Տո, ի՞նչ կապ ունի՝ թագաժառանգ է եղել, թագավորի տղա, թե մորքուրի մարդ, եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու. Պետրոսյան
«Էդ թագաժառանգի անուն տվող մարդը սկի 3կմ-ից թագաժառանգ իր կյանքում չի տեսել, էդ ոնց որոշեց՝ ով ա եղել»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանական թևի հայտարարություններին, թե Երևանում ներդրումներ անելու համար ԱՄԷ-ից թագաժառանգ չի եկել։
Պետրոսյանի խոսքով, պետք է պետությունը որպես «նավ» ընկալել և այդ նավով նույն ուղղությամբ գնալն է ճիշտ. «Տո, ի՞նչ կապ ունի՝ թագաժառանգ է եղել, թագավորի տղա, թե մորքուրի մարդ, եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու։ Մենք փոխանակ կարևորենք՝ ինչի համար են եկել, խոսում ենք՝ անունը թագաժառանգ էր, թե ինչ։ Էսօր սկի 100 հազար դոլարի ներդրում չի կարողանում իշխանությունը բերի, էդ 2 մլրդ դոլարի ներդրումը բերվում է, ու ամենակարևոր հարցն էլ էն ա դառնում, որ թագաժառանգը էդ օրը շորտիկով, թե ջինսով ա եղել։ Էդ դրեսկոդից որ խոսում են, հլը իրենց հագածը նայեք։ Էսօր պատգամավոր կա, որ ամռանը իր հագածը նայում ես, չես կարողանում հասկանալ՝ ինչ զբաղմունք ունի։ Էդ սաղ մոռացա՞ք»։
Եվ ի վերջո, Պետրոսյանի խոսքով, ԱՄԷ-ից եկած ներդրողները այնպիսի հագուստով չեն եղել, որ նման քննարկում է առաջացել. «Վերջը շորտիկով կամ պլավկիով չի եկել քաղաքապետարան։ Եկեք մենք խնդիրների կարևորությունը կարողանանք ճիշտ որոշել։ Հիմա ես էլ էսօր փողկապ չեմ կապել, էդ նշանակում ա, որ ես էսօր պատգամավոր չե՞մ, կամ ելույթի իրավունք չունե՞մ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում