Լուկաշենկոն հերքել է Ռուսաստանին Բելառուսի միանալու հնարավորությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը չի պատրաստվում լինել այլ պետության մաս, ներառյալ «եղբայրական Ռուսաստանի»: Այդ մասին հայտնում է RT-ն:
Լուկաշենկոն համապատասխան հայտարարություն է արել խորհրդարանականներին դիմելու ժամանակ: Ըստ նրա, Բելառուսի իշխանությունները չեն պատրաստվում «հանձնել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»:
«Մենք երբեք նպատակ չենք ունեցել և չենք էլ պատրաստվում լինել որևէ պետության, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի կազմի մեջ», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին