Հասարակություն 14:33 07/12/2019 Հայաստան

Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ

Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝  2003 թվականին նախագահ Ռ. Քոչարյանը։ «Աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում...  սոցիալական  արտակարգ վիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ», - Ն. Փաշինյան, դեկտեմբեր 2019:

«Աղետի գոտին պետք է վերափոխվի  և դառնա զարգացման  գոտի...» - Ռ. Քոչարյան,  2003 թ. :

Եթե 16 տարի անց՝ այսքան փոփոխություններից  հետո, նույն ձեւակերպումն է  դարձյալ դառնում  ուղեցույց, ապա մենք պետք է ընդունենք, որ աղետ է տիրում ոչ միայն նշված կոնկրետ գոտում, այլ՝ մեր մտածողության մեջ, պետությունն ընկալելու մեր ունակությունների մեջ։
1988-ից  մինչ այսօր ամենատարածված ձեւակերպումը հետեւյալն է. պետությունը ոչինչ չարեց, պետությունն աղետի գոտին մոռացավ, մարդկանց թողեց մենակ և այլն։ Սա մոտ 30 տարի ասել են թե՛ քաղաքական եւ հասարակական դեմքերը, թե՛ մամուլը, թե՛ մտավորականությունը, թե բանից անտեղյակները։ Այստեղ իսկապես կա հիմնարար աղետի գործոն, եւ այն միայն աղետի գոտուն չէ, որ առնչվում է։

Պետությունը՝ ՀՀ բոլոր կառավարությունները, աղետի գոտում իրականացրել է բազմաթիվ լուրջ ծրագրեր, լուծել բազմաթիվ սուր խնդիրներ։ Մեր պետությունը միաժամանակ պատերազմ է հաղթել եւ երկրի ավերված 1/3-ը վերականգնել։

Մենք ունենք պետության հատվածային ընկալում, որի մեղավորը 30 տարի շարունակ մեր կիսատ-պռատ վերնախավերն են եղել, որոնք  հասարակ ժողովրդի մոտ պետության միասնական ընկալում չկարողացան սերմանել՝ միասնական խնդիրների համակարգով հանդերձ՝ աղետի գոտի, Արցախ, սահմանամերձ գոտի եւ այլն։ Մենք չկարողացանք ընկալել, որ աշխարհագրական բաժանումները նման խնդիրների դեպքում խիստ պայմանական են, որ դրանք բոլորը մեկ ամբողջ են, եւ մեկի անհաջողությունն ուղղակի մյուսի պարտությունն է, իսկ մի տեղ իսկական առաջընթացը, հաջողությունը՝ մյուսի հաղթանակը, պետության հաղթանակը։ Այս ընկալումը մեզ կդարձներ զարգացման գոտի։

Մյուս կարևոր խնդիրը ձեւակերպման տակ ռեալ աշխատանքը դնելն է։
Այսօր բանտում գտնվող Ռ, Քոչարյանն աղետի գոտու համար արել է, թերեւս, բոլորից շատ, բայց հիմա այդ մասին հիշել չի կարելի։ Ուրիշներն էլ են արել՝ պատերազմող երկրի երիտասարդ վարչապետ Բագրատյանն էլ,  Ս. Սարգսյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ։ Վստահ եմ՝ Փաշինյանն էլ կանի։

Ցավոք, այսօրվա Հայաստանի (նաև՝ երեկվա) մթնոլորտն այնպիսին է, որ  ուրիշների արածը տեսնելը լավ տոն չէ, այսօր նախորդների արածի վրա  կառուցելը չէ՛ զարգացումը, ուրիշի արածի մոռանալն է թրենդը, իսկ այսօր արվող ցանկացած բան, եթե անգամ կառուցվում է նախորդների աշխատանքի վրա կամ կրկնում նրանց արածը, աննախադեպ է եւ հեղափոխական։ Սա կոչվում է պետական մտածողության դեֆեկտ։ Ինչո՞ւ ենք մենք զարգացումը պատկերացնում միայն մե՛ր կետից սկսած։

Աղետի գոտում մենք ունեցել ենք փուլեր. սկսած 1988-ից մինչև այսօր եւ խորհրդային Հայաստանի իշխանություններից մինչեւ այսօր հսկայական գործ է արվել՝ ըստ տարբեր փուլերի տրամաբանության։

Իսկական հեղափոխական զարգացում է եղել երկրորդ նախագահի օրոք, եւ դրա մասին չպետք է վախենալ խոսել՝ գոնե այն պատճառով, որ Փաշինյանի եւ հաջորդների անելիքը եւ արվածը նկատվի, լինի ավելի լավը։
   
Տեղեկանք.
«Միայն Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրով Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցվել է 9 եւ ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով: Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը՝ Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված եւ վերականգնված: Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 –ը՝ ուժեղացված եւ վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն:

Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը եւ Շառլ Ազնավուրի հրապարակը: Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 եւ Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:
Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին:

Պետական եւ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ լուծվել են 4969 ընտանիքի բնակարանային խնդիրները, որոնցից 4126-ը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին։
1998-2006թթ․ընթացքում ավելի քան 20 հազար ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակության ՀՀ Շիրակի եւ լոռու մարզերում 2001-2004թթ․ իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման բաղադրիչի շրջանակներում 5914 ընտանիք ձեռք է բերել բնակարան։ 2005-2006 թվականներին նախաձեռնությունը շարունակվեց պետական բյուջեի միջոցների հաշվին, որի շրջանակներում լուծվեցին եւս 628 ընտանիքի բնակարանային խնդիրները։

2005-2006 թվականներին պետական միջոցների հաշվին ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անավարտ շինարարության բնակելի տների ավարտման միջոցով լուծվել են 960 անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները»։
Այսպես կարելի է երկար շարունակել։ Հետո անցնել, թե ինչպես, պետության արածը տեսնելուց հետո, մասնավորը սկսեց ակտիվ ներդրումներ անել, եւ իսկական զարգացումը նոր թափ ստացավ։ Իհարկե, աղետի գոտում կան շատ չլուծված հարցեր, որոնք պետք է վաղուց լուծված լինեին, կամ այնպիսիք, որոնց լուծումը նույնիսկ այսօր չի երևում։ Սրանք նույնպես միասնական խնդիրներ են, եւ պետք է փորձել լայն նայել դրանց՝ լուծումներ գտնելու համար։
Իհարկե, 2003-ին եւ 2019-ին հնչած «զարգացում» ձևակերպումը չի կարող նույն բովանդակությունն ունենալ։ Այսօր նոր խնդիրներ պետք է դրվեն, նոր մոտեցումներ, նոր թանկ նախագծեր, որոնցից պետք չէ վախենալ։
Ի վերջո, զարգացումը միայն բնակարանը չէ. այն կյանքով լցված քաղաքներն ու գյուղերն են. աշխատատեղերը, թատրոնները, սրճարանները, համերգասրահները,  դպրոցներն ու բուհերը, տուրիզմը  եւ այլն։
Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ բավականին հետաքրքիր ծրագրեր էր սկսել։ 2020-ի բյուջեում եւ ծրագրերում կա՞ն դրանք, թե՞ այս հարցում էլ ենք զրո կետից սկսում։
Կան շատ հետաքրքիր նոր առաջարկներ՝ կառավարությունից դուրս գտնվող անձանցից. դրանք քննարկելո՞ւ ենք, թե՞ ժամանակը չէ դեռ, դրանք «մերը» չեն։

Գյումրին ունի զարգացման մեծ պոտենցիալ՝ իր օդանավակայանով։ Քննարկվու՞մ են Երևանից Գյումրիի օդանավակայան ուղիղ գնացքի հնարավորությունը, «Զվարթնոցը» բեռնաթափելու ծրագրերը, եւ արդյոք պե՞տք էր Ryanair-ը Զվարթնոց բերել, թե՞ գուցե միայն Գյումրի։ Քննարկո՞ւմ ենք Գյումրիի մարզադաշտը կարգի բերելու հարցը եւ հավաքականի որոշ խաղեր այնտեղ անցկացնելը, քննարկվու՞մ է Գյումրիում նոր համերգասրահի կառուցման հարցը եւ համաշխարհային բարձրորակ երաժշտություն եւ կատարողների Գյումրի բերելու հարցը եւ   Երեւանից մարդկային հոսքեր ուղղելը։ Հեշտ է Երեւանի կենտրոնում Ֆիլհարմոնիայի շենքի վրա հովանավորի անուններ փոխելը՝ իշխանության կոնյուկտուրայից կախված, իսկ գուցե փորձենք դա անել Գյումրիո՞ւմ։

Կարո՞ղ ենք որեւէ հայտնի բրենդ բերել, ասենք, Սպիտակ։ Քարդաշյանի ներքնազգեստի արտադրությունը մի պահ կարծես դարձավ հայկական երազանք։ Բայց կան ուրիշ Քարդաշյաններ եւ ուրիշ տեսականի։ Կարեւորը խնդիրը դնելն է։

Ակնհայտ է, որ աղետի գոտու գյուղերի վերականգնումը հնարավոր է միայն ռեգիոնի քաղաքների վերականգնմանը համակցված, նոր տեսակի զարգացող ագլոմերացիաների տրամաբանության մեջ։ Ունե՞նք մշակված ծրագիր, թե՞ հիմա դրա ժամանակը չէ...

Ամփոփում
Երբեք չի կարելի ասել, թե պետությունը 31 տարում աղետի գոտւ համար  բան չի արել։ Դա այդպես չէ, արել են բոլորը. այդ ընթացքում մեր փոքր պետությունը պատերազմ է հաղթել ու տնտեսություն վերականգնել։

Աշխարհի ամենատարօրինակ աղետի գոտին մերն է՝ ավերումից հետո  այդքան Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն տվող, այդքան տաղանդավոր մարդ տվող հասարակությունը զարգացման  ահռելի, աննկարագրելի պոտենցիալ ունի։ Պետության խնդիրն այդ պոտենցիալի ռեալիզացիայի ապահովումն է։
Աղետի գոտուց զարգացման գոտի անցումը մերը մտածողության մեջ է, եւ այն բյուջետային հատկացումներով չէ միայն ձևակերպվում։ Նոր մտածողություն է պետք, նոր նախագծեր, երկրում՝ նոր մթնոլորտ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}