11:24 06/12/2019

ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը 3-րդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N150 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Սենատում 3-րդ անգամ փորձելով օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հարցադրում է արել.

«Արդյո՞ք մենք ճանաչում ենք տեղի ունեցած ցեղասպանությունը, թե՞ պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»:

Ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով N150 բանաձևի ընդգրկմանը Սենատի օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- ասել է Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր Թեդ Քրուզը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Քրուզը, քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը, վստահություն է հայտնել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և դաշնակիցները պիտի միմյանց ասեն ճշմարտությունը»,- ընդգծել է Քրուզը:

Հակառակ այս ամեն՝ Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Քրամերն արգելափակել է բանաձևը՝ հայտարարելով. «Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Ի պատասխան Մենենդեսը հակադարձել է. «Ես մտադիր եմ այս փաստաթղթով ելույթ ունենալ այստեղ ամեն շաբաթ»:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելափակվել է Սպիտակ տան ցանկությամբ:

Նշենք, որ ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի` մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատին 2 անգամ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի վրա վետո էին դրել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմը և Դեյվիդ Պերդյուն: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում
Նրա հետ բեմում լինելու են նաև Արմեն Բաբախանյանը և Փում Փրոմըչարթը:
Աղբյուր` Panorama.am
20:29
5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը
քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել
Աղբյուր` Panorama.am
20:24
Մերկելը ցանկանում է ԵՄ դիրքորոշումը՝ Huawei 5G մուտքի վերաբերյալ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է, որ իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» և «Քրիստոնեա-սոցիալիստական...
Աղբյուր` Panorama.am
20:19
Շահումյանի շրջանում առկա է 13 գործող և կառուցվող ՓՀԷԿ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են օրենքի սահմաններում
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրերս աղմուկ առաջացրած Արցախի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Թեժ իրավիճակ Արարատի մարզում, ցուցարարները հանդիպել են մարզպետին և պատգամավորներին
«Կկառուցեն սպանդանոցներ, որոնք կծածկեն  հանրապետության տարածքը, այս պահին չունենք այդքան քանակ: Կա խնդիր»,- դեռ միտքը չավարտած...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռուսաստանը 120-ից ավելի զենիթային հրթիռ է փոխանցել է Թուրքիային S-400-ի համար
Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 120-ից ավելի զենիթային հրթիռ Անկարայի կողմից գնված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի համար։ Այդ մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բրիտանիայում թողարկվել է Queen խմբին նվիրված մետաղադրամ
Մեծ Բրիտանիայի դրամահատարանը թողարկել է հուշադրամ՝ ի պատիվ Queen խմբի: Այս մասին Twitter- ում հաղորդել է Բրիտանիայի դրամահատարանը:...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մադոննան համերգից մեկ ժամ առաջ չեղարկել է այն
Լիսաբոնում համերգից մեկ ժամ առաջ Մադոննան չեղարկել է իր համերգը: kulturomania.ru կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ համերգը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Իրապես հայրենասեր մարդն իր մասին չի սիրում խոսել. Սարգիս Ստեփանյան
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով ամերիկահայ հասարակական գործիչ, Բաքվից փախստական Աննա...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոն կհիմնադրվի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Թուրքիայի իշխող կուսակցությունը կադրային պակասը կարող է լրացնել ազգայնական կուսակցությունից
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությունը նահանգային կառույցներում վերջերս կադրերի պակաս է ունենում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն  ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց  բարձրագույն խմբի առաջնությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:48
Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը
Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է  օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը` հինգ օղակներով, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Կառույցն ունի շուրջ  32...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հապճեպ որոշումները ձեռնտու են խոշոր գործարարներին, որոնք գերիշխող դիրքով պայմանավորված կարող են գներ թելադրել.Դանիելյան
ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոնկրետ սպանդանոցների առիթով եմ...
Աղբյուր` Panorama.am
18:35
ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հայտնաբերվել են սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ
Հունվարի 21-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:24
«Իմ քայլի» պատգամավորը խրատում է Շիրակի մարզպետին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Խորհրդարանում  անդրադառնալով  «Գյումրու մոր և մանկան...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի. Զոհրաբյան
«Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի»,- Աժ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մանե Թանդիլյանի մտահոգությունը, Սուրեն Գրիգորյանի հորդորն ու վերջինս Աշոտյանի հետ նմանեցնելը
Այսօր Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորանքներ է ստանում
Այսօր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է իր 31-ամյակը:
Աղբյուր` Panorama.am
17:39
Արտակ Դավթյան. ԶՈւ-ին մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար...
Աղբյուր` Panorama.am
17:27
Աբաս Զոհուրին՝ ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Զոհուրին և 12 այլ դեսպաններ հունվարի 21-ին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ դեսպանընկալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Թրամփ. Հիմա մենք տիեզերքում առաջինն ենք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  ժամանել է Շվեյցարիա՝ Դավոսում տնտեսական ֆորումին մասնակցելու, որպեսզի «ԱՄՆ հետ տանի հարյուր միլիարդավոր...
Աղբյուր` Panorama.am
17:05
Զինվորական ծառայության են մեկնել Վայոց Ձորի մարզի զինակոչիկները
Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում հունվարի 20-ին մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
16:40
Սիրով և գործընկերաբար ձեզ զգուշացնում եմ՝ չանեք նման բան. Մարուքյանը՝ իշխանությանը
«Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը, լինելով մրցութային հանձնաժողովի ղեկավար, անցկացրել է իր քրոջորդուն»,- խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից այսօր այս շենքում կատարվածի համար. Մխիթար Հայրապետյան
«Ես ինձ գենետիկորեն անհամատեղելի եմ զգում պառլամենտում բռունցքներով հարցեր լուծող պատգամավորների հետ»,- այսօր խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
16:31
Թավադյանի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանի բակում վնգստոցների ձայնագրություն միացվեց
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ. Ռուստամ Բադասյան
«Թե  ես, թե արդարադատության նախարարության բոլոր տեղակալներն ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}