Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Ալ-Բաղդադիի տեղակալը
«Իսլամական պետության» սպանված ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը, որը նաև նրա զարմիկն էր, ձերբակալվել է Իրաքի Քիրկուկ քաղաքում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է Alsumaria-ն՝ վկայակոչելով Իրաքի ուժային կառույցներին:
Նշվում է, որ նրա ամբողջական անունը Համեդ Շաքեր Սաբաա ալ-Բադրի է, սակայն նա հայտնի է նաև որպես Իբն Խալդուն:
Ըստ հաղորդումների, տղամարդը թաքնվում էր վարձով բնակարանում: Ձերբակալման ընթացքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, որոնք նշում էին Շալալյան Օբեյդ անունը:
Նշվում է, որ Ալ-Բաղդադիի սպանությունից հետո Խալդունը «Իսլամական պետության» հետախուզման մեջ եղած երկրորդ հետախուզվող անդամն էր:
Հիշեցնենք, որ ալ-Բաղդատին սպանվեց հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչու հենց Ալ-Բաղդադիի չեզոքացումից հետո Թուրքիայի կողմից հնարավոր դարձան նման գործողությունները
- Թրամփը գաղտնազերծել է այն շանը, որ «շան պես սպանեց» Աբու Բաքր ալ-Բաղդադիին
- Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո «Իսլամական պետությունը» նոր առաջնորդ է ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում