը այն անվանել է «ահռելի չափերի մարդկային ողբերգություն»: Անհայտ կորածներից շատերը կազմակերպված հանցավորության զոհ են, և պատասխանատուներից հազիվ թե որևէ մեկը պատժվի:

Աբյուր՝ bbc.com

12:31 Աշխարհում
Ջոն Ուոթսը սերիալ կնկարահանի «Աստղային պատերազմների» հիման վրա

Ամերիկացի ռեժիսոր և «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» կոմիքսի հեղինակ Ջոն Ուոթսը սերիալ կնկարահանի «Աստղային պատերազմներ» տիեզերքի մասին։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։ Նախագիծն ստացել է «Grammar Rodeo» աշխատանքային անվանումը։ Այն վերաբերում է «Սիմփսոնների» յոթերորդ սեզոնի մի դրվագի, որտեղ Բարթը և իր դասընկերները մեքենայով ճանապարհորդության են մեկնել Կանադա և դժվարությամբ տուն վերադարձել։ Նախագծի սցենարը կգրի Քրիստոֆեր Ֆորդը։

Աղբյուր՝ kulturomania.ru

12:15 Աշխարհում
Պակիստանում մահացու խոլերա է բռնկվել, մինչ տաք ջերմային ալիքը պատում է Հարավային Ասիան

Խոլերայի մահացու բռնկումը, որը կապված է խմելու ջրի աղտոտման հետ, վարակել է հազարավոր մարդկանց կենտրոնական Պակիստանում. երկիրը պայքարում է ջրի ճգնաժամի դեմ: Պակիստանի և Հնդկաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը վերջին շաբաթներին հասել է ռեկորդային մակարդակի՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր մարդկանց կյանք։ Խոլերայի դեպքերն առաջին անգամ հայտնաբերվել են Բելուջիստան նահանգի հեռավոր լեռնային քաղաքում՝ Պիր Կոհում, ապրիլի 17-ին: Ավելի քան 2000 մարդ վարակվել է, վեցը՝ մահացել:

Աղբյուր՝ cnn.com

11:36 Աշխարհում
Սեբաստիան Հյոնեսը հրաժարական է տվել «Հոֆենհայմի» գլխավոր մարզչի պաշտոնից

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսի եղբոր որդին՝ Սեբաստիան Հյոնեսը, լքել է «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ 40-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Հյոնեսի հետ ակումբից հեռացել է նաև նրա օգնական Դավիդ Կրեսիդլոն։

Աղբյուր՝ ria.ru

11:15 Հայաստան
Տանձուտ բնակավայրում շչակ կգործարկվի

Մայիսի 19-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ։
 

11:07 Աշխարհում
Ժնևում Մեդվեդևը վնասվածքի պատճառով պարտվեց Գասկեին

Վնասվածք ստանալուց վեց շաբաթ անց վերադառնալով՝ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը երեքշաբթի պարտվեց՝ Ժնևի բաց առաջնության երկրորդ շրջանում 6-2, 7-6 (5) հաշվով զիջելով Ռիշար Գասկեին: Մեդվեդևը, ով անցած ամիս ճողվածքի վիրահատության էր ենթարկվել, կիրակի զգուշացրել էր, որ հաճախ է դանդաղ մեկնարկներ ունենում հողածածկում: Ինչը նա ապացուցեց այս մրցաշարում իր առաջին խաղում։

Աղբյուր՝ apnews.com

10:34 Աշխարհում
Ասանժի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Մեծ Բրիտանիայի ՆԳՆ շենքի մոտ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի աջակիցները, որին սպառնում է արտահանձնում Միացյալ Նահանգներ, հավաքվել են Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նրան ազատ արձակել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը: Մի քանի տասնյակ ցուցարարներ՝ ի պաշտպանություն Ասանժի պաստառներով և ցուցանակներով, նրան ազատ արձակելու պահանջներ են վանկարկել նախարարության շենքի դիմաց:

 

10:16 Աշխարհում
Oasis խմբին բաժանված կիթառը վաճառվել է մոտ 390,000 դոլարով

Նոել Գալահերի Gibson կիթառը, որը կոտրվել էր 2009 թվականին՝ նույն ժամանակ, երբ փլուզվեց բրիտանական Oasis ռոք խումբը, երեքշաբթի օրը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 385 500 եվրոյով։

Աղբյուր՝ france24.com

10:00 Աշխարհում
«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» և կրճատեց միավորի տարբերությունը «Սիթիի» հետ

Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) 2021/2022 մրցաշրջանի 37-րդ տուրի խաղում «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ հանդիպեց «Լիվերպուլին»: Խաղը կայացավ Սաութհեմփթոնում՝ «Սենտ Մերի» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Այս մրցաշրջանում «Լիվերպուլն» այժմ 89 միավորով 2-րդն է Պրեմիեր լիգայում: «Սաութհեմփթոնը» 40 միավորով 15-րդ տեղում է։ Մրցաշարի առաջատարն ու երկրի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է (90 միավոր):

Աղբյուր՝ gazeta.ru

21:06 Տարածաշրջան
Թուրքիան սպառնում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահը վերահաստատել է, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են, որ ձգտելու են անդամակցել: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ երկու սկանդինավյան երկրները կարող են նեղություն չքաշել՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիային համոզելու իրենց առաջարկների համար պատվիրակություններ ուղարկելով:

Աղբյուր՝ bbc.com

20:49 Աշխարհում
Տաջիկստանում սկսել են իրանական ԱԹՍ-ներ արտադրել

Դուշանբեում բացվել է իրանական Ababil 2 անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան, հայտնում է IRNA-ն: Նշվում է, որ բացման արարողությանը ներկա են եղել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն: Գործարանը ստեղծվել է երկու երկրների միջև պաշտպանական-ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման նպատակով:

Աղբյուր՝ gazeta.ru

20:42 Աշխարհում
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի հոբելյանական կինոփառատոնը

Այսօր Ֆրանսիայի Լազուր ափում բացվում է Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոցուցադրման ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 47 ֆիլմ, որոնցից 18-ը ընդգրկվել են հիմնական մրցույթում:

Աղբյուր՝ vesti.ru

18:11 Աշխարհում
Երուսաղեմում պաղեստինցիների հուղարկավորության ժամանակ տասնյակ մարդիկ են վիրավորվել

Երեքշաբթի պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ ավելի քան 70 պաղեստինցի է վիրավորվել՝ գիշերը Երուսաղեմում հուղարկավորության ժամանակ իսրայելական ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով։ Ըստ ոստիկանության, դա տեղի է ունեցել «դաժան անկարգությունների» ընթացքում, որոնք սպառնում են սպաների կյանքին: Անկարգությունները ծավալվել են, երբ պաղեստինցիները հուղարկավորում էին 23-ամյա Վալիդ ալ-Շարիֆին, ով մահացել է շաբաթ օրը՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում անցած ամիս բախումների ժամանակ ստացած վնասվածքներից:

Աղբյուր՝ france24.com

18:00 Հայաստան
Հանդիպում Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխտնօրենի հետ

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄՄԿ-ի առաջին Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումին (IMRF)։ Այցի շրջանակում նա հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփի հետ: Հանդիպմանը առանձնահատուկ շեշտվել է թվայնացման օրակարգի կարևորությունը միգրացիայի կառավարման բարեփոխումների շրջանակներում։

Աղբյուր՝ Հայաստանի Միգրացիոն ծառայություն 

17:41 Աշխարհում
Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն այս անգամ իրոք ամուսնացել են: Երկուշաբթի կեսօրին նրանք կիսվել են ուրախալի լուրով Instagram-ի իրենց էջերում: Նրանց գրառումները ներառում էին մի շարք սև-սպիտակ լուսանկարներ, որոնք կարծես ինտիմ բնույթի էին, և մակագրություններ՝ «Մինչև մահը չբաժանի մեզ»:

Աղբյուր՝ cnn.com

17:18 Աշխարհում
Կանադական արագ սննդի ցանցը թողարկել է ըմպելիք Ջասթին Բիբերից

Կանադական արագ սննդի ռեստորանների Tim Hortons ցանցը ճաշացանկում կներառի հայրենակից երգիչ Ջասթին Բիբերի նոր ըմպելիքը: Այս մասին հայտնում է People-ը: «Biebs Brew» կոչվող ըմպելիքը կաթով և վանիլով սառը սուրճ է։ Այս ընտրությունն արվել է այն բանից հետո, երբ Ջասթին Բիբերը Tim Hortons-ի թիմին հայտնել է, որ սիրում է սառը սուրճ խմել, և բոլոր համերից նախընտրում է վանիլայինը։

Աղբյուր՝ gazeta.ru

17:03 Աշխարհում
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիայի խորհրդարանը երեքշաբթի օրը պաշտպանել է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու առաջարկը։ Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումին կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ 8։

Աղբյուր՝ tass.ru

16:34 Աշխարհում
Հյուսիսային Կորեան հայտնում է տենդի թվերի աճի մասին. զինվորականները ուժեղացնում են քովիդի դեմ պայքարը

Կառավարությունը մոբիլիզացրել է զինվորականների «հզոր ուժ»՝ դեղեր բաժանելու համար, և հազարավոր բուժաշխատողներ ուղարկել՝ վարակման նոր դեպքերին հետևելու համար: Եկրի հակավիրուսային գերատեսչությունը երեքշաբթի հայտնել է, որ տենդով ևս 269,510 մարդ է հայտնաբերվել, և վեց մարդ մահացել է, ըստ KCNA լրատվական գործակալության:

Աղբյուր՝ aljazeera.com

16:07 Աշխարհում
«Դոկտոր Սթրենջի» սիքվելը մբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 688 միլիոն դոլար

«Դոկտեր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 688 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Deadline հրատարակչությունը։ Անցյալ շաբաթ ֆիլմը ԱՄՆ-ում վաստակել էր 291,9 միլիոն դոլար, իսկ այլ երկրներում՝ 396,2 միլիոն դոլար: Մասնագետները կանխատեսում են, որ ի վերջո կինոնկարը կհավաքի մոտ 900 մլն դոլար։

Աղբյուր՝ kulturomania.ru

15:57 Հայաստան
Գյումրիում շչակ է գործարկվելու

Մայիսի 18-ին՝ ժամը 09:20-ին, փորձարկվելու է Շիրակի մարզի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ ՊՈԱԿ-ի շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:  

15:25 Աշխարհում
Արքայազն Ուիլյամը մեկնել է ԱՄԷ շեյխ Խալիֆա իբն Զայեդ Ալ Նահյանի մահից հետո

Օտարերկրյա առաջնորդի մահից հետո առաջին անգամ թագուհին խնդրել է թոռանը իրեն ներկայացնել։ 39-ամյա արքայազն Ուիլյամը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ցավակցություն հայտնելու Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ և կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա իբն Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ։ Քեմբրիջի դուքսը հանդիպել է ԱՄԷ-ի նոր նշանակված նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Աղբյուր՝ people.com

14:24 Աշխարհում
Ուկրաինայում Կոմունիստական կուսակցությունն արգելվել է

Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան երեքշաբթի հայտնել է, որ վարչությունը անցյալ շաբաթ ստացել է դատարանի վճիռը՝ յոթ տարի տևած դատավարությունից հետո Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության գործունեության արգելման մասին։ Նա հիշեցրել է, որ 2015 թվականին օրենք էր ընդունվել, որն արգելում է կոմունիստական գաղափարախոսությունն ու խորհրդանիշները Ուկրաինայում, սակայն դա չէր օգնել արագացնել Կոմունիստական կուսակցության արգելքը։

Աղբյուր՝ ria.ru

14:09 Աշխարհում
Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Հնդկաստանի հյուսիս-արևելքում. կան զոհեր

Առնվազն ութ մարդ է զոհվել Հնդկաստանի հեռավոր հյուսիսարևելյան շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սելավների հետևանքով, երեքշաբթի հայտնել են իշխանությունները: Մի քանի երկաթուղային կայարաններ չեն աշխատում ջրհեղեղների պատճառով, ասում է Նազրին Ահմեդը, Ասամ նահանգի Դիմա Հասաո շրջանի բարձրաստիճան վարչական պաշտոնյան: Նա ասաց, որ շրջանի մոտ 200,000 մարդ կտրվել է նահանգի մնացած տարածքներից։

Աղբյուր՝ apnews.com

13:55 Աշխարհում
ՄԵԳ-Ա ՄԻԼԻՈՆՆԵՐ. Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առանձնատան արժեքը երկու տարվա ընթացքում կրկնապատկվել է

Արքայազն Հարին և Մեգանը վերջին երկու տարվա ընթացքում վաստակել են ապշեցուցիչ 12 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ պարզապես տանը մնալով։ Մոնտեսիտոյի շքեղ առանձնատունը, որը նրանք գնել են 14,6 միլիոն դոլարով 2020 թվականի հունիսին, ընդամենը 23 ամսվա ընթացքում ավելի քան կրկնակի թանկացել է։ Օվկիանոսի ափին գտնվող 18,671 քառակուսի ոտնաչափ տունը, որն ունի ինը ննջասենյակ և 19 լոգարան, այժմ գնահատվում է 29,350,320 միլիոն դոլար Redfin անշարժ գույքի կայքում։

Աղբյուր՝ thesun.co.uk

13:37 Աշխարհում
«Նյուքասլի» ֆուտբոլիստները պարտության են մատնել «Արսենալին»

«Նյուքասլ Յունայթեդը» սեփական հարկի տակ ուժեղ գտնվեց Լոնդոնի «Արսենալից»։ Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրի հանդիպումն ավարտվեց «կաչաղակների» օգտին 2։0 հաշվով։ Առաջին խաղակեսում հանդիսականը իրացված գոլեր չտեսավ։ Ընդմիջումից հետո Բեն Ուայթը ինքնագոլի հեղինակ դարձավ՝ 55-րդ րոպեին գրավելով սեփական դարպասը։ Իսկ 85-րդ րոպեին Բրունո Գիմարաեշը ամրապնդեց տանտերերի առավելությունը։

Աղբյուր՝ vesti.ru

13:03 Աշխարհում
El Pais. Իսպանիան ցանկանում է կրկնապատկել ռազմական ծախսերը մինչև 2030 թվականը

Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ խոստացել էր, որ երկիրը կհասնի այդ նպատակին, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ երբ դա կարող է տեղի ունենալ։ Ըստ El Pais-ի՝ Իսպանիայի իշխանությունները այդ մասին պաշտոնապես կհայտարարեն հունիսին Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Աղբյուր՝ tass.ru

12:54 Արցախ
ԿոլխոզՔվեսթ. Երիտասարդական մրցույթներ արցախյան համայնքում

«Ջանէ» երիտասարդական կենտրոնը իրականացնում է ԿոլխոզՔվեսթ-ը Արցախի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ ԿոլխոզՔվեսթի առաջնախաղը տեղի ունեցավ երեկ։

 

12:33 Աշխարհում
Էլ Սալվադորում ավազակախմբերի զսպման արդյունքում ձերբակալվել է ավելի քան 30,500 մարդ

Սալվադորի ոստիկանությունը երկուշաբթի Twitter-ում հայտնել է, որ 30,506 ձերբակալություն է իրականացվել «ավազակախմբերի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր», այդ թվում՝ «536 ահաբեկիչներ», որոնք ձերբակալվել են միայն կիրակի օրը: Էլ Սալվադորի կոնգրեսը մարտի վերջին հաստատեց «արտակարգ դրություն» այն բանից հետո, երբ հանգստյան օրերից հետո ավելի քան 80 մարդ սպանվեց խմբավորման հետ կապված բռնությունների հետևանքով։

Աղբյուր՝ aljazeera.com

12:07 Աշխարհում
Կանադայի հնդկացիները Բրիտանիայի թագուհուց կպահանջեն ներողություն խնդրել

Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները մտադիր են պահանջելՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից ներողություն խնդրել՝ իրենց երկրում հնդկացի երեխաների համար այսպես կոչված ռեզիդենտ դպրոցներ ստեղծելու համար, որոնցում նրանցից շատերը մահացել են հիվանդության և վատ վերաբերմունքի պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը։

Աղբյուր՝ tass.ru

11:51 Աշխարհում
Բուրկինա Ֆասոյում ջիհադիստների հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Շուրջ 40 մարդ, որոնցից շատերը բանակի քաղաքացիական կամավորներ էին, սպանվել է Բուրկինա Ֆասոյում ջիհադիստների ենթադրյալ հարձակումների հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել են տեղական աղբյուրները և անվտանգության աշխատակիցները: Սահելի հյուսիսային շրջանում շաբաթ օրը երկու հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 25 մարդ։ Նույն օրը Կոմպիենգում մոտ 15 խաղաղ բնակիչ է սպանվել, երբ նրանց ավտոշարասյան վրա հարձակում է եղել։

Աղբյուր՝ france24.com

11:22 Աշխարհում
Իսպանիայում վթարի հետևանքով գնացքի վարորդը մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Երկուշաբթի երեկոյան Բարսելոնայի մոտ երկու գնացքների վթարի հետևանքով մահացել է մարդատար գնացքի վարորդը, տասնյակ մարդիկ թեթև վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել են Կատալոնիայի տարածաշրջանային իշխանությունները: Տարածաշրջանային շտապօգնության ծառայության տվյալներով՝ տուժել է մոտ 85 մարդ, որոնցից 77-ին օգնություն են ցույց տվել տեղում, իսկ ութը տեղափոխվել են հիվանդանոց: Բախումը տեղի է ունեցել, երբ բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել և մխրճվել մարդատար գնացքի մեջ։

Աղբյուր՝ reuters.com

11:06 Հայաստան
Շիրակ բնակավայրում շչակ է գործարկվելու

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ 

10:37 Աշխարհում
Էլիզաբեթ Բորնը դարձավ Ֆրանսիայի նոր վարչապետ

Էլիզաբեթ Բորնը, ով մինչ այժմ ղեկավարում էր Աշխատանքի նախարարությունը, դարձել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Աղբյուր՝ tass.ru

10:16 Աշխարհում
Խաչանովը դուրս է եկել Լիոնի մրցաշարի երկրորդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս եկավ ֆրանսիական Լիոնում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջան, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 530 հազար եվրոն: Հինգերորդ համարի տակ գտնվող Խաչանովն առաջին տուրում 6:1, 6:4 հաշվով հաղթեց որակավորման փուլ անցած 37-ամյա ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 32 րոպեից մի փոքր ավելին: 25-ամյա Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Աշխարհում
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսում Բալթյան երկրներում

Բալթյան երկրներում այս պահին տեղի է ունենում պատմության մեջ ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժություններից մեկը։ «Hedgehog» կոչվող զորավարժություններին մասնակցում են 10 երկրներ, այդ թվում՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք, ակնկալվում է, որ մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կդիմեն դաշինքին միանալու համար: Էստոնիայում զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հունիսի 3-ը, կազմակերպվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:

Աղբյուր՝ bbc.com

18:00 Աշխարհում
ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գործնական համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։ ՀԱՊԿ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և արտաքին այլ սահմաններում տիրող մտահոգիչ իրավիճակի ֆոնին:

Աղբյուր՝ tass.ru

17:27 Հայաստան
ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցված 399 դեպքից 125-ը արտակարգ է եղել

Մայիսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 125-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 3 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 167 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ 

17:16 Աշխարհում
Մոսկվայի մարզում տղայի պարանոցից 1,5 մետրանոց մետաղյա ամրան են հանել

Պուշկինո քաղաքի շրջանային հիվանդանոցի բժիշկները հեռացրել են 16 միլիմետր տրամագծով, 1,5 մետրանոց երկաթե ձողը, որը խրված է եղել տեղի 20-ամյա բնակչի պարանոցում։ Երիտասարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է շինհրապարակում, որտեղ բախվել է ամրանին։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոցի միջանցիկ վերք, ձախ ուսի պատռվածք և աջ ձեռքի մակերեսային վերքեր։ Այդուհանդերձ, կենսական օրգանները չեն վնասվել։

Աղբյուր՝ vesti.ru

16:56 Աշխարհում
Ինդոնեզիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում՝ Ճավա կղզում, 15 զբոսաշրջիկ է զոհվել, ևս 16 ուղևոր վիրավորում և վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց ավտոբուսը բախվել է գովազդային վահանակին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ենթադրվում է, որ վարորդը, տեղի հանգստացողներին տեղափոխելիս(31 զբոսաշրջիկներին և զբոսավարին), լուսադեմին քնել է ղեկին։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Սակայն ծանր վնասվածքներ ստացած վարորդը դեռ չի հարցաքննվել։

Աղբյուր՝ ria.ru

16:40 Աշխարհում
Դեն Սթիվենսը նկարահանվելու է «Գոձիլան ընդդեմ Կոնգի» ֆիլմի շարունակությունում

Անգլիացի դերասան Դեն Սթիվենսը պատրաստվում է նկարահանվել «Գոդզիլան ընդդեմ Կոնգի» սիքվելում: Այս մասին հաղորդել է Deadline-ը։ Սյուժեի մանրամասները դեռ բացահայտվել։ Հայտնի է, որ օրիգինալ ֆիլմը նկարահանած Ադամ Վինգարդը կվերադառնա ռեժիսորի պաշտոնին։

Աղբյուր՝ ria.ru

16:29 Հայաստան
Երևանի ջրանցքներից մեկը դեռ հնարավոր է փրկել

Երևանի տարածքով ժամանակին անցնում էր 4 ջրանցք՝ Դալմայի, Ումեշինի, Աբուհայաթի, Մամրի։ Վերջին երկուսը քաղաքի կառուցապատման ընթացքում մեծամասամբ ավերվել են և չեն գործում: Մամրի ջրանցքի մի փոքր հատվածը դեռ հնարավոր է փրկել՝ ազատելով շինաղբից:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան 

16:10 Աշխարհում
Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելուց հետո

«Ակվամեն»-ի աստղը Instagram-ում ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելու համար՝ հրապարակելով մարզումների քրտնած, առանց վերնաշապիկի տեսանյութ: 42-ամյա Մոմոան այժմ գտնվում է Հռոմում՝ «Ֆորսաժ» սագայի 10-րդ մասի նկարահանումներին։ Դերասանը մայիսի 9-ին հրապարակել է Միքելանջելոյի հայտնի կտավների տակ գտնվող իր լուսանկարները։ Երկրպագուները մեկնաբանություններում նշել են, որ այցելուներին սովորաբար արգելվում է լուսանկար կամ տեսանյութ անել Վատիկանում գտնվող մատուռում։

Աղբյուր՝ cnn.com

15:45 Հայաստան
Կաճաճկուտ բնակավայրում շչակ կգործարկվի

Մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակ:

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ 

15:36 Տարածաշրջան
Իրանը սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ միջուկային բանակցությունների «լուծումների» հարցում

Իրանը երկուշաբթի հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ ԵՄ ներկայացուցչի հետ քննարկված «լուծումներին»՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցություններում փակուղուց դուրս գալու համար:

Աղբյուր՝ france24.com

15:24 Աշխարհում
Կենսաբանն նշել է մեղրի ամենաօգտակար տեսակը

Ֆիտոթերապևտ և կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը խոսել է մեղրի հատկություններից, որոնք օգնում են երկարացնել երիտասարդությունը և դիմակայել հիվանդություններին։ Ըստ մասնագետի՝ օգտակար հատկությունները կախված են նրանից, թե որ ծաղիկների նեկտարից է ստացվել մեղրը։ Օրինակ, լոբու ծաղկից ստացված մեղրը արագացնում է մրսածությունից կազդուրումը, ակացիայի մեղրը կարելի է օգտագործել շաքարախտի դեպքում՝ ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ: «Հատկապես օգտակար է տարբեր դեղաբույսերից ստացված մեղրը»,- ընդգծել է Լուշչիկը։

Աղբյուր՝ gazeta.ru

14:58 Աշխարհում
Կալիֆոռնիայի եկեղեցում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգը

Հարավային Կալիֆոռնիայի եկեղեցում զինված անձը կրակ է բացել՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով հինգին, նախքան եկեղեցու այցելուները բռնել են կասկածյալին և կապել նրան, ինչը պաշտոնյաներն անվանել են «բացառիկ հերոսություն»: Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 13:30-ի մոտակայքում, Լագունա Վուդս քաղաքում գտնվող պրեսբիտերական եկեղեցում:

Աղբյուր՝ aljazeera.com

14:21 Աշխարհում
Լուիս Սուարեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ատլետիկոյից»

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը և մեքսիկացի կիսապաշտպան Հեկտոր Էրերան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը։Մայիսի 15-ին մայրաքաղաքային ակումբը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Սևիլիային»։

Աղբյուր՝ ria.ru

14:01 Աշխարհում
Դեյվիդ Թենանտը և Քեթրին Թեյթը կվերադառնան «Դոկտոր Ով» 2023 թվականին

Դեյվիդ Թենանտը և Քեթրին Թեյթը կվերադառնան «Դոկտոր Ով»՝ նվիրված շոուի 60-ամյակին։ Դուետը վերամիավորվել է 12 տարի անց՝ նկարահանելու տեսարաններում, որոնք կհեռարձակվեն հաջորդ տարի: 51-ամյա Թենանտը առաջին անգամ մտավ Թարդիս 2005 թվականին՝ խաղալու 10-րդ Ժամանակի Լորդին, որի վերջին դրվագը ցուցադրվել է 2010 թվականի Ամանորի օրը: 52-ամյա կատակերգու, դերասանուհի Թեյթը նկարահանվել է նրա ուղեկից Դոննա Նոբլի դերում։

Աղբյուր՝ theguardian.com

13:36 Աշխարհում
102-ամյա վետերանը հրաժարվում է թոշակի գնալ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավստրալիացի վետերանը դեռ աշխատանքի է գնում՝ հրաժարվելով թոշակի անցնելուց, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ հենց աշխատանքն է իրեն երկարակյաց և երջանիկ մարդ դարձրել։ Մինչ ռազմաճակատ գնալը Ֆիլ Հոջսոնը 1934 թվականից վարսահարդար է աշխատել, իսկ պատերազմից հետո սկսել է վաճառքի ներկայացուցչի կարիերան։ 1982 թվականին նա թոշակի է անցել, բայց արագ հասկացել է, որ չի կարող անգործ նստել հեռուստացույցի առաջ, չնայած նրան, որ տղամարդն արդեն 60-ն անց էր։

Աղբյուր՝ gazeta.ru

13:14 Աշխարհում
FX-ը ֆիլմ կնկարահանի Իսիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» ֆիլմի հիման վրա

FX  հեռուսաալիքը ֆիլմ կնկարահանի Կաձուո Իսիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» վեպի հիման վրա, հայտնում է Deadline-ը։ Սցենարը գրում է Մելիսա Իքբալը, ով աշխատել է «The Nevers»-ի սցենարի վրա։ Ռեժիսորը Մարկ Մանդենն է։ Վեպը պատմում է փակ գիշերօթիկ դպրոցի աշակերտների կյանքի մասին, որոնք օրգանների դոնորներ ստեղծելու կլոններ են։

Աղբյուր՝ kulturomania.ru

12:49 Աշխարհում
Մբապպեն հայտնել է, որ ՊՍԺ-ի ապագայի վերաբերյալ որոշումը «գրեթե» կայացվել է

Կիլիան Մբապպեն հայտնում է, որ «գրեթե» որոշել է՝ մնալ «Պարի Սեն Ժերմենում», թե՞ հեռանալ Ֆրանսիայի չեմպիոններից և տեղափոխվել «Ռեալ»: «Այո, այո գրեթե»,-  կիրակի իր երրորդ անընդմեջ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը Փարիզում ստանալուց հետո պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք արդեն կատարել է իր ընտրությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է հայտարարել իր որոշման մասին, նախքան Ֆրանսիան հունիսի 3-ին Ազգերի լիգայի շրջանակներում կխաղա Դանիայի հետ:

Աղբյուր՝ france24.com

12:14 Աշխարհում
Դինոզավրի բրածոները, որոնք ոգեշնչել են «Յուրայի պարկի» ստեղծմանը, վաճառվել են Christie's-ի աճուրդում

Նրա անունը Հեկտոր է, նա ավելի քան 100 միլիոն տարեկան է, և նրա բրածոները Christie's-ի աճուրդում վաճառվել են ավելի քան 12 միլիոն դոլարով։ Ըստ Christie's-ի, Հեկտորը երբևէ հայտնաբերված Deinonychus antirrhopus-ի ամենաամբողջական կմախքն է:

Աղբյուր՝ cnn.com

11:51 Աշխարհում
«Յուվենտուսի» հարձակվող Դիբալան հայտարարել է թիմից հեռանալու մասին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական ակումբից։ Այս մասին 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերից մեկում։ Դիբալան գրել է, որ մայիսի 16-ին կայանալիք «Յուվենտուս»-«Լացիո» հանդիպումը վերջինն է լինելու իր համար։ «Ես կարծում էի, որ ակումբն ու ես դեռ երկար տարիներ միասին կլինենք, բայց ճակատագիրը մեզ տանում է տարբեր ուղղություններով»,- նշել է հարձակվողը։

Աղբյուր՝ vesti.ru

11:41 Աշխարհում
Հռոմում չեմպիոն դարձած Ջոկովիչը «կրկնակի հաղթանակ է տոնել»

Նովակ Ջոկովիչը լրացուցիչ ուրախություն ապրեց կիրակի օրը Իտալիայի բաց առաջնության իր վեցերորդ տիտղոսից հետո, երբ պարզեց, որ իր որդին նույն օրը հաղթել է իր առաջին մրցաշարում: Հպարտությունից փայլելով ՝ աշխարհի թիվ մեկ ռակետը հայտարարեց, որ իր յոթամյա տղան՝ Ստեֆանը, մրցանակ է նվաճել Սերբիայում տեղի ունեցած փոքր ակումբային մրցաշարում, ճիշտ այն ժամանակ, երբ Ջոկովիչ ավագը Հռոմում գերազանցեց Ստեֆանո Ցիցիպասին բոլոր սեթերում։

Աղբյուր՝ france24.com

11:10 Աշխարհում
Բրիթնի Սփիրսը պատմել է երեխայի կորցնելու մասին

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը սոցիալական ցանցերում խոսել է հղիության վաղ փուլում երեխային կորցնելու մասին: «Խոր ցավով պետք է տեղեկացնենք, որ վաղ ժամկետում կորցրել ենք մեր երեխային։ Սա դժվար ժամանակ է ցանկացած ծնողի համար: Մեր սերը միմյանց հանդեպ մեր ուժն է։ Մենք կշարունակենք փորձել էլ ավելի մեծացնել մեր գեղեցիկ ընտանիքը»,- գրել է երգչուհին:

Աղբյուր՝ kulturomania.ru

10:53 Աշխարհում
Կրակոցներ Բուֆֆալոյում. խանութում ռասայական դրդապատճառներով հարձակման հետևանքով կան զոհեև

18-ամյա սպիտակամորթ տղամարդը կրակել և սպանել է 10 մարդու Նյու Յորք նահանգի սևամորթների թաղամասում, ինչը իշխանությունները անվանել են ռասայական դրդապատճառներով հարձակում: Փեյթոն Գենդրոն, ձերբակալվել է դեպքի վայրում` Բուֆֆալո քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած միջադեպից հետո: Նա սկսել է կրակել խանութի ավտոկայանատեղում՝ նախքան մտնելը և շարունակել իր մոլեգնությունը՝ հարձակումը հեռարձակելով համացանցում:

Աղբյուր՝ bbc.com

10:35 Աշխարհում
«Գահերի խաղի» պրիքվելը երկարացվել է երկրորդ սեզոնով պրեմիերայից առաջ

«Վիշապի տունը» սերիալը, որը հայտնի «Գահերի խաղը» սերիալի պրիքվելն է, կունենա երկրորդ սեզոն. սյուժեն գրվում է նախագծի առաջին մասի ստեղծմանը զուգահեռ, որը դեռ լույս չի տեսել: Այդ մասին գրելէ Redanian Intelligence-ը: HBO Max-ի բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյզն ավելի վաղ ասել էր, որ երկրորդ սեզոն նկարահանելու  շանսեր կան: Երկարացման մասին պաշտոնական հայտարարություն սովորաբար արվում է առաջին սեզոնի պրեմիերային կամ դրա ավարտին մոտ:

Աղբյուր՝ gazeta.ru

10:16 Աշխարհում
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Լա Լիգայում զբաղեցրել են երկրորդ տեղը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում որոշվել է մրցաշարի արծաթե մեդալակիրը: Դա կատալոնական «Բարսելոնան» է: Կապտանռնագույնները 37-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Խետաֆեի հետ և անհասանելի դարձավ հետապնդողների համար: Չավիի թիմը վաստակել է 73 միավոր: Իսկ երրորդը Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 68 միավորով:

Աղբյուր՝ vesti.ru

10:00 Աշխարհում
«Սևիլիան» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ և նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

«Սևիլիան» վերջապես հաստատեց իր տեղը Լա Լիգայի լավագույն քառյակում կիրակի օրը, երբ Յուսեֆ Էն-Նեսիրին հավասարեցրեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում՝ 1-1 հաշվով ոչ-ոքի ապահովելով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Իսկ առաջին խաղակեսում «Ատլետիկո Մադրիդից» գլխի հարվածով գոլի հեղինակ էր դարձել Խոսե Խիմենեսը:

Աղբյուր՝ france24.com

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}