ԱԺ միջանցքներում մարդիկ պարապ ֆռֆռում են. Համազասպ Դանիելյան
«Խոսքը խմբակցություններում մասնագետների, փորձագետների ավելացման մասին օրինագծի փոփոխությանն է վերաբերում։ Այս պարագայում ամենապարզ տարբերակն այն է, որ յուրաքանչյուր խմբակցությանը մի-մի հաստիք ավելացվի»,- այս մասին այսօր «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի երկրորդ ընթերցմամբ ամբողջապես ընդունելուքննարկման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Աբովյանի խոսքով, այս ավելացվող հաստիքների համար ամենաօպտիմալ տարբերակը կլինիեր առանձին բյուջեի հատկացումը. «Շատ լավ առաջարկ է, որ յուրաքանչյուր ֆրակցիան ունենա իր բյուջեն, սակայն երբ մենք փորձեցինք այդ դրույքը ներառել, պարզվեց՝ լրիվ առանձին ընթացքով է դա, որը բավականին երկար է և ենթադրում է ոչ թե սահմանադրական 1, այլ մի մեծ փաթեթի փոփխություն։ Եվ մոտավոր պատկերացումով դա կտևեր ոչ պակաս, քան 8 ամիսը։ Բացի այդ, մինչև այս բյուջետային համակարգին անցումը, մենք որոշեցինք, որ փորձագետ ունենալը ֆրակցիայի որոշմամբ պետք է լինի։ Օրինակ, խմբակցությունը կարող է որոշել, որ իրեն փորձագետ պետք չէ»։
Աբովյանի խոսքով, այս պահին յուրաքանչյուր խմբակցությունում մեկական մասնագետի ավելացումը լավագույն տարբերակն է։
Արդարադատության նախարարի առաջաին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը ոչ մի առարկություն չունի օրենքի նախագծի հետ կապված։
Մտքերի փոխանակության ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ խորհրդարանում փորձագիտական կարողությունները նվազ են։
«Եվ անկախ նրանից, թե քանի պատգամավոր կա խմբակցությունում, բոլորն էլ պետք է օրենսդրական ամբողջ փաթեթնմերը մարսեն։ Կան լրջագույն օրենքներ, որոնց ազդեցությունը շատ մեծ է, և կարծեմ, կառավարությունը պետք է մշակեր օրենքների ազդեցության գնահատման կարգ, էդ կարգը չկա։ Եվ կարող եմ արձանագրել, որ շատ-շատ ազդեցության գնահատականներ խիստ անբավարար են։ ԱԺ-ն պետք է ռեսուրս չխնայի, որպեսզի ստանանք մասնագիական համարժեք գնահատական»,- նշեց Մելքումյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը բյուջեի վրա ազդեցություն ունենալու է, բայց դրա մասին չի խոսվել։
«Ես շատ կուզեի, որ գնահատական տրվեր, օրինակ, մեկ փորձագետի ծանրաբեռնվածութույնն ինչքան է, էս հավելյալ հաստիքները ստեղծելու դեպքում ինչպիսին է լինելու էդ մասնագետի ծանրաբեռնվածության մասին մոտեցումը։ Չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք ինչպիսի որակական ազդեցություն են ունենալու փորձագետները։ Անձամբ ինձ համար մենք պետք է խմբակցությունների թվաքանակին համապատասխան աշխատավարձային ֆոնդ ստեղծենք, որ հետո քննարկենք, որ մենք ուզում ենք քննարկում անենք, որպեսզի ստանանք որակ։ Եթե մենք մենակ քանակական աճեր ենք անում, սա բյուջեի հաշվին աշխատատեղեր ստեղծելու նախագիծ է դառնալու»,- նշեց Մանուկյանը։
Ի տարբերություն Արտակ Մանուկյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ ծրագիրը խիստ անկարևոր է. «Մենք ունենք մեծ վերք, և այդ վերքը ԱԺ-ի մարդկային կարողությունների պակասն է։ Իսկ էս նախագծում ոչ հաշվարկված է, ոչ էլ։ Սա հերթական չմարսված նախագիծն է։ Դուք չեք տեսել մարդկանց ԱԺ միջանցքներում, մարդիկ պարապ ֆռֆռում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ