Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշանակվել է կադրային բանկի միջոցով
Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար:
Գործադիրի այսօրվա նիստում Սուրեն Թովմասյանը նշեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գեոդեզիայի ամբիոնի վարիչն է, երկար տարիներ տվյալ ոլորտում մասնագիտական գործունեություն է ծավալել:
Նա իր շնորհակալությունը հայտնեց ընձեռնված հնարավորության համար՝ վստահեցնելով, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակահատվածում կադաստրի ոլորտում շոշափելի փոփոխություններ կտեսնեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գաղտնիք բացեց՝ նշելով, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կադրային բանկի միջոցով:
Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել էր կառավարության ղեկավարին՝ իրեն ազատելու խնդրանքով։ Պատճառների մասին նա բարձրաձայնել է ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան
- Սարհատ Պետրոսյան. Դեռևս այսքանը, սպասեք ավելին
- Ամեն դեպքում՝ սա մեզ համար ահազանգ է. Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին
- Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից