Հասարակություն 09:45 04/12/2019 Հայաստան

Ժողովրդավարության աղավաղված դեմքը

Դեկտեմբերի 3-ը լարված օր էր Երևանում։ «Սիրո և համերաշխության  հեղափոխությունով ժողովրդավարության բաստիոն» դարձած Հայաստանի սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը  հարկ  չհամարեց հանդիպել դաշնակցական  երիտասարդներին, ովքեր երեք շաբաթից ավել է՝  պահանջում են հանրային քննարկում անցկացնել հայագիտական առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու նախագծի շուրջ։ Նախարարի փոխարեն երիտասարդները գործ ունեցան թվով իրենցից  2-3 անգամ շատ ոստիկանների հետ։  Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․․․ վաղուց էր պարզ, որ այս խմորը  դեռ շատ ջուր կտանի։

Հիշեցնենք՝ սա այն ժողովուրդն է, որն իշխանության բերեց իմքայլականներին, այս երիտասարդները լավ ապագայի համար աջակցեցին նորերին։   Բայց իշխանությունները շատ շուտ մոռացան , թե ում շնորհիվ են հիմա վայելքների մեջ։ Ավելին, նրանք  ու իրենց հովանավորյալներն արդեն սովորություն են դարձրել՝ չնկատելու տալ այն ամենը, ինչը խանգարում  է  իրականացնել իրենց  ծրագրերը։ Նաև սովորություն ունեն  դիմացինի վրա բարդել  մեղքը բոլոր այն հարցերում, որոնցում փակուղում են հայտնվել իրենց խոտոր ընթացքի պատճառով։

Նույն վիճակն էր նաև Մարտի 1-ի գործով դատավարությունում։ Մեղադրող կողմը բարդում է  դատը ձգձգելու մեղքը Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների վրա այն դեպքում, երբ իրականում հենց   դատավոր Դանիբեկյանն էր նախ շաբաթը մեկ անգամ նիստ նշանակում, իսկ նոյեմբերի 3-ին հայտնեց, որ հաջորդ նիստը նշանակում է 2020 թ․ հունվարի 9-ին։ Դատավորն արձակուրդ է գնում,իսկ Քոչարյանը մնում է  ապօրինի կալանքի տակ։ Շա՜տ ժողովրդավարական է։

Հետաքրքիր է, որ պաշտպան Հայկ Ալումյանի խնդրանքը՝ մինչև արձակուրդը գոնե մեկ նիստ նշանակել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը  քննելու հարցով, դատավորը մերժեց այն պատճառաբանությամբ, որ դատարանի դահլիճը զբաղված է այլ  հրատապ նիստերով․․․

Ուշադրություն դարձրեք՝  այդ նիստերի հրատապությունը պայմանավորված է մարդկանց  կալանքի հարցերով։  Հապա  ինչպե՞ս է ստացվում, որ  Ռոբերտ  Քոչարյանի կալանքը  երբեք հրատապ լուծման կարիք չի ունենում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ երկակի ստանդարտների կիրառում։

Դատախազներն ու տուժողների ներկայացուցիչներ կարծես հոգեբանորեն ուզում են ճնշել պաշտպաններին՝  ներկայացվող միջնորդությունները որակելով որպես դատավարությունը անհարկի ձգձգելու միջոց։ Զգացվում է նաև, որ մեղադրող կողմին  դուր չի գալիս, երբ ամբաստանյալներից յուրաքանչյուրի փաստաբանը ելնելով իր  պաշտպանյալի շահերից՝ մանրակրկիտ հիմնավորում է բերված փաստարկները։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք արդեն հոգնել են այս անհեռանկար գործից, ինչպես տուժողներն են իրենք  իրենց դերակատարությունն ավարտված համարելով՝  ամեն նիստին աստիճանաբար նվազում։

Հետաքրքիր է, երբ քննիչ-դատախազները նախկին բարձրաստիճան  պաշտոնյանների նկատմամբ կարում էին այս դարակազմիկ գործը՝ չէի՞ն կանխատեսում, որ դատարանի դահլիճում  լուրջ դիմակայության են  հանդիպելու նրանց  և նրանց փաստաբանների կողմից։ Իսկ գուցե  մտածում էին, որ ինչպես իրենք են   «պատճենել» մեղադրանքները, նույն կերպ էլ փունջ-փունջ  են հակադարձելու պաշտպաններին։ Հիշեցնենք, որ   պաշտպանական կողմից Ռուբեն Սահակյանը մեկ  անգամ ասաց, որ բոլոր մեղադրյալների նկատմամբ նույն  մեղադրանքներն են՝ասես արտատպած, անգամ տառասխալների նույնությամբ։

Իսկ մինչ մեղադրող կողմը և տուժողների ներկայացուցիչները ձգձգման մասին հեքիաթներն են հորինում,  Ռոբերտ Քոչարյանը իր ապօրինի կալանքն է կրում։  Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի  որոշումից հետո՝ մեգա-ապօրինի կալանքը․․․ Եվ ովքե՞ր են խոսում ձգձգման մասին։

Այս ամենը, վաղուց հատած լինելով օրենքի սահմանները,  արդեն անցնում է նաև հումանիզմի ու բարոյականության բոլոր կարմիր գծերը։ Նույնն է նաև Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի միջնորդությունները տարուց ավել մեխանիկորեն մերժող  դատավորի դեպքում։  Նույնն է նաև Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառքով թոշակի ուղարկելու նախագծի դեպքում։ Նույնն է նաև հայրենասեր  երիտասարդների հետ  չհանդիպող նախարարի դեպքում։  Սա ժողովրդավարություն չէ, սա արդարադատություն չէ, սա իրավական պետության դեմք չէ․․․ Սա բռնապետական երկրներին բնորոշ ձեռագիր է։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}