Քաղաքական 12:35 04/12/2019 Հայաստան

«Մահացե՞լ է» արդյոք ՆԱՏՕ-ն

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում անցկացվում է ՆԱՏՕ-ի 70-րդ հոբելյանին նվիրված գագաթնաժողովը, որն ավելի շուտ հիշեցնում է հոգեհանգստի արարողություն, քան թե ինչ-որ հանդիսավոր միջոցառում։ Նման տխուր հուզական ֆոնի պատճառը հարցն է, թե վերջապես ՆԱՏՕ-ն «մահացել է», թե՞ դեռ վերակենդանացման հույսեր կան։ Յոթ տասնամյակ առաջ ստեղծված ռազմական դաշինքի անկենսունակ լինելու մասին նախորդ ամիս խոսել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտարարելով, որ կառույցի «ուղեղը մահացել է»։ Որպես նման ախտորոշման պատճառ Մակրոնն առանձնացրել էր ՆԱՏՕ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ունեցած վերաբերմունքը և Թուրքիայի վարած քաղաքականությունը։

Հակադարձելով Ֆրանսիայի նախագահին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն հայտարարեց, որ առաջին հերթին նախագահ Մակրոնը պետք է ստուգի՝ «թե իր ուղեղը մահացած է»։ Պակաս կոշտ չէր նաև Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը նախօրեին Մակրոնի այդ խոսքերը գնահատեց  «անհարգալից» և «շատ, շատ տհաճ»։ Մակրոն-Թրամփ լեզվակռիվը շարունակվեց նաև երեկ Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ երկու նախագահները բավականին թեժ խոսքեր փոխանակեցին։ Այս ամենից հետո էլ Մակրոնը նախօրեին վերահաստատեց իր խոսքերը, ասելով, որ չեն կարող գումար դնել և վճարել իրենց զինվորների կյանքով՝ առանց հստակեցնելու, թե ինչպիսին պետք է լինի ՆԱՏՕ-ն:

Ֆրանս-ամերիկյան հարաբերություններում լարվածության մեկ այլ աղբյուր է «առևտրային պատերազմը»։ Ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա նոր հարկատեսակի սահմանման՝ ԱՄՆ նախագահը սպառնում է բարձրացնել մաքսատուրքերը ֆրանսիական գինու, պանրի, կոսմետիկայի և ձեռքի պայուսակների վրա։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ սպառնում է արգելափակել ՆԱՏՕ-ի բոլոր հայտարարությունները, նաև Բալթիկ երկրների համար ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանը, եթե ՆԱՏՕ չընդունի Թուրքիայի գնահատականը, որ Սիրիայում մարտնչող քրդական կազմակերպությունները ահաբեկչական են։ Մակրոնն էլ նշում է, որ իրենք համաձայն չեն Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպության բնորոշման հետ, որը «YPG-ն և մյուսներին» ներկայացնում է որպես այդպիսին։ Այս որակավորմանը դեմ է նաև ԱՄՆ-ը։
Արժանահիշատակ է, որ Թրամփը ոչ վաղ անցյալում նույնպես խիստ քննադել էր ՆԱՏՕ-ին՝ այն անվանելով «հնացած», և կոչ արել դաշնակիցներին՝ վճարել անվտանգության համար իրենց «արդար բաժինը»։

Այսօր քննարկումները Լոնդոնում շարունակվելու են։ Եվ եթե նույնիսկ հաջողվի ընդունել գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթ, մի բան ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն որպես հավաքական անվտանգություն ապահովող կառույց ճգնաժամի մեջ է։ Գուցե դեռ վաղ է արձանագրել նրա մահը, բայց որ կենսագործունեության հետ կապված լուրջ խնդիրներ կան, ընդունում են բոլորը։

Պատճառներից առաջինը թերևս այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ում գոյության իմաստի փնտրտունքները առանձնակի հաջողություն չի ունեցել։ «Ո՞վ է ՆԱՏՕ-ի թշնամին», «ու՞մ դեմ է ուղղված դաշինքը» գոյաբանական հարցեր են, որոնց պատասխանների շուրջ կոնսենսուս չկա։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնի հարցազրույցում առաջնային խնդիր էր համարում հենց այս հարցը։ ՆԱՏՕ որոշ անդամների համար կառույցի հիմնական ախոյանը Ռուսաստանն է, կարծիք, որը չեն կիսում Մակրոնը և նաև Էրդողանը։

Ռուս-թուրքական հարաբերությունները այժմ վերելքի վրա են, և Թուրքիան նույնիսկ խախտել է անվտանգային «կարմիր գծեր»՝ գնելով ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ ՆԱՏՕ-ում առկա խնդիրների մյուս կարևոր պատճառը եվրոպական դաշնակիցների վերաբերյալ ԱՄՆ ներկայիս նախագահի վարած անկանխատեսելի ու անկայուն քաղաքականությունն է։ Ճիշտ է, ԱՄՆ «խաղաղօվկիանոսյան շրջադարձ» կատարելու անհրաժեշտության մասին քննարկումները սկսվել են ավելի վաղ, բայց Թրամփի հախուռն արտաքին քաղաքականությունն էլ ավելի է սրել եվրոպական անվտանգության համակարգի խնդիրը։ Հարկ է նշել նաև, որ Ֆրանսիայի փորձերը՝ ստանձնելու Եվրոպայում առաջնորդողի դերը, հատկապես անվտանգության հետ կապված հարցերում, միանշանակ չեն ընդունվում։ Այդ է պատճառը, որ ՆԱՏՕ-ի մահվան մասին ֆրանսիական ախտորոշումը հակասական գնահատականների տեղիք տվեց։

Ինչևէ, երեկ Մեծ Բրիտանիայի թագուհին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների պատվին ընդունելություն էր կազմակերպել։ Հուսանք, որ թագավորական ընտանիքի հմայքը և մատուցված շամպայնը կօգնեն ՆԱՏՕ-ի առաջնորդներին այսօր խելամիտ լուծումների գալ։

Տեսանյութը՝ Global News-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը՝ այսօր
Դատարանի բակում ոստիկաններ են հավաքված։
Աղբյուր` Panorama.am
10:59
Հայաստանում 30.2 %-ով բարձրացել են մրգերի գները
Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 30.2 %-ով բարձրացել են թարմ կամ պաղեցրած մրգերի գները, բանջարեղենի գները աճել են 8,8 %-ով:...
Աղբյուր` Panorama.am
10:57
ԵՄ հատուկ գագաթնաժողովը հետաձգվեց՝ Շառլ Միշելի կարանտինի պատճառով
ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը նախօրեին մեկ շաբաթով հետաձգեց այս շաբաթվա ԵՄ հատուկ գագաթնաժողովը, որը կենտրոնանալու էր արտաքին քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
10:54
Արկտիկայում սառցադաշտերի հալման նոր հակառեկորդ է գրանցվել
Արկտիկայում մերձափնյա սառցադաշտերի տարածքը հասել է պատմական ամենացածր մակարդակին՝ կազմելով ընդամենը երեքուկես միլիոն քառակուսի կիլոմետր: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ հաջորդ ղեկավարը պետք է համաձայնի...
Աղբյուր` Panorama.am
10:40
«Տրոյան» կրկին Հայաստանում է
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության ներկայացրած տվյալները։
Աղբյուր` Panorama.am
10:35
Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
Սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան...
Աղբյուր` Panorama.am
10:28
Լուկաշենկոն արգելել է ապրանքների ներմուծումը Լեհաստանից
«Արգելված իրերի» շարքում են սուրճի տուփերը, շոկոլադե սալիկները, զուգարանի թուղթը:
Աղբյուր` Panorama.am
10:25
Պաշտպանիչ դիմակի օգուտը
Պաշտպանական բժշկական դիմակը 1,8 անգամ նվազեցնում է շնչառական վիրուսային վարակման ռիսկը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման եզրակացությանն են հանգել...
Աղբյուր` Panorama.am
10:21
Կորոնավիրուսի թվերի աճի ֆոնին՝ Վրաստանում կոչ են անում կրել շնչադիմակներ և պաշտպանել սոցիալական հեռավորություն
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում, գործել...
Աղբյուր` Panorama.am
10:12
Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ
Բժիշկներն ասում են, որ այս տարի, ավելի քան երբևէ, կարևոր է գրիպի դեմ պատվաստումը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար  Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանին զենք վաճառելու դեպքում, Չինաստանը և Ռուսաստանը կենթարկվեն...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ախալքալաքում 3 մարդ ինքնամեկուսացման մեջ է
Ախալքալաքի մունիցիպալիտետում երեք մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որոնցից երկուսը կապված են Ախալցիխեի կլաստերի հետ: Նրանց նախնական թեստի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Արա Գալոյան. Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է.  «Համավարակի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Իսրայելում վերականգնվել են քաղցրահամ ջրի պաշարները
Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներեթ լճում, ջրի մակարդակը վերջին 23 տարվա ընթացքում առաջին անգամ կանաչ գծից վեր է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Երվանդ Խունդկարյանն  այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման  մասին դեռևս որոշում...
Աղբյուր` Panorama.am
09:53
Վրաստանում տպագրված հայերեն դասագրքերն արդեն դպրոցներում են
Ջավախքի հայկական դպրոցներում աշակերտների սեղանին է հայտնվել առաջին անգամ Վրաստանում տպագրված հայալեզու դասագրքեր՝ առաջինից մինչև վեցերորդ...
Աղբյուր` Panorama.am
09:52
Երկրաշարժ՝ Հայաստանում
Սեպտեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին, ժամը 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Աղբյուր` Panorama.am
09:50
Հունաստանը և Թուրքիան համաձայնել են վերսկսել բանակցությունները․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները
COVID-19 ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 200 հազար մարդ է մահացել. ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը:...
Աղբյուր` Panorama.am
09:45
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:42
Սի Ծինպինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում․ Պեկինը մտադիր չէ վարել ոչ սառը, ոչ էլ իրական պատերազմ որևէ երկրի հետ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջաննում ՄԱԿ-ի ամբիոնից երկրների առաջնորդների ելույթներին փոխարինել են տեսակապային ուղերձները։
Աղբյուր` Panorama.am
09:38
Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՍԴ 9...
Աղբյուր` Panorama.am
09:35
Մոսկվա-Երևան ևս երկու չվերթ կիրականացվի
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է ևս երկու չարտերային  նոր չվերթների մասին։ Դրանք տեղի կունենան սեպտեմբերի 26-ին և 30-ին։...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ...
Հայաստանի անկախության տոնին ՀՀ նախագահի հրամանագրով պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացել բուժաշխատողների թվում չկա...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». Լուրջ հակասություննե՞ր են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Ամերիկացի լոբբիստներ են վարձել, պետբյուջեից բարձր գումարներ են վճարում, որ Պոմպեոյի հետ հանդիպումը գլուխ բերեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են հոկտեմբերի սկզբին...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ Մանե Թանդիլյանը զարմացրել է բոլորին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}