ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:12 07/12/2019 Հայաստան

«168 Ժամ». Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշը

«168 Ժամ» թերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Մինչ վարչապետն արդարացնում է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արաբ ներդրողների նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը և ներդրողների մասին դատողություններ է անում նրանց հագուկապով, այլ բան, թերևս, անհնար է սպասել ներդրումային հոսքերի առումով։ Եթե մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակ ունեցող ներդրողների նկատմամբ են այդ կերպ վարվում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի են արժանանում մյուսները։ Ու ոչ մի կապ չունի՝ խոսքը շեյխի՞, շեյխի ներկայացուցչի՞, թե՞ մեկ այլ ներդրողի մասին է։

«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետև եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն՝ ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»: Այս հայտարարության հեղինակը երկրի վարչապետն է, ով այս ու այն տեղ խոսում է «թավշյա հեղափոխության» ընձեռած ներդրումային գրավչության մասին` կոչ անելով ներդրողներին՝ առանց վարանելու իրենց գումարները վստահել Հայաստանի տնտեսությանը։ Բայց ո՞վ ներդրում կանի մի երկրում, որտեղ այսպես են վարվում պոտենցիալ ներդրողների հետ։

Ի՞նչ կապ ունի, թե ովքեր են ներդրողները`շեյխե՞ր, շեյխերի ներկայացուցիչնե՞ր, թե՞ ուղղակի ներդրողներ։ Մի՞թե իշխանությունների համար դա է կարևորը։ Նրանց ներդրումնե՞րն են հետաքրքրում, թե՞ ներդրողները, կամ այն, որ մարդիկ ընդունելության են եկել «ջինսերով, բոթասներով և մայկաներով»: Եթե այսպես պիտի դատենք ներդրողների մասին, ապա այլ բան չպետք է սպասել։ Այդքանից հետո բնավ զարմանալի չէ, որ օտարերկրյա ներդրողները ոչ միայն չեն գալիս Հայաստան, այլև իրենց գումարներն են հանում երկրից։

Որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների, գիտեն բոլորը։ Թվում է, թե դա գիտակցում է նաև իշխանությունը։ Բայց դա շատ քիչ է` ներդրումային մեծ հոսքեր ակնկալելու համար։ Պատահական չէ, որ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել։

Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Ու դա անհնարին է չնկատել։ Այդ են վկայում նաև պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։ Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։

Ոչինչ, որ 68 մլն դոլարը մեծ գումար չէ տնտեսության համար, այն մի բան էլ պակասել է։ 2019 թ. առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են եղել, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից դատելով` անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն, այս տարի` հազիվ 68 մլն դոլար։

Եվ սա այն դեպքում, երբ 2018թ. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չէր նպաստում ներդրումների իրականացմանը։ Բայց անգամ այդ պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելին էին, քան այս տարի է։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսությանը միջազգային կառույցների կողմից տրվող վարկանիշներն ու գնահատականները։ Չէ՞ որ դրանք դրական ազդակներ պետք է հաղորդեին ներդրողներին։

Բոլորովին էական չէ, որ ընդհանուր արտաքին ներդրումներն ավելացել են։ Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 267 մլն դոլար։ Բայց դա չէ, որ բնութագրում է երկրի ներդրումային իրավիճակը։ Դրանում ներառված են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը։ Այս դեպքում շատ ավելի կարևոր են ուղղակի ներդրումները, որոնց աճի տեմպը դժվար է գոհացուցիչ համարել։

Այս փուլում թե հատկապես ո՞ր երկրներն են զգուշանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ օտարերկրյա ներդրողների շրջանում վստահությունը տնտեսության, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական իշխանության նկատմամբ ցածր է։ Դրա վկայություններից մեկն էլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հերթական հեռուստամարաթոնն էր, որի ընթացքում խոստացված նվիրատվություններն ամենաքիչն էին` սկսած 2006թ.։

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում։ Այլևս անիմաստ է ասել, որ դրա համար ժամանակ է պետք։ Ներդրումները ժամանակ են պահանջում, բայց այդ ժամանակը վաղուց արդեն անցել է։ Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարին։ Եվ այդ ժամանակը լիուլի բավական էր` ներդրումային սպասումներն իրականություն դարձնելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}