Հայաստանում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում դեկտեմբերի 4-ին՝ ուշ երեկոյան ժամերին, 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները