Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Այն կայանալու է փետրվարի 9-ին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ալիևի համապատասխան հրամանագիրը հրապարակել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր ինքնալուծարման մասին և երկրի ղեկավարին դրա հետ կապված առաջարկություն էր ուղարկել՝ խնդրելով նշանակել արտահերթ ընտրություններ: Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է կայանային 2020 թվականի նոյեմբերին: