Հասարակություն 13:13 04/12/2019 Հայաստան

Հայաստանում՝ «Կեր, աղոթիր, սիրիր»

Այն մասին, թե ինչպես Երևանում գտնել Ֆրանսիան, Հայաստանում ուր գնան բնությունը սիրողները, ուր՝ ճարտարապետության սիրահարները: Այս ամենի մասին՝  Ռիա նովոստիի նյութում: 

Вид на Ереван

«Հայտնի «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի անվանումը Հայաստանում զբոսաշրջիկների համար գործողությունների իդեալական պլան է: Այնտեղ տալիս են համեղ խորոված՝ մեծ կտորներով, իսկ տեղական կոնյակը հայտնի է ոչ պակաս, քան հայկական ռադիոն:

Աղոթելու տեղ էլ կա. 1-ին դարից այստեղ կառուցել են եկեղեցիներ և վանքեր, մինչև հիմա պահվում են մեծագույն մասունքներ, օրինակ, Սուրբ գեղարդը, որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը (նման արտեֆակտ ամբողջ աշխարհում ընդամենը 4-ն են): Դե իսկ չսիրահարվել հյուընկալ Հայաստանին՝ ուղղակի անհնար է»,- գրել է ռուսական գործակալությունը:

Архитектурно-монументальный комплекс в Ереване Каскад

Լավ է սկսել երկրի ուսումնասիրությունը մայրաքաղաք Երևանից: Տնտեսելու համար կարելի է, օրինակ,  թռչել Գյումրիի օդանավակայան, որտեղից 2-3 ժամում կհասնեն Երևան: Արագ, բայց Երևանի հետ ամբողջական ծանոթանալու համար գիդերը խորհուրդ են տալիս զբոսնել «Կասկադ» ճարտարապետական համալիրով: Հաջորդ կանգառը կարող է լինել Ֆրանսիայի հրապարակը, որտեղ գտնվում է քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքներից մեկը: Այն Հայաստանին է նվիրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այդտեղից ոչ հեռու գտնվում է օպերայի և բալետի թատրոնը, Երևանի ամենանոր փողոցներից մեկով՝ Հյուսիսային պողոտայով քայլելով՝ կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: 

Поющие фонтаны в ночное время в главной площади Еревана

Երևանից ընդամենը 50 րոպեից կարելի է հասնել Սևան՝ Կովկասում ամենամեծ լիճը: Սևանա լիճը  նաև աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է:

«Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը»,-  նշված է նյութում:

Озеро Севан в Армении

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»:

Лодка на озере Севан в Армении

Տեղի բնակիչները Սևանն անվանում են քմահաճ. նրա գույնն, իրոք, կախված է երկնքի գույնից: Նաև, համաձայն հնագույն լեգենդի, լճից  կարող էին ջուր խմել միան աստվածներն ու աստղերը:

Турист фотографирует монастырь Севанаванк, расположенный на северо-западном побережье озера Севан в провинции Гехаркуник в Армении

Նշվում է, որ աշունը Հայաստանի բնության հետ ծանոթանալու ամենաիդեալական ժամանակն է: Մինչև նոյեմբերի կեսերը  տաք եղանակ է, ծառերը  բազմագույն տերևներով: Բայց տարվա այդ շրջանում գլխավոր գրավչությունը հասուն պտուղներն են: Դեղձի բերքը գրեթե հավաքված է, ավարտվում է ձմերուկի և սեղի սեզոնը, բայց դեռ կարելի է գնել:

Հայաստանում նաև կարելի է փորձել համեղ միս, կաթնամթերք և գինի:

«Տեղի խնջույքներն այսպիսինն են. կանաչի, պանիր, լոլիկ, խորոված, տապակած հավ և այս ամենն ուղեկցվում է հիանալի գինիներով: Եվ ինչպիսինն է այնտեղ խորովածը՝  խոզի խորոված և քաբաբ»,- բացականչում է «Պարեր աստղերի հետ»  ժյուրիի նախագահ, պարուսույց Ստանիսլավ Պոպովը:

Человек прогуливается по дороге близ озера Севан в Армении

Դիլիջանը Երևանից 100 կմ է հեռու: Տեղի ջուրը փառաբանել է դեռ Ռուբիկ Խաչիկյանը «Միմինո» ֆիլմից: «Մեզ մոտ՝ Դիլիջանում, բացում ես խոհանոցի սովորական ծորակը, ջուր է հոսում. երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում», - «Միմինո» ֆիլմում ասում է Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսը։ Քաղաքում տեղադրված է ֆիլմի հերոսների հուշարձանը, կողքին աղբյուր է՝ հենց այդ հայտնի ջրով:

Дилиджанский национальный парк

Նյութում նշվում է Դիլիջանի ազգային պարկի մասին: Կաղնու, սոճու անտառների, լեռնային լճերի  շուրջ գտնվում են հնագույն եկեղեցիներ: Դրանցից մեկը կոչվում է Հաղարծին, որը նշանակում է «Արծիվների խաղ»:

На одной из улиц города Дилижан в Армении

Ռուսական գործակալության նյութը պատմում է նաև Գեղարդի  և Տաթևի վանքերի մասին:

Верующий в монастыре Гегард в Котайкской области Армении

 

Татевский монастырь в Сюникской области Армении

Տաթևի ճոճվող սյունը, որը հայտնի է նաև Գավազան անվամբ, միջնադարյան ճարտարապետական եզակի կառույց է: Այն կառուցվել է 904 թվականին Տաթևի վանական համալիրի բակում: Ութ մետր բարձրությամբ ութանկյուն այս սյան գագաթը պսակված է խաչքարով և նվիրված է Սուրբ Երրորդությանը: Այն կառուցվել է լծակի վրա հիմնված հատուկ տեխնիկայով, որը թույլ է տալիս, որ սյունը ճոճվի սեյսմիկ ցնցումների և, անգամ, պարզապես ձեռքով դրան դիպչելու ժամանակ և այնուհետև կրկին վերադառնա իր սկզբնական դիրքին: Այնտեղ է գտնվում նաև ՏաԹևեր» ճոպանուղին, որը գործում է 2010 թվականից: 

Страны мира. Армения

Շաքի գետի վրա՝ Որոտանի կիրճում է գտնվում Շաքիի ջրվեժը: Զբոսաշրջիկները բնությանը հրաշքը բնութագրում են՝ «շատ բուռն և գեղեցիկ»: Ավանդույթի համաձայն, թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։

Шакинский водопад в Армении

Սիսիան քաղաքի մոտ է գտնվում նախապատմական մեգալիթյան կառույց Քարահունջը, որի շուրջ գիտնականները վիճում են: 

Мегалитический комплекс Караундж находится на юге Армении, вблизи города Сисиан



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}