Փրկարարներն ուղղել են իրանցի վարորդի բեռնատարի կցորդիչը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` ԻԻՀ քաղաքացի Մահմեդ Ղ., ծնված 1974 թ.) կամրջակը և վառելիքի բաքը, ինչի հետևանքով կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը, բաքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժաներ չկան:
Փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդիչը, բացել ճանապարհը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: