Ես և Արցախի նախագահն ենք օրը որոշել. Փաշինյանը՝ շահարկումների մասին
Ես և Արցախի նախագահն ենք օրը որոշել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով այն շահարկումներին, թե իր՝ Արցախ գնալու օրերին Ռուսաստանի ԱԳ նախարարն Ադրբեջան է գնացել։
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորած այց է եղել. «Իմ այցը նույնպես վաղուց էր պլանավորված և ոչ այդ օրը, սակայն հիմնականում եղանակի պատճառով տեղի չէր ունենում: Ես ուզում էի ժամանակն արդյունավետ օգտագործել և ուղղաթիռով մեկնել, որպեսզի հայաստանյան գործերից հետ չմնանք։ Արդյունքում, ավելի լավ եղավ, Արցախում ոչ թե մեկ, այլ երկու օր անցկացրեցի։ Բնականաբար, իմ այցը որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ, նրա այցն էլ որևէ կապ չէր կարող ունենալ Արցախ կատարած իմ այցի հետ»։
Փաշինյանը նշեց՝ ցավալի է, որ նման շահարկումներ են լինում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները