Գեորգի Ավետիսյան. Հայաստանն արդեն կարող է խխունջ արտահանել Եվրոպա
Կառավարությանն առընթեր Սննդի անվտագության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը լավ լուր է հայտնել։
«Առաջին քայլն արված է: Եվրամիությունը բացել է Հայաստանից խխունջների արտահանումը դեպի ԵՄ:
Հ.Գ. Արտադրողներ կան»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ խխունջի արտադրության ֆերմա է հիմնվել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում։ Ըստ արտադրողի, Եվրոպայում խխունջը անսահմանափակ պահանջարկ ունի և գներն էլ գրավիչ են, այն օգտագործվում է խոհանոցում՝ պատրաստվում է զանազան դելիկատեսներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում