ԱՀ ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետական բյուջեի մասին քննարկումները
Դեկտեմբերի 3-4-ը «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրությանհետ կապերի բաժինը:
Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Դեկտեմբերի 4-ին նախատեսվում է պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: