Իվետա Տոնոյան. Քիչ անց հրապարկվելիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսը
«Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած մեծահարուստները ներդրումային որևէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել»,-«Հայկական ժամանակ»-ին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը հիասթափվել է Երևանի քաղաքապետից և ճարտարապետից։
Հակոբ Կարապետյանի հերքմանն ի պատասխան քիչ առաջ հայտարարություն տարածեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ խոստանալով փաստեր հրապարակել։
«Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:
Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին:
Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել:
Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարկվելիք փաստերն ապապցուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը»,-գրել է Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին