4 ուսանող տարվել է ոստիկանություն
«ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ցույց իրականացնող ուսանողներից 4-ը ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտման 182 հոդվածով արարք կատարելու համար»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Նշվում է, որ Վազգեն Սարգսյան փողոցից ևս մարդիկ են տարվում ոստիկանության բաժանմունքներ, սակայն դեռ պարզ չէ՝ քանիսն են նրանք և ինչ իրավախախտմամբ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներով, որոնք բերման չեն ենթարկվել, երթով կշարժվեն Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ուր տեղափոխվել են իրենց ընկերները:
«Մեր պահանջը մնում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բայց հիմա գնանք, տեսնենք մեր ընկերներից քանիսն են բերման ենթարկվել, ինչ հիմքով են հիմա այնտեղ, որտեղ են, դուրս գան այդ բաժանմունքներից, հետո կհայտարարենք մեր հետագա գործողությունների մասին»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ