Քաղաքական 12:20 06/12/2019 Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը. Առանց արհեստական ձգձգումների և պայմանների առարկայական բանակացություններ վարելու բարի կամք դրսևորել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների միջնորդությամբ կրկին հանդիպելու մտադրությունը՝ առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները:

ԵԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ ասված է.

«Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման կապակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը) շարունակում են հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդությանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության դեպքերի հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին էսկալացիայի վտանգը նվազեցնելու նպատակով ուղիղ հաղորդակցման միջոցներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ:  

Մենք ողջունում ենք անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազեցմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:

Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք  երկրների ղեկավարները քննարկել են ապրիլին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ և որոնք մշակվել են ապրիլին Մոսկվայում ԱԳ նախարարների կողմից:

Մասնավորապես խոսքը վերաբերվում է վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխայցելություններին և հունիսի 28-ին բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակմանը: Նկատելով, որ այսպիսի ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ կարգավորմանն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ նախաձեռնել:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին ավելի վաղ ձեռք բերված մարդասիրական և անվտանգությանն ուղղված միջոցառումներ իրականացման շուրջ անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Հաշվի առնելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքները՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ անհայտ կորած անձանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովում:

Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշանակալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում են նրա՝ մոնիթորինգի առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը պայմանավորվել են 2016 թ-ին:  

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մտադրությունը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո 2020 թ-ի սկզբին խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցություններն ակտիվացնելու  և բարձր մակադակով հետագա շփումները կազմակերպելու հարցում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և հարատև կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, միաժամանակ վկայակոչելով 2009 թ-ին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որը հաջորդիվ հավանության արժանացան նախարարարական խորհրդի կողից։ Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, կոչ անելով կողմերին դրսևորել բարի կամք առանց արհեստական ձգձգումների և պայմանների առարկայական բանակացություններ վարելու համար։ 

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մնում է կայուն կարգավորման ջանքերին ուղղված անխախտելի հիմքը։ Կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց հետ, ինչպես նաև Մինսկի խմբի համախագահների հետ, որոնց պատվիրակում ենք շարունակել միջնորդական ջանքերը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}