Տնտեսություն 18:12 06/12/2019 Հայաստան

Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով

Մոտ 20 տոկոս աղքատություն ունեցող Երևանի իշխանություններն այս տարի  278 մլն դրամ կամ 750 հազար դոլար կտրամադրեն ամանորյա միջոցառումների համար։ Դրա փոխարեն քաղաքային իշխանությունները խոստանում են հեքիաթային տոնակատարություններ, այնպես, որ երևանցիները դեռ երկար հիշեն Երևան 2020-ի ամանորը։

Տոնակատարությունները կանցնեն, լույսերն ու մյուզիքլները կավարտվեն, Բրեգովիչը կերգի, բայց երևանցին կհիշի այն խնդիրների մասին, որոնց ամեն օր բախվում է։

Բնակարանից քաղաքացին հենց դուրս եկավ, առնչվելու է խարխլված վերելակին, կանգառում երկար սպասելուց հետո տրանսպորտ նստել չի կարողանա, նստելուց էլ կռացած վիճակում ժամեր կանցկացնի խցանումների մեջ ու կհիշի ոչ թե հեքիաթը, այլ իշխանություններին ու նրանց անգործությունը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Երևանի բյուջեի համեմատ բավականին մեծ գումար է համարում ծախսվելիք 750 հազար դոլարը։

Panorama.am-ի հետ զրույցում  նա նկատեց, Երևան քաղաքի համար առկա են առաջնահերթություններ՝ հասարակական տրանսպորտը, վերելակները, ուսումնական հաստատությունները, ճանապարահաշինությունը,  կարելի էր այդ գումարն առավել արդյունավետ ծախսել։

«Քաղաքապետարանն իր հնգամյա ծրագրում նշել է առաջնահերթությունները՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, և վստահաբար կարող ենք նշել, որ դրանց թվում ժամանցային ծարգրեր չեն մտնում»,-ասաց Պարսյանը։

Տնտեսագետի հետ փոքրիկ հաշվարկ արեցինք, թե ինչ կարելի էր բարեփոխել այդ գումարով։
Օրինակ, մեկ նոր վերելակ տեղադրելը կարժենա 7-8 հազար դոլար, հետևաբար 750 հազար դոլարով կարելի էր տեղադրել մոտ 100 վերելակ։ Հիշեցնենք, որ Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է փոխարինվեին: Այս պահին փոխարինման ենթակա 3500 վերելակ կա։

Պարսյանի հաշվարկով, մի քանի տասնյակ մանկապարտեզ կարելի էր վերանորոգել։ Մեկ վերգետնյա անցում կառուցելու համար մոտ 20-22 մլն դրամ է հարկավոր, այսինքն 14 նման անցում կարելի էր սարքել, կարելի էր այդ գումարով 75 խաչմերուկ կահավորել, ինչի արդյունքում բազմաթիվ կյանքներ կարող են փրկվել։ Կարելի էր որոշ չափով լուծել վթարային շենքերի բնակիչների հարցը։

Եթե 2-3 սենյականոց բնակարանի արժեքը 50-55 հազար դոլար է, ապա կարելի էր անօթևան 15 ընտանիքի տանիքով ապահովել։

«Միանշանակ դա մեծ գումար է Երևանի համար։ Եթե օրինակ նախատեսված լիներ խոշոր միջազգային փառատոն, մրցույթ, գուցե տրամաբնական լիներ։ Կարծում եմ, այս մեծ ծախսը պայմանավորված է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում հնչեցրած կոչով, երբ բոլորին հրավիրեց Ամանորը դիմավորել Երևանում։ Սա կարելի է դիտարկել նաև հրահանգ քաղաքապետարանին միջոցառումները ճոխ կազմակերպելու համար։ Բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ տուրիստական մեծ հոսք չի նկատվում, ապացույցն էլ այն է, որ մեր հյուրանոցները չունեն խոշոր պատվերներ, ամրագրումներ»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ վկայակոչելով իր փորձագիտական հարցումները։

Նա պնդում է, որ ծախսը լինելու է չարդարացված, քանի որ զուտ վարչապետի հայտարարությամբ մարդիկ չեն գալու Հայաստան, դրան պետք է նպաստեն նաև ենթակառուցվածքները։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպում-հանրահավաքին սփյուռքահայերին կոչ արեց Ամանորը դիմավորել Հայաստանում:

«Եվ ուզում եմ առաջարկ անել բոլոր ներկաներին. ցավոք սրտի երկար տարիների ընթացքում ավանդույթ է ձևավորվել, որ Նոր տարին, Սուրբ ծնունդը շատ հայաստանցիներ նշում են Հայաստանից դուրս: Մենք այսօր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում մտածում ենք, որ այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում: Երևանը սովորաբար Ամանորին բավականին դատարկված է լինում, և մենք ուզում ենք այնպես անել, որ այս տարվա Ամանորին Երևանի փողոցները և հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշող մարդկանցով: Սովորաբար Երևանի կենտրոնում ռեստորաններն ամանորյա օրերին փակ են լինում, միջոցառումներ չեն լինում: Հիմա մենք մի հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի Ձեզ բոլորիդ հրավիրենք: Այս տարի սփյուռքը Նոր տարին, Ամանորը նշում է մայրաքաղաք Երևանում»,- ասել էր նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:42
Հրդեհ՝ Մատենադարանի հետնամասում
Այսօր ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր...
Աղբյուր` Panorama.am
21:00
Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հանրահավաքին Խաչիկ Ասրյանին հենց բեմի վրա տուգանեցին
Երևանի Ազատության հրապարակում կայացավ  «Միասնական Հայաստան» ազգային շարժման հանրահավաքը՝ «Հեռացնե՛նք  Նիկոլին»...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են
...սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
20:09
ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում արտադրական դժբախտ պատահարների 66%-ը եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
Ըստ ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ճապոնիան 2,6 մլրդ դոլար ներդրում կկատարի տիեզերքի հետազոտման գործում
Հաջորդ ֆինանսական տարում (2021 թ. ապրիլի 1-2022 թ. մարտի 31) Ճապոնիայի ավիատիեզերական գործակալության («JAXA») բյուջեն կկազմի...
Աղբյուր` Panorama.am
19:30
COVID-19- ը կարող է կործանարար լինել ուղեղի համար. գիտնականներ
Կորոնավիրուսային վարակը կարող է կործանարար լինել ուղեղի համար, հայտնում է «Nature» ամսագիրը՝ հղում կատարելով Լիվերպուլի համալսարանի,...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մրցույթի համար պատրաստել են չորս սցենար
«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները հայտարարել են հաջորդ տարի միջոցառման անցկացման չորս տարբերակ: 360tv.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ-ում ավելի քան 50 միլիոն դոլար է հավաքվել՝ Լենինի մարմինը գնելու համար
Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունան հայտարարել է, որ Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար ԱՄՆ-ում արդեն հավաքվել է ավելի քան 50 միլիոն դոլար: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների
Բարսելոնայի «Ալիմմենտա» կլինիկայի սննդաբան Ադրիանա Օրոսն հայտնել է՝ որն է նիհարելու ամենաարագ և ամենահեշտ միջոցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի»
ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն
Աղբյուր` Panorama.am
18:15
Եղիսաբեթ Երկրորդը պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին զրկել է Ասպետական ​​շքանշանից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին հանել Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանի՝ ասպետների...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ֆինանսների նախարարությունը բացառում է, որը գործը կապ ունի Մկոյանի քաղաքական գործունեության հետ
Վրաստանի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունից հաստատում են, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող գազային ընկերություններից...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ երեխաների օգնությամբ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում
Աղբյուր` Panorama.am
17:48
Պետրոսյանը նշել է Ստեպանենկոյից ամուսնալուծության պատճառը
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը նշել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծության պատճառը: Արտիստի խոսքով, իր նախկին կինը իրեն կյանքից դուրս էր նետել։...
Աղբյուր` Panorama.am
17:37
Աղի արտադրությունն աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականի հունվար-հուլիսին 6,8%-ով  աճել է աղի արտադրության ծավալը՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մեկնարկել է Եվրոպայի պատանեկան օնլայն առաջնությունը
Հայ շախմատիստներից հաջող են մեկնարկել Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը, Ալեն Երեմյանը, Միլենա Գասպարյանը, Աստղիկ Հակոբյանը և Ասյա Եդիգրարյանը.
Աղբյուր` Panorama.am
17:15
Հունաստանում հզոր ցիկլոնը երկու մարդու կյանք է խլել
Հունաստանի տարածքով միջերկրածովյան հզոր ցիկլոնի անցման արդյունքում երկու մարդ է մահացել, երեք հոգի անհայտ կորել է, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Կինոն երբեք չի մեռնի»
Համաճարակի ֆոնին Սան Սեբաստիայում բացվում է կինոփառատոն
Աղբյուր` Panorama.am
17:00
COVID-19-ից ապաքինված մայրը կարող է երեխային փոխանցել հակամարմիններ
COVID-19- ով վարակված և առողջացած կինը կրծքի կաթի հետ մեկտեղ կարող է իր երեխային փոխանցել կորոնավիրուսի հակամարմիններ: Բայց կրծքով կերակրման...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ սահմանը չի բացում
Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ երկրներից Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Բրիտանիայի արտգործնախարարի թիկնապահը լիցքավորված ատրճանակը ինքնաթիռում է մոռացել
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի անվտանգության աշխատակիցը լիցքավորված ատրճանակը պատահաբար թողել է Վաշինգտոնից Լոնդոն հասած...
Աղբյուր` Panorama.am
16:35
Երևան-Մեղրի ճանապարհին բռնկված բեռնատարը նախնական տվյալներով տեղափոխում էր կարագ
Այսօր  ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կորոնավիրուսով վարակված կինը մասնակցել է թոռան հարսանիքին և մահացել
Կորոնավիուսով վարակված մի կին մահացել է թոռան հարսանիքին մասնակցելուց մի քանի օր անց, հայտնում է «The Sun»-ը: Նորապսակները...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Լոռի»-ն բրազիլացի նոր հարձակվող ունի
Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան և պայմանագիր կնքել «Լոռիի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Այգուտում մոտ 170 հակ անասնակեր է այրվել
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է կուտակած...
Աղբյուր` Panorama.am
16:00
Հյ.Իռլանդիայի առողջապահության նախարարն ասել է՝ Վան Մորիսոնի աշխատանքները վտանգավոր են
Հյուսիսային Իռլանդիայի առողջապահության նախարարը հորդորել է զգուշանալ հեղինակ-կատարող Վան Մորիսոնի աշխատանքներից: «Ես չգիտեմ, թե որտեղ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նավալնին պատմել է կոմայից դուրս գալու և իր բուժման մասին
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին խոսել է կոմայից դուրս գալու և Բեռլինի «Չարիտե» հիվանդանոցում բուժում ստանալու մասին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Երեք պատանիները դպրոցից գողացել են ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ
Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}