Փոփոխություններ՝ ՀԿ-ների մասին օրենքում
Կառավարությունը հավանություն է տվել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաև Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի 8-րդ հանձնարարականի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով:
Փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հարցադրումներ:
Նախատեսվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
Օրինագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ: Օրինագծով սահմանվել է կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: