Օդեսայում քոլեջում հրդեհ է բռնկվել
Օդեսայում քոլեջում բռնկված հրդեհից տուժածների թիվը հասել է 12-ի: rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 2000 քառակուսի մետր: Մարդկանց տարհանման աշխատանքներն ավարտվել են: 12 տուժածից 4-ը հրշեջ են:
Փրկարարների նախնական տեղեկատվությամբ, հրդեհը բռնկվել է վեցհարկանի քոլեջի 3-րդ հարկում: Ուսումնական հաստատությունից 40 մարդ է տարհանվել:
Ռիա նովոստին, հղում անելով УНИАН գործակալությանը, նշում է, որ տուժածներից մեկը մահացել է: Նախնական տվյալներով, մահացածը քոլեջի ուսուցիչներց է, ծնված 1976 թվականին: Նա ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ