Նախագահ Դոնալդ Թրամփը ժաանել է Լոնդոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը նախօրեի երեկոյան վայրէջք են կատարել Լոնդոնում, որտեղ անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այս մասին գրում է euronews-ը։
Թրամփի այցը ընթանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից պաշտպանական ծախսերի շուրջ շարունակվող վեճերի և դաշինքի նկատմամբ նախագահի ստանձնած պարտավորության վերաբերյալ տարածված անհանգստության պատճառով:
Նա հայտարարել է, որ իր ուղևորությունը կենտրոնանալու է «ամերիկյան ժողովրդի համար պայքարելու» վրա:
Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և դժգոհել, որ շատ քիչ երկրներ համապատասխանում դաշինքի ծախսերին`մինչև 2024 թվականը կառույցին տրամադրել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը:
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ԱՄՆ առաջնորդության բացակայությունը դաշինքի «մահվան» պատճառ է հանդիսանում, ինչին չէր համաձայնել ու ՆԱՏՕ-ի դերակատարությունը կարևորել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։