Այո, թաթիկները կկտրվեն. ԿԳՄՍ նախարար
«Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, որովհետև 1 օր է ընդամենը անցել փաստեր ներկայացնելուց հետո, և բացի այդ կա անմեղության կանխավարկած։ Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում՝ անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պետք է պատասխանատվություններ լինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր տեղական Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը։
Դիտարկմանը, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանն ասաց, որ ցանկացած չարաշահողի «թաթիկները կտրելու» են, Հարությունյանը նշեց. «Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, այո թաթիկները կկտրվեն։ Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է։ Եվ ամենաշատ քրեական գործերը հյենց կոռուպցիային են առնչվում»,- նշեց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալությունից
- Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը