Քաղաքական 12:22 05/12/2019 Հայաստան

Քննարկվող նախագծում ԼՀԿ-ական պատգամավորը սատանա է տեսել, ԲՀԿ-ականը՝ նվաստացուցիչ բան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ԱԺ-ում որպես հարակից զեկուցող հայտարարեց՝ նախարարությունը դրական եզրակացություն է տվել  «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին։

«Կարծում ենք, որ այն լրացուցիչ  ու լավ միջոց կարող է հանդիսանալ  համայնքների բնակիչների կարծիքն ու ձայնը խորհրդարանին ու կառավարությանը լսելի դարձնելու համար»,-ասաց փոխնախարարը։

Տերտերյանի խոսքով, ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում այս օրինագիծը համայնքներին թույլ կտա ՏԻՄ-երին, համայնքների բնակիչներին մի լրացուցիչ անգամ ինքնակազմակերպվել, հավաքական կարծիքը ձևավորել ու հասցնել կառավարությանը, գործադիրն էլ փոփոխությունների ժամանակ ԱԺ ներկայացվող հիմնավորումների ու փաստարկների թվում կներառի նաև բնակիչների կարծիքը, որն էլ կօգնի որոշումներ կայացնելու գործում։

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկվող փաթեթը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը։

Իմքայլական պատգամավոր Նազելի  Բաղդասարյանն իր ելույթում ասաց, նման փոփոխությունները պետք էր վաղուց ընդունել, դա ժողովրդավարությանն ուղղված ևս մեկ քայլ է։

Նույն խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում ասաց՝ օրինակ խոշորացման հարցում քաղաքացիների խորհրդատվական կարծիքի կարիքն ունեն։

«Երկարատև ստրատեգիական առումով համայնքների խոշորացումն այլընտրանք չունի, հակառակ դեպքում համայնքները զարգացում չեն ապրելու։ Հանրաքվեների միջոցով մենք պետք է հարցադրում անենք, ոչ թե ի՞նչ, այլ ինչպե՞ս, մենք պետք է հարցնենք, թե ինչպես, երբ պետք է անենք խոշորացումը, որը պետք է լինի դրա կենտրոնը, ի՞նչ պետք է լինի անունը»,-ասաց Ենգիբարյանը։

Նույն խմբակցությունից Գևորգ Պապոյանն էլ գովեց նախագիծը, կարևորեց խոշորացումը։

«Զարգացման ճանապարհը, այո, խոշորացումն է։ Այս առումով շատ կարևոր է քարոզչական աշխատանքը, մեսիջը տեղ հասցնելու խնդիրը»,-նշեց նա։

Բայց նա մի խնդիր է նկատել, փոքր համայնքների ղեկավարները սովորաբար շատ ազգակիցներ են ունենում գյուղում, դա էլ կարող է  ազդել հանրաքվեի արդյունքների վրա։

«Արդյունքում գյուղը չի միավորվի, համայնքապետը կշարունակի պաշտոնավարել, իսկ համայնքի խնդիրները կմնան չլուծված»,-հնարավոր զարգացումների մասին զգուշացրեց պատգամավորը՝ նշելով, որ ինքը կողմ է քվեարկելու։

Նույն խմբակցությունից Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ օրենքի ընձեռնած հնարավորությունը կարող են օգտագործել միավորումից հետ, երբ արդյունքներից դժգոհ գյուղացիները կարող են հանրաքվե անցկացնել ու առանձնանալ խոշորացված համայնքից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից խոսեց Տարոն Սիմոնյանը։ Նա առաջարկվող նախագծի դրույթներում թաքնված սատանա է նկատել։

«Սատանան թաքնված է մանրուքներում։ Ձեր ներկայացրած նախագծում նշված են չափանիշներ, որոնք առանձին դեպքերում կարող են կիրառվել հանրաքվեն կանխելու համար։ Մեր պայքարը հենց դրա դեմ է, ասում եք, 20 տոկոս ձայն է պետք հանրաքվեն նախաձեռնելու համար, բայց մտածե՞լ եք, համայնքում  մեծ թվով մարդիկ են գրանցված, բայց փաստացի շատ քիչ թվով մարդիկ են այնտեղ ապրում։ Խնդիր ենք ունենալու 20 տոկոս ձայները լուծելու հարցում»,-ասաց Տ. Սիմոնյանը։

Պատգամավորն առաջարկեց՝ այդքան չդետալացնել օրենքը, որպեսզի իշխանությունները հնարավորություն չունենան կանխելու տեղական հանրաքվեն։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հիշեց նախկինում հնչեցրած հարցերը՝ խոշորացումից հետո ի՞նչ շահեկան բան է եղել այդ համայնքներում։

«Պետք է հասկանալ խոշորացման բարերար ազդեցությունը, միգուցե պե՞տք է  այն արագացնել, կամ ընդհանրապես չանել, ի վերջո, քանի՞ փոքր համայնք է դեմ եղել, դա նշանակություն  ունեցե՞լ է, թե՞ ոչ, իսկ եթե տեղական հանրաքվեով դեմ լինեն, ի՞նչ է արվելու»,-ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց՝ չի կարելի անել տեղական հանրաքվե ու դա լինի ոչ պարտադիր։

«Դա ընտրական իրավունքի հերն անիծում է։ Գյուղացին ասելու է՝ գնացինք բոլորով դեմ քվեարկեցինք, էլի խոշորացրեցին։ Ուրեմն ընտրութունները սուտ են, մենք էլ պառլամենտական ընտրություններին չենք մասնակցելու»,-ասաց Մարուքյանը։

Նա ընդգծեց, ամբողջ օրն իրենք գյուղերում են, յուրաքանչյուր դեպքին պետք է լինի առանձնահատուկ մոտեցում, ինքն էլ չի հիշում որևէ համայնք, որ խոշորացումից հետո բարգավաճել է։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ հաջողված պատմություն չգիտի, ամենուր տեսել են վատ ճանապարհներ, նույն խնդիրները, նույն դժգոհությունները մնացել են։

«Այս տարիների ընթացքում մեկ հաջողված պատմություն չկարողացաք ներկայացնել, որ մենք ասենք՝ այո, արդյունք  է տվել»,-ընդգծեց Զոհրաբյանը։

Նա էլ նվաստացուցիչ բան է տեսել առաջարկվող օրինագծում. «Ասում են, քո կարծիքն ասա, դու ինչ ես ուզում, հետո էլ կասեն, քո կարծիքը կարևոր չի, էս հարցն էսպես է լուծվելու։ Կարծում եմ, չկա տրամաբանություն, առանց իրավական հետևանքի հարցումները, հանրաքվեները պետք է արգելվեն, քանի որ այն հակասում է ընտրական համակարգին»։

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի «Տեղական հանրաքվեի դրվող հարցերը»  հոդվածը լրացնել նոր մասերով, ըստ որոնց՝  համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը:

Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, և բնականաբար, համայնքների վարչատարածքային բաժանման վերաբերյալ վերջնական որոշումները կկայացնեն համապատասխանաբար ՀՀ Կառավարությունը և Ազգային ժողովը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}