Արձանների և հուշատախտակների դեմ պայքարն անընդունելի է. Շավարշ Քոչարյանը
Թե արձանների, թե հուշատախտակների դեմ պայքարն ուղղակի անընդունելի է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Երևանում ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկ էր լցրել Գրիբոյեդովի արձանի վրա՝ ի պատասխան ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման։
Ժամեր անց արձանը մաքրվել է ներկից։