Ռուսաստանը չի վերադառնա G7
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև, որով դեմ հանդես եկավ Ռուսաստանի մասնակցությանը G7-ին: Փաստաթղթին կողմ քվեարկեցին 339 կոնգրեսականներ, դեմ՝ 71։ Բանաձևը օրինական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթ ունի, ուստի գործադիր մարմինը պարտավոր չէ հետևել դրան:
Բանաձևում ասվում է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G7՝ «քանի դեռ չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը և հավատարիմ չէ ժողովրդավարական հասարակության չափանիշներին»:
Նախկինում այս փաստաթուղթը հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Ինչպես գրում է Ria-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս օգոստոսին խոսում էր G8 ձևաչափի հնարավոր վերականգնման մասին: Այնուհետև նա հայտարարեց, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Միացյալ Նահանգներում: Թրամփի խոսքով, իմաստ ունի Մոսկվայի հետ միասին քննարկել բազմաթիվ միջազգային հարցեր:
Այնուամենայնիվ, «յոթնյակը» համաձայնության չի եկել այս հարցում: Այսպիսով, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G8 ձևաչափը վերականգնելու հարցը կապել է ուկրաինական կարգավորման գործընթացում առաջընթացի հետ:
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նշել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և չի բացառում G8 ձևաչափի վերականգնումը, սակայն այն ինքնանպատակ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում