Էրդողանը Ռուսաստանին անվանել է Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկը
Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց նրա հետ հարաբերություններն այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերություններին, ասել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Ria-ն։
«Ակնկալվում է, որ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում: Մենք շարունակում ենք կառուցողական համագործակցություն՝ հիմնված Չինաստանի հետ փոխըմբռնման վրա: Ռուսաստանը ևս միջազգային ասպարեզում առաջատար գործընկերներից է, բայց հարաբերությունները նրա և այլ երկրների հետ, այլընտրանք չէ դաշնակիցների հետ մեր հարաբերություններին, այլ, ընդհակառակը, դրանց լրացումը», - ասել է Էրդողանը լրագրողներին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Լոնդոն մեկնելուց առաջ:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ունի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ՝ իր առաջնահերթությունների իրականացման համար, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Ըստ Էրդողանի, ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանին» շատ կարևոր է Թուրքիայի համար:
«Բայց նաև պարզ է, որ դաշինքը պետք է թարմացվի ... ՆԱՏՕ-ն պետք է գործի շատ ավելի վճռական և արդյունավետ, հատկապես՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների ֆոնին», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին