Քաղաքական 18:50 06/12/2019 Հայաստան

ԼՂ հակամարտության համատեքստում պատերազմի հավանականությունը «եթե»-ից դարձել է «երբ»

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Բրատիսլավայում եզրափակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգարվորման հերթական բանակցային տարին։ Որևէ ճեղքում, որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց նաև 2019թ.-ին։

Դեկտեմբերի 5-ին` Սլովակիայի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ նախարարական համաժողովի նախօրեին, Հայաստանի և Ադրբեջանի նախարարները նախ հանդիպեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ապա պաշտոնական նիստի ժամանակ կրկին անգամ ներկայացրեցին կողմերի պատկերացումները խնդրի կարգավորման վերաբերյալ։

Մինչ այդ Ադրբեջանը տարածել էր նաև իր դիրքորոշման վերաբերյալ հուշագիր, որում արտացոլված էր ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ այդ երկրի դիրքորոշումները, որի էությունն այն է, որ խնդիրը պետք է լուծվի փուլային եղանակով, և ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Հայաստանի մոտեցումը տրամագծորեն հակառակն է, որն իր ելույթում ներկայացրեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ԼՂ ժողովուրդն ունի առանց սահմանափակման ինքնորոշման իրավունք, Ադրբեջանը Արցախի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք է։

Հայտարարությունով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, որով ամփոփում էին բանակցային տարին և, ի թիվս այլի, հորդորում կողմերին քայլեր ձեռնարկել՝ իրականացնելու հումանիտար և անվտանգային միջոցառումների վերաբերյալ ընդունած նախկին պայմանավորվածությունները, վերահաստատում հակամարտության կարգավորման սկզբունքները, կոչ անում բարեխղճորեն ներագրավվել առարկայական բանակցություններում։ Հումանիտար միջոցառումներից համանախագահ երկրներն առանձնացնում են լրագրողների փոխայցելությունը և հունիսին կայացած կալանավորների փոխանակումը։ Լրագրողների փոխանակմանն անդրադարձան նաև նախարարները իրենց ելույթներում։

Հայաստանի ԱԳ նախարարն այն որակեց որպես «վստահության ձևավորման և  կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ»։ Իսկ Էլմար Մամեդյարով, նշելով որ նախորդ նախարարականից ի վեր կարողացել են միայն համաձայնեցնել ու իրագործել հումանիտար ոլորտի որոշ միջոցառումներ, ինչպես լրագրողների փոխայցելությունն է, ընդգծեց, որ «այդպիսի քայլերը չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, եթե քաղաքական գործընթացը տեղից չի շարժվում և դրանք չեն կարող փոխարինել առարկայական բանակցությունների գործընթացին»։

Այստեղ արժե անդրադառնալ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով իր սիրած արտահայտությանը՝ «առարկայական բանակցություններին»։ Այս եզրույթը կիրառելիս նկատի են ունենում հակամարտության բուն էությանն առնչվող հարցերի շուրջ բանակցությունները՝ ի հակադրում խաղաղությանը նպաստող միջավայրի ու վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ ընթացող բանակցություններին։ Մի խոսքով՝ Ադրբեջանը կարևորում է խոսել բուն բանակցություններից և ոչ թե այն միջավայրից որտեղ այդ բանակցություններն ընթանում են։

Պատճառներից մեկն այն է, որ բանակցությունների համար անբարենպաստ այսօրվա միջավայրի ստեղծման պատասախանտուն հենց Ադրբեջանն է, որի տասնամյակներ շարունակվող թշնամական, հայատյաց քաղաքականությունը, ռազմատենչությունն ու խնդիրն ուժով կարգավորելու փորձերը տեղ չեն թողել նվազագույն վստահության, որն անհրաժեշտ է գոնե բանակցությունների մեկնարկի համար, էլ չասենք հնարավոր փոխզիջման համար։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ հենց իր կողմից թմբկահարվող «առարկայական բանակցություններին»։ Սա հերթական անգամ ակհնայտ դարձավ Բրատիսլավայում տարածված հուշագրից ու Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթից։

Ադրբեջանական պատկերացմամբ բանակցությունները պետք է լինի գործընթաց, որում հայկական կողմը պետք է վերցնի Ադրբեջանի ցանկությունների ցանկը և փուլային տարբերակով ընտրի, թե որն է առաջինը կատարելու, որը երկրորդը։ Սա բանակցություններ չեն։ Սա ավելի շուտ նմանվում է պարտադրանքի, որին փորձում է Ադրբեջանն հասնել, իր ընկալմամբ, ռազմական առավելություն հաստատելով։ Եվ այս պայմաններում առնվազն զարմանալի է, որ Ադրբեջանում կամ համանախագահ երկրներում զարմանում են, որ Հայաստանն էլ կարող է բարձրաձայն հրապարակել ցանկությունների իր ցանկը և քայլեր ձեռնարկել դրանց իրագործման վերաբերյալ։

Ինչևէ, Ադրբեջանում ընթացող ներքաղաքական խմորումների ֆոնի վրա դժվար է սպասել, որ 2020թ.-ին խաղաղ գործընթացը տեղից կշարժվի։ Ավելի շատ մտավախություն կա, որ կարող է լինել իրավիճակի սրացում՝ ռազմական բախումների տեսքով։ Պատճառը կրկին Ադրբեջանի վարած անպատասխանատու քաղաքականությունն է, որի հետևանքով բռնության կիրառման շեմն այդքան իջել է և ԼՂ հակամարտության համատեքստում պատերազմի հավանականությունը «եթե»-ից դարձել է «երբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}