ԱԺ-ն չընդունեց ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագիծը
Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ երեկ բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել վերոնշյալ նախագծի վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել էին՝ առաջինից երկրորդ ընթերցում ուսումնասիրելու, լավագույն տարբերակները գտնելու համար, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը։
Այսպիսով, ըստ խմբակցության ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
19 կողմ, 89 դեմ ձայներով որոշումը մերժվեց:
Հիշեցնենք, որ այս փոփոխություներով առաջարկվում էր ամրագրել՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվելու են քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Մարուքյան, շատ մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում. Գևորգ Պետրոսյան
- Է, դուք գնացեք, զեկուցեք իրենց. Է՞դ է ձեր պատկերացրած հակակշիռների մեխանիզմը. Մարուքյան