Հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են. Փոխնախարար
«Եղե՞լ են դեպքեր, որ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ զորակոչվել են բանակ, հետո ինչ-որ խնդիրներ են առաջացել, նոր հայտնաբերվել է, որ այսինչ սուբյեկտը չպետք է ծառայի»,- այս մասին այսօր խորհրդարանում «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հարցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխնախարարը նշեց, որ հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են:
«Միանշանակ նման դեպքեր եղել են, բազմաթիվ քրեական գործեր կան, նաև դատապարտված անձինք կան, որ պատիժը կրում են հիմա։ Կախված պատճառա-հետևանքային կապից, ես հիմա չեմ կարող կոնկրետ թվեր նշել։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը քաղաքացիական մարմին է իրականում, ու այս տարի մենք նորամուծություն արեցինք և առողջապահության նախարարության ներկայացուցիչն էր գլխավորում։ Նախորդ տարիներին հանրապետության զինկոմն էր գլխավորում։ Այն կառավարության որոշմամբ ստեղծվող մարմին է, այսինքն՝ կարգապահական կանոնագիրքը կարող է տարածվել նրանց վրա այնքանով, ինչքան նրանք զինծառայողներ են։ Իրականում դա ավելի շատ նախաքննության, քննչական մարմինների խնդիրն է, քան կարգապահական կանոնագրքի, քանի որ դա բացառապես զինծառայողներին է վերաբերում։ Այսինքն՝ համակարգի քաղաքացիական ծառայողները ՊՆ-ի այս օրենքի սուբյեկտ չեն հանդիսանում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ