Հասարակություն 13:37 06/12/2019 Հայաստան

Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը

Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում համայնքի բնակիչ Հարություն Դանիելյանը  երեք երեխա ունի: Նա մտահոգված է իր երեխաների առողջությամբ, ցանկանում է հեռանա այդտեղից, քանի որ  իր տնից 50 մետր հեռավորության վրա է գտնվում Ախթալայի հանքավայրի պոչամբարը:

«Երեխաները խաղում են դրսում, հանկարծ մեկի սիրտն է խառնում, մեկի գլուխն է ցավում: Ու դա հաճախ, պարբերաբար է տեղի ունենում: Հնարավոր չէ այդտեղ ապրել»,- ասում է Հարությունը, ով Երևան էր եկել մասնակցելու «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» խորագրով համաժողովին:

Նա նշեց, որ 2013 թվականին երեխաներից մեկն ութ տարեկան էր, աղիքային վարակով տեղափոխել էին հիվանդանոց. «Ասում էին վարակը տարածվել է օդի կամ ջրի միջոցով: Հենց հիվանդանոցն էր դիմել առողջապահության նախարարությանը, մասնագետներ էին եկել: Հետո եկան մազի, սնունդի նմուշներ վերցրեցին, այգուց կարտոֆիլ հանեցին, տարան փորձաքննության, բայց ես այդպես էլ պատասխանները չեմ ստացել: Բայց դե գիտեմ, թե ինչն էր պատճառը: 

Կողքս ապրում է եղբայրս: Ինքն էլ չորս երեխա ունի: Նրանք էլ նույն խնդիրներն ունեն՝ սրտխառնոց, գլխացով: Փոքր երեխայի դեռ 40 օրականն էլ չի լրացել, տեղափոխել են հիվանդանոց ուռուցքով, պատասխանի ենք սպասում: Հավը պոչամբարի կողքերին է ման գալիս, կանաչ է ուտում, մենք ձուն ուտում ենք: Կով չունենք, հարևանից են կաթնամթերք վերցնում»,- պատմում է Մեծ Այրումի բնակիչը:

Նրա խոսքով, իրենց գյուղում երիտասարդներ չեն մնացել, բոլորը հեռանում են, քանի որ ապրել հնարավոր չէ: Ինքն էլ զինվորական է եղել, թողել է աշխատանքը, քանի որ ուզում է ընտանիքը վերցնել ու հեռանալ այդտեղից: Նրա միակ պահաջն է իրեն գումար տան այլ վայրում տուն գնելու համար:

«Ով ասում է թունավոր չէ այդտեղ, թող գա ինքն էլ ապրի, թող գա գործարանի տնօրենն ապրի: Ես այդտեղից ուզում եմ քոչեմ, գնամ, բա երեք երեխենին ի՞նչ անեմ ես»,- ասաց Հարություն Դանիելյանը:

Համաժողովի ընթացքում չեխական «Արնիկա»  քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունն ու  ՀՀ Լոռու մարզի  «Համայնքային  համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ն  ներկայացրեցին Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում քիմիական աղտոտվածության վերաբերյալ 2019թ-ին իրականացրած նոր հետազոտության արդյունքները: Միջոցառումը կազմակերպվել է «Ալավերդիում  և Ախթալայում արտադրական աղտոտումների խնդիրների լուծման որոշումների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են «Արնիկա» չեխական կազմակերպությունը, «Համայնքային  համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ուսումնասիրության համաձայն, Ալավերդու և Ախթալայի արդյունաբերական օբյեկտները թունավորում են հարակից տարածքները, ինչը մարդու վրա թողնում է  պոտենցիալ քաղցկեղածին ազդեցություն: Հետազոտվել են հողի, սննդի, մարդու մազերի նմուշները:  Նոր հետազոտություններով վերահաստատվել են ազատ տեղաշարժվող հավերի ձվերում դիօքսինների բարձր քանակությունների փաստը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով: Պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանը, ինչպես նաև «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից շահագործվող Շամլուղի պղնձի հանքավայրը և պոչամբարները, որոնք տեղակայված են անմիջապես Դեբեդ գետի հարևանությամբ, հարակից և ավելի հեռավոր տարածքների համար ծանր մետաղների աղտոտման  աղբյուր են: Ուսումնասիրությունը կատարել են հենց չեխ մասնագետները, նմուշների անալիզները կատարվել են Պրահայի Քիմիա-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում և Ազգային առողջապահության ազգային ինստիտուտում: Ուսումնասիրված տարածքների հողերի մեջ հայտնաբերվել են մկնդեղի, կադիումի, պղնձի, մոլիբդենի, նիկելի և կապարի բարձր պարունակություններ:

«Արնիկա» կազմակերպության տնօրեն Յինդրիխ Պետրլիկը ասաց, որ ծանր մետաղները հանդիսանում են տեղական արդյունաբերության կողմից արտադրվող վտանգավոր քիմիական նյութերի մի խումբ:

«Հետազոտության ժամանակ նմուշներում մեծ քանակությամբ ծանր մետաղներ ենք հայտնաբերել, հատկապես  մեծ է մկնդեղի քանակը: Մենք վերլուծեցիքն Ալավերդու հավերի ձվերի  նմուշները՝ դիօքսինների համար, արդյունքը հաստատեց նախորդ տարվա տեղական ձվերում հայտնաբերված այս քիմիական նյութերի տագնապալի քանակները: Դիօքսինները վտանգավոր են շատ փոքր կոնցետրացիաներում, և Ալավերդին, հավանաբար, լրջորեն աղտոտված է այդ քիմիական նյութերով»,- նշեց նա: 

Նրա խոսքով, արդյունաբերական գործարանները պետք է աշխատեն նոր տեխնոլոգիաներով, պոչամբարները ծանր մետաղների աղբյուր են:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով, նմուշառված տարածքների մեծ մասը կարելի է համարել աղտոտված:

«Քիմիական նյութերի պարունակությունը որոշ դեպքերում վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Հողի բազմաթիվ նմուշներում ծանր մետաղների կոնցետրացիաները գերազանցում են տարբեր տեղական և միջազգային չափորոշիչներին»,- նշեց նա:

Օ.Դուլգարյանն ասաց, որ սկսած 2013-14 թվականներից Աղթալայի և Ալավերդու տարածաշրջանների բնակիչներից հաճախ են տարբեր հիվանդություններով հիվանդանալու մասին բողոքներ լսել, ոչ միայն չարորակ ուռուցքներ, նաև ստամոքսա-աղիքային, սիրտ-անոթային, գլխացավեր:

«Ըստ տարբեր ուսումնասիրությունների, Լոռու մարզում նման հիվանդությունները բարձր ցուցանիշ են գրանցել: Մինչդեռ մեր պետությունը չունի մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կոնկրետ քաղաքականություն: Իշխանությունները, պետությունը պետք է մշակի և ներդնի չափորոշիչներ, մեխանիզմներ,  պետք է կատարի մարդկանց առողջության գնահատում տվյալ տարածաշրջանում»,- նշեց նա:

Օ. Դոլգարյանի խոսքով, կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն են տուժել աղտոտված շրջակա միջավայրից, մասնավորապես գյուղատնտեսական հողերը դարձել են ոչ պիտանի:

«Կարծում ենք՝ այդ մարդկանց պետք է վերաբերմունք ցուցաբերել,  փոխհատուցում լինի կրած վնասների համար, իրականացվեն հետևանքների վերացման, կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց նա:

Օ. Դուլգարյան նշեց, որ այսօր Հայաստանն ունի թափոնների կառավարման խնդիր, տեղի է ունենում թափոնների փնթի կառավարում, պոչամբարները գտնվում են ուղիղ գյուղերի մեջ, դրանց շուրջ բնակվում են մարդիկ, պոչամբարներից անընդհատ լինում են  հոսքեր դեպի գետեր: Որպես օրինակ նշեց Դեբեդ գետը,  որի ջրով մարդիկ իրենց այգիներն են ոռոգում:

«Մենք ունենք արդյունաբերության ոլորտում որակյալ գործունեության և թափոնների կառավարման խնդիր: Այս պահի դրությամբ, կարծես թե, խնդիրները շարունակվում են, հստակություն չկա, թե ինչպես պետք է դրանք լուծվեն:  Կարծում եմ՝ ամենաազդեցիկ փաստն այն է, որ կոնկրետ մարդիկ կրել են վնասներ, տարածաշրջանում օրեցօր սոցիալական վիճակը վատթարանում է, գյուղատնտեսությունն անկում է ապրում, մարդկանց մոտ առողջական խնդիրներ են առաջանում:  Պետք է զբաղվել այդ խնդիրներով: Դրանց անդրադառանալով՝ կարող ենք լուծել այն գլոբալ խնդիրները, որոնք առկա են ոլորտում»,- ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահը:

Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք այս ուսումնասիրությունն ուղարկել եք պատկան մարմիններին և կոնկրետ ի՞նչ առաջարկություններ եք արել, Օ. Դուլգարյանն ասաց, որ անպայման ուղարկելու են:

«Մենք ունենք պոչամբարների ռեկուլտիվացիայի  պլան, սակայն այս պարագայում առաջնահերթ մեր առաջարկությունները վերաբերում են առողջապահական գնահատումներ իրականացնելուն: Մարդիկ ահազանգում, են առողջության հետ կապված խնդիրներով, տվյալներ ունենք հողի, սննդի աղոտվածության մասին, պետական քաղաքականության մակարդակով պետք է իրականացվի այդ գնահատումը,  որպեսզի հասկանանք՝  ինչ ենք անում, ուր ենք գնում»,-  նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ․ ՊՆ
Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երևի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը․ Էլինար Վարդանյան
Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և...
Աղբյուր` Panorama.am
20:20
Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ
Պահանջարկի աճով պայմանավորված ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ։ Պահանջարկի աճն էլ կապված է անցյալ տարվա կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հիմա նորից ժամանակն է տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է․ «Գիշերվան միշտ էլ հաջորդում է ցերեկը, ասել է թե խավարին՝ լույսը, հուսալքությանը՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազում է, իսկ դաշինքների համար՝ բարձրանում
 81 «կողմ» ձայնով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վանդալիզմ Յարոսլավի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ՝ դատապարտելով Յարոսլավլի մարզում  հայկական գերեզմանատան...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան
Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Փաստինֆո»․ Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. ցեմենտի համար կասահմանվի 14 000 դրամ տուրք
ԱԺ նիստի ավարտին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:58
3 ամսում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար
Մայիսի 12-13-ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյին, ապա այն չի ունենում 830 ոչխար. Արթուր Մանուկյան
«Հիշում եք ֆիլմի հայտնի դրվագը՝ «Պավլե,՛ 830 ոչխարը 70 կիլոմետր տանում ենք Երևան, ճանապարհին յուրաքանչյուր ոչխար կորցնում է երկու...
Աղբյուր` Panorama.am
18:27
Անձնական միջոցների հաշվին Արմեն Սարգսյանը կաևճատև արձակուրդը կանցկացնի Մոսկվայում
Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։ ԿԽՄԿ-ի փոխանցմամբ ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակվել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին. Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լուրջ սպառնալիքներ՝ Արցախի ջրային անվտանգության համար
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայփոստն արձագանքել է Թագուհի Թովմասյանին
«Հայփոստ» ընկերությունն արձագանքում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հնչեցրած հայտարարություններին։ Ընկերության տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:40
Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
«Կոչ ենք անում Փաշինյանին, ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ»
Աղբյուր` Panorama.am
17:33
Բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով. Հովհաննիսյան
Խորհրդարանը քննարկում է «Կինեմատորգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սոֆիա Հովսեփյանը հրապարակեց Արցախից բռնագաղթվածների նամակն՝ առաջիկա ընտրությունների մասնակիցներին
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ԱԺ այսօրվա նիստի ավարտին ունեցած ելույթի ժամանակ հայտնեց, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտն անվտանգ է, քանի որ դրա միջոցով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին և անձնական տվյալներին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}